Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2001-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

_______________  2024 թ.  № ______ - Լ

 

       Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմ­բերի 10-ի «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2001-Լ որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփո­խու­թյուն­ները`

       1) 2-րդ կետում «2024 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր» բառերը փոխարինել «2024 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր» բառերով.

       2) 4-րդ կետի 3-րդ ենթակետում «մինչև 2024 թվականի հոկտեմբեր ամիսը ներառյալ՝ 2024 թվականի նոյեմբերի» բառերը փոխարինել «մինչև 2024 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 2025 թվականի հունվարի» բառերով.

  1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                             Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

                   ՎԱՐՉԱՊԵՏ

 

          Երևան   2024թ.

  • Discussed

    30.09.2024 - 16.10.2024

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 709

Print