Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կտրվի բարելավելու գյուղատնտեսության ոլորտում որդեգրված պետական քաղաքականության հիմնական առաջնահերթությունների, մասնավորապես՝ հողերի խոշորացման գործընթացը և իրականացվող հարկային քաղաքականությունը, որը նպաստի գյուղատնտեսության մրցունակության բարձրացմանը։

  • Discussed

    30.09.2024 - 17.10.2024

  • Type

    Law

  • Area

    Agriculture

  • Ministry

    Ministry of Economy

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4432

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

30.09.2024

Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ Մեր կազմակերպությունը դեմ է քվեարկել նախագծին, քանի որ. 1. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տարիներ շարունակ զլացել է կատարել հողերի խոշորացման մասին ՀՀ կառավարության տարբեր որոշումները, 2. չի ընդունել մեր առաջարկությունները ՀՀ հողերի խոշորացման վերաբերյալ, ինչը նեկայացվել էր նաև ՀՀ ՏԿԵ նախարարությանը, 3. Օրինագծի հետ միասին չի ներկայացվել Հայաստան-ԵՄ ՀԳԸ համաձայնագրով գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ նախատեսված հանձնառություններին համապատասխան ԵՄ օրենսդրությանը մոտարկման վերաբերյալՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական որոշումը, 4. դա հակասում է ՀՀ հարկային օրենսգրքի կարևորագույն սկզբունքներից մեկին, ըստ որի արտոնությունները չեն խրախուսվում և ունեն կոռուպցիոն լուրջ վտանգներ, 5. Օրինագծի հիմնավորման մեջ անարդարացիորեն նշվում է, որ պետական բյուջեում եկամուտների նվազեցում չի կարող լինել, մինչդեռ նշված արտոնությունը ևս 6 տարի շարունակելու դեպքում պետական բյուջե չեն հավաքագրվի զգալի եկամուտներ՝ շահութահարկի տեսքով, և դրա հաշվարկը սույն օրինագծի հիմնավորման մեջ պետք է ներկայացներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: