Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ  ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ  ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի՝  «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ  ԲՅՈՒՋԵՆ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  N 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ   ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 

 

Իրավական ակտի անհրաժեշտությունը

 Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հոդվածային տեղաշարժերով, ըստ ոլորտների գումարների տեղաբաշխմամբ, մասնավորապես`

           ԾԱԽՍԵՐ

  1. 1. Համայնքի ղեկավարի աշխատակազմի պահպանման ծախսեր /բաժին 01, խումբ 1,դաս 1/, այդ թվում՝

1.1 հոդված 4212 /էներգետիկ ծառայություններ/ ավելացնել 500,0 հ.դրամով և հաստատել տարեկան 66700,0 հ.դրամ։

1.2 հոդված 4214 /կապի ծառայություններ/ ավելացնել 100,0 հ. դրամով, հաստատել 1800,0 հ. դրամ։

1.3 հոդված 4234 / տեղեկատվական ծառայություններ/ ավելացնել 500,0 հ. դրամով և հաստատել 1800,0 հ. դրամ։

1.4 հոդված 4269 /  կենցաղային  և հանրային սննդի նյութեր / ավելացնել 500,0 հ. դրամով և հաստատել 1000,0 հ. դրամ։

  1. Ընդհանուր բնույթի համայնքային ծախսեր /բաժին 01, խումբ 6,  դաս 1/, այդ  թվում՝   

2.1. հոդված 4241 / մասնագիտական ծառայություններ/ պակասեցնել 1066,0 հ. դրամ և հաստատել 17000,0 հ. դրամ։

2.2 հոդված  4657 /այլ կապիտալ դրամաշնոհներ/ պակասեցնել 51000,0հ. դրամ և հաստատել 39000,0հ. դրամ։

2.3 հոդված 4639 /այլ ընթացիկ դրամաշնորհներ/ պակասեցնել 800,0 հ. դրամ և հաստատել 1520,0 հ. դրամ։

2.4 հոդված 4861 / այլ ծախսեր / ավելացնել 800,0 հ. դրամ և հաստատել 800,0 հ. դրամ։

  1. 3. Սուբսիդիա << Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում>> ՀՈԱԿ –ին / բաժին 05, խումբ 1, դաս 1/ ՝

3.1 հոդված  4511/ սուբսիդիաներ ոչ ֆին. պետ. կազմ.-ին / ավելացնել 50000,0 հ. դրամ և հաստատել 300000,0 հ. դրամ։

  1. 4. Հեռուստահաղորդումներ / բաժին 08, խումբ 3, դաս 1/

4.1 հոդված 4234/ տեղեկատվական ծառայություններ/ ավելացնել 466,0 հ. դրամով և հաստատել 4466,0 հ. դրամ։

 

Առկա իրավիճակը

 Անհրաժեշտություն է առաջացել կատարելու ֆինանսական նշված հատկացումները, որը համայնքի առաջնահերթությունները և ընթացիկ խնդիրները կարգավորելու միտում ունի:

 

Կարգավորման առարկան

 Համայնքային բյուջեում փոփոխություններ կատարելու գործընթացն ապահովվում է  «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետություն բյուջետային համակարգի մասին» օրենքներով:

 

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 Համայնքի բյուջետային հատկացումների ապահովում, ընթացիկ և ծրագրային աշխատանքների իրականացում:

  

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք են՝

         - համայնքի ղեկավար

         - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին:

  • Discussed

    25.09.2024 - 10.10.2024

  • Type

    Decision

  • Area

    Financial, Local government

  • Ministry

    Sevan Municipality of Gegharquniq marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 611

Print