Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

--------- ---------------- 2024 թվականի N-  Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 310-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հաստատելու մասին» N 310-Ա որոշման նախագծի N 2 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) լրացնել նոր՝ 52-68-րդ կետերով՝ համաձայն հավելվածի.

 

  1. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

               ---------------  N   - Ա   որոշման

 

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ

 

NN

ը/կ

Անվանումը

Բնագավառը

Տարածման շրջանը

Կրողը

Պատմական հակիրճ տեղեկանք

Բնութագիրը (նկարագրությունը, առանձնա­հատկությունները)

Կենսունակությունը (պատմական, մշակութային, տնտեսական, հասարակական նշանակությունը)

1

2

3

4

5

6

7

8

52.

Հայկական մանրանկար-չությունը և դրա մշակու-թային դրսևորում-ները

Մանրանկար-չության, որպես ժողովրդական արվեստ, գիտելիքներ և հմտություններ

 

Տարրը տարած-ված է մայրաքա-ղաք Երևանում և հայկական սփյուռքի հա-մայնքներում:

Տարրի կրող-ները մանրա-նկարիչներն են և ժողովրդա-կան արվեստի վարպետները (խեցեգործներ, գորգագործներ, ոսկերիչներ, ա-սեղնագործող-ներ, խաչքարի վարպետներ), ինչպես նաև դիզայներներ և հագուստի մո-դելավորողներ:

Մագաղաթյա կամ թղթե մատյանները ստեղծվել են վանքերին կից գրչա-տներում: Դրանք եզակի են իրենց գեղարվես-տականությամբ և ինք-նուրույն պատկերային մտածողությամբ: 8-րդ դարից սկսած հայ մատենագիրները ստեղ-ծել են «խորանների մեկնություններ», որոն-ցում բացատրվում են բուսական ու կենդա-նական մոտիվների, կի-րառվող գույների ու խորանների խորհուրդ-ները: Լրիվ պատկերա-զարդ գրքեր պահպան-վել են 9-րդ դարից («Մլքե թագուհու Ավե-տարան», Վենետիկի Մխիթարյանների մա-տենադարան, N 1144

/86, Ավետարան, Վիեն-նայի Մխիթարյանների մատենադարան, N 697, «Էջմիածնի Ավետա-րան», «Էջմիածնի երկ-րորդ Ավետարան», Երուսաղեմի Ս. Հակոբ-յանց վանքի մատենա-դարան, N 2555): Ման-րանկարչությունն ու գրքարվեստը առավել ծաղկման են հասել Կի-լիկիայում։ Բուն Հայաս-տանում մանրանկար-չությունը ծաղկում է ապրել 13-րդ դ. 1-ին կեսին և վերջին քառոր-դից սկսած (Գլաձորի և Վասպուրականի ման-րանկարչության դպրոց-ներում) և վերջին բարձ-րարվեստ ձեռագրերը ստեղծվել են Սյունիքում և Բարձր Հայքում։

Մանրանկարչության մոտիվները շարունա-կաբար օգտագործվել են հայկական ասեղնա-գործության, գորգա-գործության, խաչքարի և այլ ժողովրդական արվեստներում:

Մանրանկարչության ստեղծագոր-ծություներն առանձնանում են փոքր չափերով և գեղարվեստական հնարքների նրբությամբ: Հայ միջ-նադարյան մանրանկարչության ո-լորտը ձեռագիր գրքարվեստն է։ Մատյաններում գծի, նաև գուաշի, տեմպերայի, ջրաներկի, ոսկու, հազ-վադեպ՝ արծաթի, և իհարկե, նշա-նավոր որդան կարմրի միջոցով պատկերազարդել են անվանա-թերթեր, խորաններ, լուսանցազար-դեր, պատմողական տեսարաններ, որոնք առանձնանում են կատարո-ղական բարձր արվեստով։ Հայկա-կան մանրանկարչությունն աչքի է ընկնում ոճերի և դպրոցների բազ-մազանությամբ: Առանձնանում են հատկապես ազնվական (պալա-տական) և ժողովրդական տիպերը: Ձեռագրերի տեսքը (կազմը, մագա-ղաթի, գրչության և մանրանկարների որակը) արդեն իսկ կարող են հուշել դրանց իշխանական կամ ժողո-վրդական ծագումը: Այդպիսի ձեռա-գրեր և հատկապես մանրանկարներ ստեղծվել են Բագրատունյաց շրջա-նում՝ Անիի դպրոցում և Կիլիկյան Հայաստանի արքունիքում կամ նույն շրջանի կիլիկյան այլ գրչակենտրոն-ներում։ Այնուամենայնիվ, հայկական մանրանկարչության զգալի մասը ներկայացնում է ժողովրդական ճյուղը, որի կարևորագույն առանձ-նահատկությունը մոտիվներն են և հագեցած գույները: Հայկական թա-գավորությունների անկումից հետո գրքարվեստը զարգանում է զուտ վանական համալիրների հովանու ներքո, որտեղ պատվիրատուները սովորաբար հենց հոգևորականներ էին կամ հասարակության այլ շերտեր։ Առավել հաճախ առևտրա-կանները կամ արհեստավորները հովանավորում էին մատյանների ստեղծումը, ապա նվիրում վան-քերին։ Այս պայմաններում պատկե-րագրությունը բավական ազատ է և բյուզանդական մանրանկարչության նման ոչ կանոնիկ: Հայկական ման-րանկարչության գաղափարաբա-նությունը և մոտիվները իրենց արտացոլումն են գտել նաև խաչ-քարի արվեստում, ասեղնագործութ-յան և գորգագործության մեջ:

Հայկական միջնադարյան մանրա-նկարչության մոտիվներն այսօր էլ կենսունակ են և ժողովրդական արվեստի տարրերի զուգորդմամբ տեղ են գտնում հայ գեղանկարիչ-ների ստեղծագործություններում՝ ժամանակակից մանրանկարներում և միջնադարյան մանրանկարներից կատարած ընդօրինակումներում:

Հայկական միջնադարյան մանրա-նկարչության առանձին տարրեր լայնորեն կիրառվում են Հայաս-տանի ոչ նյութական մշակութային ժառանգության տարբեր դրսևո-րումների ստեղծագործական գոր-ծընթացներում՝ մասնավորապես խաչքարի, ասեղնագործության, գորգարվեստի, խեցեգործության, ոսկերչության և ազգային զարդա-նախշերով հագուստի մոդելավոր-ման մեջ: Տարրի փոխանցումն ապահովվում է ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերի միջոցով: Մանրանկարչություն է դասավանդ-վում Հայաստանի գեղարվեստի պե-տական ակադեմիայում և վերջինիս Գյումրի մասնաճյուղում, Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվես-տի պետական քոլեջում, «Մատենա-դարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում, Երևանի զարդար-վեստի պետական ուսումնարանում, ինչպես նաև «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարա-ծումը, զարգացումն ու հանրա-հռչակումը Հայաստանի Հանրապե-տության մարզերում» շարունակա-կան ծրագրի շրջանակում:

Հայկական մանրանկարչության գաղափարաբանությունն և մոտիվ-ները և դրա մշակոթային դրսևո-րումները ժողովրդական արվեստի հարատևության վկայություններն են, որոնք ապահովում են այս արժեքի կենսունակությունն ու սերնդեսերունդ փոխանցումը։

 

53.

«Անա նանան քյե ղուրբան» երգ

 

 

Ժողովրդա-կան երա-ժըշտարվեստ

Տարրը տարած-ված է ՀՀ Գե-ղարքունիքի մարզի Վարդե-նիս խոշորաց-ված համայնքի Ակունք գյուղ:

Տարրի կրող-ները ՀՀ Գե-ղարքունիքի մարզի, Վարդե-նիս խոշորաց-ված համայնքի Ակունք գյուղի բնակիչներն են:

Երգը մանկական խա-ղիկ է, որի կրողները ներկայիս Վարդենիս համայնք են տեղա-փոխվել Բայազետ քա-ղաքից 1800-ական թվականներին: Երգի տեքստը Բայազետի բարբառով է և ժամա-նակաշրջանի յուրովի վավերագրում է: Հա-մընկնում է 1830-ական-ներին, քանի որ հիշա-տակվող Քյավառա Բարսեղ աղան Արծրուն-յաց տոհմից է, որը  1830 թ. կազմակերպել է Հին Բայազետից հա-յերի ներգաղթը դեպի Սևանի ավազան, որ-տեղ էլ հիմնադրվել է Նոր Բայազետ քա-ղաքը: Երգում հիշա-տակվում է նաև «Հե-րեվընա խանի» մասին. հավանաբար նկատի ունենալով Երևանի վեր-ջին խանին: Նշվում է նաև այլ քաղաքի՝ Թիֆ-լիսի և թիֆլիսաբնակ մեծահարուստ Տեր  Դավիթի մասին:

Երգը մանկախաղաց երգերի ժանրից է, 6/8 երաժշտական չափով: Տեմպը չափավոր արագ է, ռիթմիկ և պարային: Այն երգել են մայրերը կամ տատիկները երեխաներին խաղաց-նելիս: Երգի տեքստը կարող է փո-փոխվել. տղա երեխաների համար երգելիս ասվում է «իմ տղեն տանու-տեր ա», իսկ աղջիկ երեխաների դեպքում` «ում բալեն ա տանուտերը»: Երգում գովերգում, մեծարում են երեխային և նշվող կերպարների հա-մեմատություններով (Հերեվընա խան, Քյավառա Բարսեղ աղա, Տեր Դավիթ) ավելի շեշտում ու մեծարում նրա դերն իրենց կյանքում:

Երեխային հասարակական կարևոր դերում տեսնելու ցանկությունը եր-գին տալիս է մաղթանքի ու օրհն-անքի նրբերանգներ և նրա մեջ ինքնավստահության ու սեփական ուժերին հավատալու ուղերձ դնելով (հըմեն ղուրբան ըլնեն էսա խորոտ բալին) արտահայտում տվյալ տա-րածաշրջանում, ինչպես նաև հին  Բայազետում (որտեղից տեղափոխ-վել են երգի կրողները) ծնողավար-ման և ընտանեկան փոխհարաբե-րությունների բնույթը:

 

Երգը գրանցվել է ՀՀ Գեղար-քունիքի մարզի Վարդենիսի տարա-ծաշրջանի Ակունք համայնքի տա-րեց կրողներից: Չնայած վերջին տասնամյակում երգողների քանակը փոքր-ինչ նվազել է, այնուամե-նայնիվ այն դեռևս կենսունակ է: Երգում են ընտանիքներում, փո-խանցվում է սկեսուրից հարսին, տատուց՝ թոռանը:

Երգի բարբառը տեղական խո-սակցականն է, որով ներկայում հաղորդակցվում են Ակունք գյուղի բնակիչները:

Երգը նոտայագրվել և ընդգրկվել է «10 երգ Գեղարքունիքից» գրքույ-կում, ինչպես նաև նորովի ձայ-նագրվել՝ նպաստելով ևս մեկ մանկախաղաց երգով հայկական թվային երգադարանի հարստաց-մանը: 

 

54.

Հազար ու մի գիշեր հեքի-աթի սյուժե-տային դրսևորում-ները հայ ժողովրդա-կան հեքի-աթներում

 

 

 

Բանահյու-սություն

Տարրը տարած-ված է ՀՀ Սյու-նիքի մարզի հա-մայնքներւմ, հատկապես Գո-րիսում, Կապանի տարածաշրջանի Ծավ,

Խոտանան, Սրաշեն, Շիկահող համայնքներում:

Տարրի կրողները Հայաստանի Հանրապե-տության Սյունիքի մարզի  Գորիս, Ծավ, Խոտանան, Սրաշեն, Շիկահող համայնքների միջին տարիքի և տարեց բնա-կիչներն են:

«Հազար ու մի գիշեր» հեքիաթի հնագույն հիմ-քը համարվում է հնդի-րանական հեքիաթների պարսկական հավաքա-ծուի «Հեզար էֆսանեի» (Հազար հեքիաթներ) թարգմանությունը՝ ստեղծված 8-րդ դա-րում՝ արաբական միջա-վայրում, որտեղ ներդ-րում են ունեցել նաև հնդիկները, պարսիկնե-րը, հույները, հրեաները:

17-րդ դարի սկզբին ֆրանսիացի արևելա-գետ Ա. Գալանը թարգ-մանեց «Հազար ու մի գիշերը» ֆրանսերեն, որից հետո այն մուտք գործեց եվրոպական գրական միջավայր: 1958-1959 թթ. Մ. Սալիեն ժողովածուի ութհատորյակը թարգ-մանեց ռուսերեն, որը հրատարակվեց նշանա-վոր ռուս արևելագետ Ի. Յ. Կրաչկովսկու աշ-խատասիրությամբ (Մ, Սալիե, Հազար ու մի գիշերների գրքի հրա-տարակության վերջա-բան, Մոսկվա, 1959 թ., ռուսերեն):

«Հազար ու մի գիշերը» մի քանի անգամ թարգ-մանվել է հայերեն (Զմյուռնիա, 1870 թ., Կ. Պոլիս 1880 թ.,. Բոստոն, 1924 թ, Իս-պանիա, 1935 թ.): 1990 թ. վերահրատարակվել է 1959 թ. Է. Աղայանի թարգմանությամբ տպված «Հազար ու մի գիշերի» ընտրանին՝ հիմնված Մ. Սալիեի ռուսերեն թարգմանութ-յան վրա (Հազար ու մի գիշեր, Ընտիր հեքիաթ-ներ, Երևան 1990 թ.):

