«ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի N 1152-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»որոշման նախագիծ
-
3 - Agree
-
0 - Disagree
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի N 1152-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
Անհրաժեշտությունը` Ունենալով շուկայում տեղ գրավելու հնարավորություն և ներուժ Աշխարհատեղեկատվական համակարգի (ԱՏՀ) և հեռազննման տեխնոլոգիաներով հետազոտությունների իրականացումը հնարավորություն կտա բացի սահմանված գործառույթներից, ունենալ բիզնես բաղադրիչ և լրացուցիչ եկամտաբերություն ապահովել: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև միջազգային, մասնավոր և այլ դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսական միջոցներ տրամադրելու պատրաստակամությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները` Ներկայումս «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն (այսուհետ՝ կենտրոն) անտառային պետական մոնիթորինգ է իրականացնում կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ, մասնավորապես՝
- Անօդաչու թռչող սարքով մոնիտորինգ,
- Անտառային տարածքներ մուտք գործող ճանապարհների թվայնացում,
- Անտառային տարածքների պատկերների մշակում և բազայի ստեղծում,
- Արբանայակային պատկերների վերծանմանում,
- Անտառածածկ տարածքների փոփոխությունների նախնական բացահայտում և այլն:
Ունենալով ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառելու համապատասխան տեխնիկական բազա և մարդկային ռեսուրսներ կենտրոնը կարող է իր փորձն ու գիտելիքները ներդնել հանրապետության այլ հողատեսքերը, այդ թվում գյուղատնտեսական տարածքը ծածկող բուսածածկի թվային քարտեզների ստեղծման գործում:
Սակայն նշված աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ կառավարության որոշման մեջ կատարել փոփոխություններ և կենտրոնին հնարավորություն ընձեռել իրականացնելու նաև ձեռնարկատիրական գործունեություն:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը` Պայմանավորված է նաև անտառային ոլորտում ընթացող բարեփոխումներով և ինստիտուցիոնալ կառուցվածքային փոփոխություններով, ինչպես նաև լրացուցիչ եկամտաբերություն ապահովելով:
Կարգավորման նպատակը և բնույթը` Ունենալ բիզնես բաղադրիչ և ապահովել լրացուցիչ եկամտաբերություն:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Ակնկալվող արդյունքը` Լրացուցիչ եկամուտների ստեղծում, որը կխթանի տեխնիկական և մարդկային կարողությունների զարգացմանը:
Իրավական ակտի նախագծմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին` «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի N 1152-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն իրազեկելու նպատակով:
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը` Որոշման նախագիծը չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:
Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի N 1152-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի N 1152-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի N 1152-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի N 1152-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական նվազեցում չի առաջանում:
-
Discussed
26.02.2018 - 14.03.2018
-
Type
Decision
-
Area
Agriculture
Views 8186
Print