«Հազար ու մի գիշերի» հեքիաթները հիմնականում արաբական միջնա-դարյան քաղաքի կյանք ու կենցաղի, հավատալիքների, սովորույթների, պատկերացումների մասին պատմու-թյուններ են, որոնք արձագանք են գտել նաև հայկական հեքիաթներում: Հեքիաթների թեմատիկան բազմա-զան է՝ սիրային, ճանապարհոր-դական/արկածային և այլն: Չնայած «Հազար ու մի գիշեր» հեքիաթների սյուժետային ծագումը կապվում է իրանական, հնդկական մշակույթի հետ, սակայն ջիների կերպարը գա-լիս է Արաբական թերկղզու բնակ-չության հնագույն հավատալիքներից: Նախաիսլամական շրջանում այդպես էին կոչվում հոգիները, որոնք կարող էին լինել ինչպես չար, այնպես էլ բարի և տնօրինում էին ճակատա-գիրը:

«Հազար ու մի գիշերի» ստեղծման երեք հիմանական շերտերն են՝ հնդիրանական, բաղդադյան, եգիպ-տական, որոնք տարբերվում են ոչ միայն տեղով և ժամանակով, այլև սյուժեներով, կառուցվածքով, ինչպես նաև արժեքային համակարգով, որում էլ հենց արտահայտվել են այս կամ այն ազգի մշակույթային ա-ռանձնահատկությունները: Իհարկե այս բաժանումը պայմանական է, քանի որ շատ սյուժեներ առկա են տարբեր ազգերի  մեջ:

Ժողովածուում չկա մի հեքիաթ, որն ավարտվի ճիշտ լուսադեմին, օրվա սկզբին: Այն ավարտվում է գիշերվա մի պահի և անմիջապես սկսվում է մյուս հեքիաթը, որն ընդհատվում է ամենահետաքրքիր տեղում՝ լուսաբա-ցին: Այսինքն՝ հեքիաթի ժանրը, կրե-լով յուրատեսակ մոգական տաբու, իր դրսևորումներով համապատաս-խանում է ծեսի այդ պահանջին:

«Հազար ու մի գիշեր» հեքիաթների, պատմությունների ժողովածուն, նե-րառել է տարբեր ազգերի և սե-րունդների ստեղծագործությունները: Դրա ստեղծման գործում արաբների հետ միասին իրենց ներդրումն են ունեցել նաև հնդիկները, պարսիկնե-րը, հույները, հրեաները, Միջին և Հե-ռավոր արևելքի էթնիկ հանրություն-ները: Էթնիկական նման բազմազա-նությունն արտահայտել է արաբա-կան խալիֆայության պատմական իրականությունը, որի մշակույթը 6-8 դդ. ստեղծվում էր ոչ միայն արաբ-ների, այլև նրանց կողմից գրավված, մահմեդականացված և արաբակա-նացված ազգերի կողմից (Յ. Կրա-չկովսկի, Ընտիր երկեր, հատոր 2, Մոսկվա-Լենինգրադ,. 1956 թ., Ըն-տիր հեքիաթներ, պատմվածքներ և պատմություններ «Հազար ու մի գիշերից», Մոսկվա, 1986 թ., ռուսե-րեն): Խալիֆայության տարածքում նոր և աստիճանաբար ձևավորվող մշակույթի լեզուն դառնում է արա-բերենը, որը նույն դերն է ունենում, ինչ լատիներենը միջնադարյան Եվ-րոպայում՝ դառնալով միջազգային լեզու:  (Վ., Բարթոլդ Պարսկական մշակույթը և դրա ազդեցությունը այլ երկրների վրա, Երկեր, հատոր 6, Մոսկվա, 1966, էջ 178, ռուսերեն):

 «Հազար ու մի գիշերի» սյուժեները պահպանվել են «Հայ ժողովրդա-կան հեքիաթների» (այսուհետ` ՀԺՀ)  գիտական բազմահատորյակի 19 հատորներում՝ բանավոր կերպով գրառված Այրարատից, Շիրակից, Սյունիքից, Գուգարքից, որոնց ծագման հայրենիքն է՝ Մուշը, Բուլանըխը, Տուրուբերան-Հարքը, Վասպուրականը, Մոկսը, Պարսկա-հայքը, Շատախը, Ռշտունիքը: Դրանց հրատարակման գործին մասնակցել են հայ անվանի գիտ-նականներ Հ. Օրբելին, Ա. Ղանա-լանյանը, Ա. Նազինյանը, և այլք (Հայ ժողովրդական հեքիաթներ, հ. I-19, Երևան, 1959-2023 թթ.):

Հայկական հեքիաթներում հաճախ հիշատակվող Բաղդադի խալիֆը, Հարուն ալ-Ռաշիդը, Մամուն խա-լիֆը, Շահզադեն, նազիր-վեզիրնե-րը, արաբները, ջիները, փերիները, բազմաթիվ արաբական տեղանուն-ները ամենևին պատահական չեն և հիմք են տալիս ենթադրելու, որ «Հազար ու մի գիշեր» հեքիաթների ժողովածուն հայերին ծանոթ է եղել դեռևս միջնադարից, այսինքն՝ շատ ավելի վաղ, քան Եվրոպային:

«Հազար ու մի գիշերի» սյուժետային մանրամասները արտացոլվել են հայկական բազմաթիվ հեքիաթնե-րում («Նաչար-օղլու հեքիաթը», ՀԺՀ, հ. 1, թիվ 10, Այրարատ, «Շահ-Մուրադեն նաղլը», ՀԺՀ, հ. 7, թիվ 17, Սյունիք-Արցախ, «Ասլան բա-լասի», ՀԺՀ, հ. 8, թիվ 22, Գուգարք-Լոռի, «Միրզա Մահմուտ և Ջամփոլ», ՀԺՀ, հ. 12, թիվ 13, Տուրուբերան-Մուշ, «Շահզադե», ՀԺՀ, հ. 13, թիվ 9, Տարոն և այլն), որոնք համապատասխանում են Աարնե-Թոմփսոն-Ութերի (այսու-հետ` ATU) «Հեքիաթների միջազ-գային նշացանկի» բազմաթիվ թվահամարների (ATU 302, 302B, 311, 319, 561, 670, 782 և այլն):

Ներկայում այս շարքի հեքիաթների սյուժեները տեղ են գտնում բանահյուսական տպագիր ժողովա-ծուներում և գիտական հետազո-տությունների նյութ են դառնում: Չնայած հեքիաթասացների թվի տարեցտարի նվազմանը դեռևս պատմողներ հանդիպում են ՀՀ Սյունքի մարզի համայնքներում: Նոր սերունդը հեքիաթներին առնչվում է հիմնականում ընթերցա-նության միջոցով:

55.

Արարատյան բարբառ

Բարբառ

Տարրը տարած-ված է ՀՀ Արմա-վիրի, Արագա-ծոտնի, Կոտա-յքի, Վայոց Ձորի, Արարատի մար-զերում, ընդ-գըրկում է գրեթե ողջ Լոռու մարզը և Երևանը:

Տարրի տա-րածման շրջա-նը հայ բնակ-չությունն է՝ մոտ 270 000 մարդ:

Արարատյան բարբառը, տարբեր ժամանակների իր վիճակներով, դարեր շարունակ եղել է Մեծ Հայքի Այրարատ, Գու-գարք նահանգների, նաև հարակից վայրերի բնակչության հիմնա-կան մասի հաղորդակց-ման միջոցը: Ա. Ղարիբ-յանը Արարատյան բար-բառի հետքեր է տես-նում հին գրականութ-յան, հին աղբյուրների մեջ՝ սկսած 5-րդ դարից: Նա նշում է, որ Արարատյան բարբառը իր ընդգրկման նախնա-կան տարածքներում բնակչության տեղաշար-ժերի ու գաղթերի հե-տևանքով հաճախ ընդ-միջվում է այլ բարբառ-ներով: Լոռին միակ վայրն է, որտեղ Արա-րատյան բարբառը կազ-մում է ճնշող մեծա-մասնություն: Նոր ժա-մանակներում, ըստ Հ. Աճառյանի, այս բար-բառով խոսում էին Երևանում և շրջակա գավառներում, հատկա-պես՝ Էջմիածնի և Նոր Բայազետի գավառնե-րում: Լեզվաբանը ժա-մանակին արձանագրել է, որ բարբառը հարա-վային կողմից տարած-վում է մինչև Թավրիզ, արևմուտքից՝ մինչև Կաղզվան, հարավ-արևմտյան կողմից հաս-նում մինչև Բայազետ, իսկ հյուսիսային և հարավային կողմերից շփվում է Կարնո և Ղարաբաղի բարբառ-ների հետ: Նախկինում բարբառի տարածքը համեմատաբար ավելի մեծ էր, իսկ ներկայում այն հայերենի առավել մեծ ընդգրկում ունեցող բարբառներից է:

Ըստ հայերենի բարբառների ձևա-բանական դասակարգման՝ Արա-րատյան բարբառն ընդգրկվում է Ում ճյուղի բարբառների շարքում, քանի որ ներկա և անցյալ անկատար ժամանակները կազմվում է ում վերջավորությամբ անկատար դեր-բայով և օժանդակ բայի ձևերով (գրում եմ, գրում էի): Հնչյունաբա-նական դասակարգմամբ՝ բարբառն ընդգրկվում է քառաստիճան բաղա-ձայնական համակարգ ունեցողների խմբում՝ համատեղելով ձայնեղ (բ, գ,դ,ձ,ջ), շնչեղ ձայնեղ (բ՛,գ՛,դ՛,ձ՛,ջ՛), խուլ (պ,կ,տ,ծ,ճ), շնչեղ խուլ (փ,ք,թ,ց,չ) բաղաձայնական շարքեր: Ըստ բազմահատկանիշ դասա-կարգման՝ Արարատյան բարբառն ընդգրկված է արևելյան խմբակցութ-յան Արարատյան կամ հյուսիս արևելյան բարբառախմբում` Ջուղա-յի, Բայազետի, Աստրախանի և Արդվին-Թբիլիսիի բարբառների հետ: Արարատյան բարբառի ձայնա-վորական համակարգը գրեթե նույ-նական է գրական արևելահայերենի համակարգի հետ: Բարբառը երկ-բարբառներ չունի (բացառություն է Լոռու խոսվածքը, որն ունի ե,ո երկբարբառներ), հինհայերենյան այ երկբարբառի դիմաց ունի է ձայ-նավոր, ոյ, իւ երկբարբառների դիմաց՝ ի ձայնավոր: Շեշտը վերջըն-թեր է: Բարբառի բաղաձայնական համակարգի առանձնահատկութ-յունը շնչեղ ձայնեղ հպական ու հպաշփական բաղաձայնների առկա-յությունն է: Բացառություն է Քա-նաքեռի խոսվածքը, որը շնչեղ ձայնեղների դիմաց ունի խուլեր (բ'  պ): Աշտարակի խոսվածքում ի,է ձայնավորներից առաջ գ,կ,ք բաղաձայնների քմային տարբե-րակները վերածվում են ջ,ճ,չ հնչյունների: Բարբառում միավանկ բառերի սկզբի հ-ի դիմաց՝ ո-ից առաջ, առկա է ֆ (հոտ>ֆոտ, հող>ֆող), բառասկզբի խ-ի դիմաց առկա է հ, եթե բառի մեջ հաջորդ բաղաձայնը ղ է (խաղալ>հաղալ, խաղող>հավող, խեղճ>հեղճ): Արա-րատյան բարբառը գոյականի հոգ-նակի թվի կազմությամբ, հոլովական և բայի խոնարհման համակարգերով բավականին մոտ է գրական արևե-լահայերենին: Ի տարբերություն գրական լեզվի՝ բարբառում ներգո-յական հոլով ունենում են նաև անձի անունները: Բարբառում բայի բա-ղադրյալ ժամանակաձևերը կազ-մըվում են դերբայով և օժանդակ բայով, որի ներկա ժամանակաձևի եզակի երրորդ դեմքում դրսևորվում է ա տարբերակը, իսկ անցյալի երկ-ձայնավոր ձևերում է-ն բացակայում է (ի, իր, էր, ինք, իք, ին):

Համաձայն Ա. Ղարիբյանի՝ դեռևս 15-18-րդ դարերում հայերեն կեն-դանի ընդհանուր լեզուն մշակվում էր բարբառների և հատկապես՝ Արարատյան բարբառի օգտագոր-ծումով: Արարատյան բարբառի հիմ-քի վրա է ձևավորվել խոսակցական հայերենը, այնուհետև՝ գրական արևելահայերենը:

 Արարատյան բարբառը գրավոր արտահայտություն է ունեցել մի շարք գրողների՝ հատկապես Խ. Աբովյանի և Պ. Պռոշյանի ստեղծագործություններում: Ըստ Ա. Ղարիբյանի՝ բարբառի մաքուր խոսվածքներ կարելի է գտնել ՀՀ Արմավիրի մարզի Փարպի գյուղում: Հ. Աճառյանն իբրև բարբառի հիմնական կենտրոններ նշել է Երևանը, Նորքը, Քանաքեռը, Էջմիածինը, Օշականը և Աշտարակը, Գ. Ջահուկյանը՝ Աշտարակը, Երևանը, Քանաքեռը, Էջմիածինը և Կողբը:

Այսօր էլ բարբառը լայն տարածում ու մեծ գործածություն ունի, պահ-պանում է իր հարուստ բառա-պաշարը, յուրահատուկ արտա-հայտչաձևերն ու դարձվածքները, քերականական յուրահատկություն-ները:

Այն հայոց լեզվի կենդանի ու բնական դրսևորում է և որոշակիորեն շարունակում է պահպանել իր դերը ընդհանուր լեզվի փոփոխությունների և զար-գացման գործում:

 

56.

Կարնո բարբառ

Բարբառ

Տարրը տարած-ված է ՀՀ Շիրա-կի մարզում՝ առավելաբար Գյումրի քաղա-քում, Ախուրյանի, Արթիկի, Անիի տարածաշրջան-ներում, Ամասի-այի և Աշոցքի շրջաններում:

Տարրի կրողը բարբառի տարածման շրջանների ներկայիս հայ բնակչությունն է՝ շուրջ 220 000 մարդ:

Կարնո բարբառի մա-սին ամենահին վկա-յությունը համարվում է Ստ. Սյունեցու (8-րդ դար) կողմից հայերեն բարբառների թվում Սպերի խոսվածքի հի-շատակումը: Բարբառի կենտրոնը եղել է Կարին քաղաքը: Բարբառային այս միավորը Կը ճյուղի ամենատարածված բարբառներից մեկն էր: Այն, ինչպես վկայում է Հ. Աճառյանը, տարած-վում էր մինչև Խնուս, Երզնկա, Գյումուշխանե: 19-րդ դարի ռուս-թուր-քական պատերազմնե-րի հետևանքով հայ գաղթականությունը Կարնո բարբառը հաս-ցընում է մինչև Երևան և Թիֆլիս, և այդպիսով 20-րդ դարի սկզբներին Կովկասի չորս քաղաք-ների՝ Կարսի, Ալեքսան-դրապոլի, Ախալքալաքի և Ախալցխայի ողջ հա-յությունը խոսում էր Կա-րինի հայության նույն բարբառով: Կարնո բարբառը գործառում էր նաև Բասենում, Նար-մանում,  Խոտրջուրում և Բաբերդի գյուղերում: Ներկայում Կարնո բար-բառը հայերենի առավել մեծ տարածում ունեցող բարբառներից է:

Ըստ հայերենի բարբառների ձևա-բանական դասակարգման՝ Կարնո բարբառն ընդգրկվում է Կը ճյուղի բարբառների շարքում, քանի որ ներկա և անցյալ անկատար ժամա-նակները կազմում է կը//գը մաս-նիկով և գրաբարակերպ խոնարհվ-ած ձևերով (գ՛ըրէմ գը):  Բարբառն ունի քառաստիճան բաղաձայնական համակարգ՝ ձայնեղ (բ,գ,դ,ձ,ջ), շնչեղ ձայնեղ (բ՛,գ՛,դ՛,ձ՛,ջ՛), խուլ (պ,կ,տ,-ծ,ճ), շնչեղ խուլ (փ,ք,թ,ց,չ) բաղաձայ-նական շարքերով: Ըստ բազմա-հատկանիշ դասակարգման՝ Կարնո բար-բառն ընդգրկված է արևմտյան խմբակցության Փոքր Ասիայի կամ արևմտյան բարբառախմբում` Սե-բաստիայի, Մարզվան-Ամասիայի, Ղրիմ–Նոր-Նախիջևանի, Կյուրինի, Մալաթիայի, Կեսարիայի, Խարբերդ-Երզնկայի, Ասլանբեկի, Ակնի, Արաբ-կիրի բարբառների և Շապին-Գա-րահիսարի, Եվդոկիայի, Պոլսի, Սիվ-րիհիսարի, Սյոլյոզի միջբարբառների հետ:  Կարնո բարբառի ձայնավորնե-րը հինհայերենյանի համեմատութ-յամբ գրեթե նույնությամբ պահպան-ված են: Բարբառը զանազանում է է-ե, և ո-օ հնչյունները (ըստ Հ. Աճառյանի՝ երկբարբառային հնչյուն-ները հանդես են գալիս միայն գյու-ղական խոսքում), քմայնացած ձայ-նավորներ հանդիպում են միայն փոխառյալ բառերում: Բաղաձայնա-կան համակարգում բարբառը բնու-թագրվում է ո-ից առաջ բառասկզբի հ>ֆ անցմամբ (դարձյալ միայն գյու-ղական խոսքում): Կարնո բարբառը ունի հպական և հպաշփական շնչեղ ձայնեղներ, ինչպես նաև ձայնեղ հ՛ հնչյուն: Կը ճյուղի բոլոր բարբառների պես Կարնո բարբառում ևս առկա է միջնավանկի ա-ի անկում: Բարբառի քաղաքային ու գյուղական դրսևո-րումները տարբերվում են նաև այ երկբարբառի պատմական զարգաց-մամբ. քղք. այ>ա, գյուղ. այ>է: Հ. Աճառյանը կարծում է, որ Կարնո բարբառի շեշտը իր յուրահատուկ առոգանությամբ առանձնանում է նրանով, որ մյուս բարբառների համեմատ ավելի բարձր է: Քերա-կանական առումով Կարնո բարբառը Կը ճյուղի մյուս բարբառներից տարբերվում է նրանով, որ Ում ճյուղի բարբառների պես հայցականում տարբերակում է անձի և իրի առումները: Անորոշ հոդը սովորա-բար հետադաս է: Հոգնակիի կազմության մեջ երբեմն դրսևորվում է էստան մասնիկը, որին կարող է կցվել նաև նէր մասնիկը (բ՛աղնէստըննէր): Բարբառը ներ-գոյական հոլով չունի, սովորական է բացառական հոլովի էն վերջավո-րությունը: Սահմանականի ներկա և անկատար ժամանակներում կը մասնիկը դրվում է բայից հետո, բայց ձայնավորով սկսվող բայերը սկզբից նույնպես ստանում են կ (կէնէմ կը):

Ա.Ղարիբյանը 1953 թ. լույս տեսած «Հայ բարբառագիտություն» աշխա-տության մեջ վկայել է, որ Կարնո բարբառով խոսող հայերի թիվը 100.000-ից ավելի է, և Կարնո բարբառը պետք է համարել մեր ամենամեծ բարբառներից մեկը:

Կարնո բարբառով հաղորդակցվում են նաև Վրաստանի Ախալցխայի, Ախալքալաքի, Բոգդանովկայի, Ծալ-կայի հայաբնակ շրջաններում: Հ. Աճառյանն, իբրև բարբառի հիմնա-կան կենտրոններ, նշել է Կարինը, ապա նաև՝ Կարսը, Ալեքսանդրա-պոլը (ներկայիս Գյումրին), Ախալ-քալաքը և Ախալցխան: Գ. Ջահուկ-յանը բազմահատկանիշ դասա-կարգման իր աղյուսակներում Կար-նո բարբառը ներկայացրել է ըստ  Կարին, Լենինական (Գյումրի), Բաբերդ, Խնդաձոր բնակավայրե-րի: Սկսած 19-րդ դարից՝ Կարնո բարբառով գրվել են բազում հոդվածներ, գրքեր, պիեսներ, գրի են առնվել հեքիաթներ, բանահյու-սական այլ նյութեր: Լինելով հան-րապետության երկրորդ քաղաքի բնակչության հաղորդակցման մի-ջոցը՝ Կարնո բարբառի Գյումրու խոսվածքը Շիրակի տարածաշրջա-նում ընկալվում է իբրև քաղաքային լեզու, ունի ընդհանուր գործածութ-յուն և իր ազդեցությունն է թողնում բարբառի այլ խոսվածքների, նաև Մշո բարբառի՝ մարզում գործածվող տարբերակների վրա: Այդ հանգա-մանքը նպաստել է խառը տիպի խոսվածքների առաջացմանը: Այ-սօր էլ բարբառը լայն տարածում ու գործածություն ունի, պահպանում է իր հարուստ բառապաշարը, յուրա-հատուկ արտահայտչաձևերն ու դարձվածքները, քերականական յուրահատկությունները: Այդ իրո-ղությանը նպաստում են նաև շիրակցիների յուրօրինակ խառ-նըվածքը, սրամտությունը, ստեղծա-գործ էությունը, ավանդապահութ-յունը:

Կարնո բարբառը հայոց լեզվի կենդանի ու բնական դրսևորում է,  որ յուրօրինակ կերպով պահպանել է հայոց լեզվի զարգացման նախորդ շրջանների բառապաշարային ու քերականական շատ իրողություն-ներ:

 

 

57.

Ստեռ. Անկողնու ծալքի սրբազ-նացումը Հայաստանի եզդիների մշակույթում

 

 

 

Ժողովրդա-կան հավա-տալիք-

Տարրը տարած-ված է ՀՀ

Շիրակի մարզի Անի համայնքի եզդի բնակչ-ության շրջանում:

Տարրի

կրողները ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի եզդի բնակիչ-ներն են:

Ստեռը եզդիական կրո-նի սրբություններից մեկն է։ Եզդիները ստեռ են անվանում իրար վրա դարսված անկողիննե-րը՝ ծալքը, որը նախա-տեսված չէ ամենօրյա օգտագործման համար։ Որպես կանոն, պա-րտադիր կերպով ստեռ պետք է լինի և՛ հոգևո-րական, և՛ աշխարհիկ եզդիների տներում (եզ-դիների համայնքը բա-ժանվում է երեք խմբի՝ շեյխեր, փիրեր, մրիդ-ներ։ Շեյխերն ու փի-րերը հոգևորականներ են, մրիդները՝ աշխարհ-իկ)։ Տանը ստեռ ունե-նալու սովորույթը տա-րածված է միայն Կով-կասի եզդիների շրջա-նում (Հայաստանում և Վրաստանում), ինչպես նաև Հայաստանից ու Վրաստանից Ռուսաս-տան արտագաղթած եզդիների ընտանիքնե-րում։ Այս հանգամանքն ամենևին խոչընդոտ չի հանդիսացել, որ ստեռը ընկալվի որպես եզդի-ների կրոնի կարևորա-գույն խորհրդանիշնե-րից մեկը։

Անկողնու հավաքված դարսը եզ-դիների համար պաշտամունքի սուրբ վայր է համարվում, այն մաքրություն և անձեռնամխելիություն է խոր-հըրդանշում է: Երեկոյան բացվում է ծածկոցի մի ծայրը, առավոտյան փակվում և հարդարվում՝ որպես ա-մուսնական կյանքի խորհրդավո-րությունը ապահովող խորհրդանիշ:

Եզդիները ստեռն անվանում են նաև խոդան (տեր, տիրակալ)։ Եզդիական բանահյուսության մեջ ստեռը հա-մարվել է եզդիական սրբերից մեկի՝ Պիրա Ստեռի «կացարան», որին պատկերացրել են ծեր կնոջ տեսքով։ Եզդիները ստեռ սրբությանը վերա-բերվում են պատկառանքով, խո-նարհվում են դրա առջև: Ամեն երեկո ընտանիքի ավագները մի կողմ են տանում ստեռի ծածկոցը, իսկ առա-վոտյան նորից փակում. հավատում են, որ Պիրա Ստեռը գիշերը դուրս է գալիս ստեռի միջից և հսկում ընտանիքի անդամների անդորրը:

Ստեռի հետ կապված որոշ ծեսեր արդեն մոռացության են մատնվել։ Օրինակ՝ երբ մանկահասակ երեխա-ների կաթնատամն ընկել է, այն նետել են ստեռի վրայով և խնդրել, որ ընկած ատամի տեղում առողջ ատամ աճի։ Երբ մարդ է մահացել, նորից դասավորել են ստեռը։ Մա-հացածի մարմինը դրվել է այն սենյակում, որտեղ ստեռն էր, և սգո ծեսն անցկացվել է այդ սենյակում։ Այս սովորույթը ժամանակակից եզ-դիների շրջանում նույնպես մոռա-ցության է մատնվել։ Հիմա պարտա-դիր չի համարվում մահացածի մարմինը ստեռի առջև դնելը։

 

Մեր օրերում ստեռ կոչված անկող-նու ծալքը նույնպես կարևորվում է: Այն համարվում է ընտանիքի միասնության, կարողության խոր-հըրդանիշ։ Հետաքրքրական է, որ եզդիների կրոնական ընկալումնե-րում ծալքը սրբազանացվել է և սկսել է կապվել ընտանիքի պա-հապան հրեշտակ և սուրբ Պիրա Ստեռի հետ։

Ներկայում բազմաթիվ եզդիների տներում ստեռը պահպանվում է որպես սրբություն, ընտանիքի անդամները չեն օգտագործում ստեռի անկողինը, բայց եթե հյուրը գիշերում է եզդիի տանը, ապա նրա համար անկողին են հանում ստեռի միջից։ Առ այսօր պահպանվել է այն սովորույթը, երբ հարսանիքի օրը հարսն ու փեսան խոնարհվում, համբուրում են ստեռը։

Որոշ եզդի շեյխերի ու փիրերի տներում պահվում են սերնդե-սերունդ փոխանցվող սուրբ առար-կաներ կամ պաշտամունքի առար-կաներ։ Դրանք փաթաթում են կտո-րով և պահում ստեռի մեջ կամ դնում են ստեռի վրա։ Ժողովուրդը հոգևորականների նման տները կոչում է զիարատ կամ օջախ։ Հոգևորականները ժամանակ առ ժամանակ (տոն օրերին, տոներից առաջ կամ հատուկ հյուրեր ունենա-լու պարագայում) բաց են անում իրենց տներում պահվող սրբություն-ները, իսկ այցելուները խոնարհվում են ստեռի և բացված սրբության առջև և նվիրատվություն կատա-րում: Հատկանշական է, որ,. եթե նույնիսկ որոշ աշխարհիկ եզդիներ՝ մրիդներ դադարում են իրենց տանը ստեռ ունենալու սովորույթին հե-տևել, ապա սերնդեսերունդ փո-խանցվող սրբություններ ունեցող շեխերի ու փիրերի շրջանում ստեռը, միևնույն է, շարունակում է մնալ կենդանի ու կենսունակ։

58.

Շիրակի երգիծական բանահյու-սությունը

Ժողովրդա-կան բանա-հյուսություն

Տարրը տարած-ված է ՀՀ Շիրա-կի մարզի հա-մայնքներում, հատկապես Գյումրի քաղա-քում:

Տարրի կրող-ները ՀՀ Շիրա-կի մարզի հա-մայնքներն են, հատկապես են Գյումրի քաղա-քի բնակչութ-յունը:

Գյումրիում 19-րդ դարի վերջից գրառված եր-գիծական պատմութ-յուններն ու սրախո-սությունները մեծ տա-րածում են գտել՝ դառ-նալով Գյումրի քաղա-քի բնութագրականնե-րից։ Հումորի, ծիծա-ղահարույց պատմութ-յունների ու մանրապա-տումների (ըստ գյում-րեցիների՝ «մազալու պատմությունների») ծագումնաբանությունը բացատրվում է և՛ տե-ղացիների անսահման կենսասիրությամբ, և՛ այն իրողությամբ, որ այս քաղաք էին գալիս թե՛ հայկական, թե՛ մերձավորարևելյան բնակավայրերից առև-տրականներ ու միջ-նորդներ, որոնք բե-րում էին իրենց տեղա-վայրերի մանրապա-տումները, զվարթա-խառը պատմություն-ները և պատմում, հատկապես երբ աս-պարեզ էին մտնում նաև տեղացի կատա-կաբաններն ու հետա-քըրքրական մրցույթ կազմակերպում։ Հաճախ այդ պատմու-թյունները ներկայաց-վում էին որպես ժողո-վրդական թատերա-խաղեր, հանդես էին գալիս պատմող կա-տակաբաններ և մի-անգամից ներկայաց-նում էին մի քանի «գործող անձանց»։ Անեկդոտներ ու ման-րապատումներ պատ-մում էին քաղաքային այգում, բաղնիքնե-րում, շուկաներում, ան-գամ եկեղեցիների բա-կերում։ Հաճախ այդ պատումներն ունեին իրական հիմքեր և նախատիպեր, որոնց դերերում հանդես էին գալիս տեղացիներից շատերը։

Գյումրին Հայաստանի միակ քաղաքն էր, որ-տեղ խորհրդային իշ-խանության տարինե-րին ստեղծվեց առա-ջին ոչ պետական թատրոնը՝ «Հումորի տուն» անվամբ։ Գյում-րեցին հումորի մեջ իրեն զգում է, ինչպես իր տանը․ այս իրողու-թյունը վկայում է, որ հումորն ու երգիծանքն այստեղ հասցված են գեղարվեստական որոշակի մակարդակի։

1980-ականների սկզբ-ներից Գյումրիում «Ոզ-նի» հանդեսի գլխավոր խմբագիր Արամայիս Սահակյանի նախաձեռ-նությամբ կազմակերպ-վել են Ապրիլմեկյան հումորի երեկոներ։ Շա-տերը քաղաքը համեմա-տել են բուլղարական Գոբրովոյի հետ՝ Գյում-րին կոչելով Ծիծաղի հայաստանյան մայրա-քաղաք:

Գյումրիի երգիծական բանահյու­սությունն արտահայտվում է տար-բեր ժանրերում՝ տեղական զրույց-ներ, անեկդոտներ, ժողովրդական խաղիկներ, մականուններ, առած-ասացվածքներ և այլն։ Գյումրիում բանահյուսական նմուշը գերազան­ցապես դրսևորվում է ծեսի, սովո­րույթի ու ավանդույթի համատեքս­տում՝ պատումի տարաբնույթ ձևե­րով։ Գյումրու երգիծական բանա­հյուսության նմուշների քննությամբ կարելի է հավաստել, որ ստեղծա­րար քաղաքն իր հոգեկերտվածքի մեջ ամփոփում է Ալաշկերտից, Բա-սենից, Կարինից ու Կարսից վերա-բնակեցվածների քաղաքային բա-նահյուսությունն ու հումորը (Ռ․ Հով-հաննիսյան, Շիրակի արդի երգի-ծական բանահյուսությունը, Գյումրի, հատոր 25, էջ 51-58): Գյումրու եր-գիծական բանահյուսության նմուշ-ներում առկա են հանկարծաստեղ-ծության տարրն ու ինքնաստեղծ-ման տաղանդը։ Գյումրին հայտնի էր կատակաբան-զվարճախոսնե-րով՝ Պոլոզ Մուկուչ (Հ. Իկիլիկյան, «Գյումրին, Պոլոզ Մուկուչը և եր-գիծական մանրապատումներ», Եր-ևան, 1989 թ.), Ծիտրո Ալեք, Չոփուռ Սուրեն, Ջղեր Խաչիկ, Կուժիկ և այլք։ Կատակաբանները կարծես «կյանքի գծերը» փորձում են իրենց պատումների կամ նարատիվների մեջ, որտեղ հերոսները դրության կոմիզմից հասնում են արարքի, վարմունքի, հարաբերությունների կոմիզմի։ Ըստ էության՝ մականուն­ները (Անարժան հարուստենք, Պատռած մանեթենք, Էշ Մանու-կենք, Տկլոզենք, Բոբլիկենք, Քյալ Դավիթենք, Ագենտ Վաղարշակ, Բաթում Մարտիրոս և այլն) և տե-ղական զրույցները քաղաքի կեն-դանի մատյաններն են՝ հումորով խտացված: Հորինումի տարերքով բռնված գյումրեցիները նույն զրույցն ու անեկդոտը ամեն անգամ կարող են պատմել նոր տարբե-րակով, այդպես ժողովրդական բա-նահյուսության կարևոր հատկանիշ-ներից մեկը՝ ստեղծագործական հա-րըստացումը, դարձնելով շարունա-կական։ Չափազանցություններն ու խոսքի ուռճացումը, ինքն իր շուրջ անեկդոտային միջավայր ու զրույց հյուսելը մնում են գյումրեցու նախա-սիրությունը։ Նա խոսքն այնպես է կառուցում, որ տեքստը նույնիսկ իր համար անսպասելի է։ Փոքր սյուժեի մեջ անգամ գտնում է զարմանալին՝ աննշան իրողությունները դարձնե-լով «մազալու բան»։ Գյումրեցու հանկարծաստեղծ տեքստերում շա-րունակ բացահայտվում են նրա մտքի տարածությունն ու զգացո­ղությունները։ Հումոր անողը հճախ դրսևորում է աշխարհը բարեփո-խելու միտում։ Գյումրեցին ոչ թե խոսում է հումորի մասին, այլ ապ-րում է հումորը՝ որպես գոյաբանա-կան վիճակի արտահայտություն։ Նրա հումորը հաճախ այլախոսիկ է, գաղտնագրված, երբեմն էլ գրո­տեսկային և ինքնաոչնչացնող կամ կենսունակություն հաղորդող։ Այս-պես՝ երկրաշարժից հետո ստեղծ-ված տեքստերը սոցիալական բողոք էին, վիշտը գաղտնագրելու հնա­րանք («Ժաշկից առաջ տունն էինք մնացել, ժաշկից հետո դուրսը մնա­ցինք»)։ Փլատակների տակ մնացած մարդիկ անգամ հումորով էին վե­րաբերվում ստեղծված էքստրեմալ իրավիճակին։ Լացող քաղաքը բարձրացավ ինքն իրենից և ծիծա­ղով հաղթեց մեծ փորձությանը՝ մինչև իսկ մեծ վշտի ու կորստի մեջ չկորցնելով կենսասիրությունը։

Հումորով հագեցած գյումրեցու կենսախին ոգին հիմնականում դրսևորվում է բանավոր խոսքի մշակույթում։ Այսօր էլ հումորն ու երգիծանքը մշակութային կենսու-նակ բաղադրիչներ են, որոնցում արտահայտվում են գյումրեցիների աշխարհընկալման լավատեսութ-յունն ու կենսափիլիսոփայությունը։

Զվարթախոհությունը ստեղծում է նաև լեզվական համարժեք, որը   կրում, պահում և պահպանում է նոր սերունդը։ 

Գյումրիի հումորի կենսունակութ-յան վկայություն է «Կատակում են գյումրեցիները» շաբաթաթերթի լույսընծայումը (2017 թ.)։ Անեկ-դոտներից զատ՝ այս երգիծա-թերթում հրապարակվում են հեղի-նակային ծաղրանկարներ ու զվարճալի պատմություններ։ Ուշա-գրավ է, որ վերջին ժամանակնե-րում անեկդոտներն ու զվարճալի պատմությունները, այն էլ եռա-լեզու, հայտնվել են նաև Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարա-կին կից գտնվող շենքերից մեկի պատերին, իսկ 2022 թ․ Գյումրիում բացվեց նաև Երգիծանքի և հու­մորի թանգարան, որի շուրջ 3 հա­զար նմուշների շարքում տեղ են գտել ոչ միայն հումորային թեր-թեր ու երգիծանկարներ, այլև Գյումրվա  հայտնի կատակաբան-ների կերպարների տիկնիկներն ու արձանիկները։

Գյումրեցիների սրամիտ խոսքերով ցուցանակներն ու գրությունները, հատկապես քաղաքի պատմաճար­տարապետական հատվածումում գտնվող շենքերի ու շինությունների վրա, վկայում են բնակչության կո­լորիտային մտածողության մասին։    Այս իրողությունը խթանում է զբո-սաշրջիկների հետաքրքրությունը քաղաքի հանդեպ, որը բերում է նաև տնտեսական աշխուժացման։

Հումորն ու երգիծանքն ունեն հա-սարակական մեծ հնչեղություն, չեն սահմանափակվում տեղական մի­ջավայրով և ունեն համահայկա-կան նշանակություն։ Գյումրեցու համար հումորը ոչ միայն ինքնար-տահայտման միջոց է, այլև ճանաչ-ման։

Գյումրեցիների սրամիտ խոսքերն ունեն իրենց բնավայրային բնավո­րությունը, տիպը, անգամ կառուց­ման մեթոդաբանությունը։ Եթե հայկական շատ բնակավայրերում անեկդոտի առանցքում ծիծաղելի ինտրիգն է առաջնայինը, ապա Գյումրու անեկդոտներում  «հերոս-ների» բնավորությունն ու վարքա-գիծն է տանում սյուժեի զարգաց-մանը։

Այս տարրը կենսունակ է, քանի որ կիրառական է ստեղծարար Գյում-րիի մշակութային կյանքի տարբեր ոլորտներում, ուր ավանդաբար անց են կացվում մշակութային տարբեր միջոցառումներ՝ «Քաղա-քի օր», փառատոներ ու տոներ,  որոնց ընթացքում կատակերգակ դերասանների մասնակցությամբ տեղի են ունենում հանպատրաս-տից զվարճախոսության մրցույթ-ներ, զվարճալի փոքր պատումնե-րով թատերախաղեր, հումորային բացօթյա ներկայացումներ, ստվերների թատրոն, թաղից թաղ շրջիկ ներկայացումներ։

59.

Գյումրիի ոսկերչութ-յան և արծա-թագործութ-յան ավան-դութը

Ավանդական արհեստ, դե-կորատիվ-կիրառական արվեստ

Տարրը տարած­ված է ՀՀ Շիրա­կի մարզի Գյում-րի համայնում։

Տարրի կրողնե-րը ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ոս-կերիչ-արծաթա-գործներն են։

Վաղ բրոնզի դարա-շրջանից սկսած Հայկա-կան լեռնաշխարհում ձևավորվում է տեղա-կան առանձնահատուկ ոսկերչություն, դեկորա-տիվ-կիրառական ար-վեստի առանձին ինք-նատիպ ճյուղ, որի բոլոր սկզբունքները հետագա դարերում հարստացել ու պահպանվել են` դառ-նալով հայկական ոսկե-րիչ-արծաթագործական արվեստի հիմքը: Ար-հեստի ավանդույթները պահպանվեցին և հա-սան մինչև մեր օրերը շնորհիվ ժառանգակա-նության ապահովման:

Գյումրիի ոսկերիչ-ար-ծաթագործությունը սե-րում է Կարինի ոսկեր-չական դպրոցի ավան-դույթներից: 19-րդ դարի 30-ական թթ. Գյումրի բնակավայրի տեղում հիմնված Ալեքսանդրա-պոլ քաղաքում հաս-տատվեցին կարնեցի և կարսեցի բազմաթիվ անվանի ոսկերիչ-ար-ծաթագործներ: Արդեն 1800-ականների երկ-րորդ կեսին քաղաքում հաշվվում էին մի քանի տասնյակ ոսկերիչ-ար-ծաթագործ վարպետ-ներ, որոնք կազմում էին ճյուղային համքարութ-յուն, հաշվառված էին Թիֆլիսի Հարգանշային գրասենյակում և ունեին սեփական դրոշմակնիք դնելու իրավունք: Ալեք-սանդրապոլի ոսկերիչ-արծաթագործների ար-հեստանոցները առան-ձին շարքեր էին կազ-մում, իսկ նշանավոր վարպետներից մի քա-նիսը վարձակալել էին արհեստանոց-վաճա-ռատներ քաղաքի կենտ-րոնական փողոցներում գտնվող շահութաբեր տների առաջին հարկե-րում: Ալեքպոլցի վար-պետների աշխատանք-ները ներկայացվում էին ոչ միայն Ռուսաստանի, այլև միջազգային ցու-ցահանդեսներում: Ոս-կերիչ-արծաթագործ Մարտիրոս Տարախչ-յանի պատրաստած ար-ծաթյա իրերը ոսկե մե-դալի են արժանացել Փարիզի համաշխար-հային ցուցահանդեսում: Ալեքպոլցի վարպետ Համազասպ Ամիրջան-յանի պատրաստած ար-ծաթե միակտոր շշի մասին հիացմունքով է խոսվել այդ օրերին («Մուրճ» ամսագիր, Թիֆլիս, 1901 թ.): Ալեք-սանդրապոլցի ոսկերիչ-արծաթագործ հայտնի ընտանիքներն էին՝ Տա-րախչյանները, Կոշտո-յանները, Զարգարյան-ները, Ղույումչյանները, Աղաբաբյանները, Հա-կոբյանները, Ամիրջան-յանները, Իզմիրյանները և այլք:

Ալեքսանդրապոլում ոսկերչության ու  արծաթագործության հետ կապված և հարակից արհեստները լայն տարա-ծում ունեին և բաժանվում էին նեղ մասնագիտացված ճյուղերի, որոնք հայտնի էին օտարալեզու հետևյալ անվանումներով. ղույումջի-ոսկերիչ, զարգար-արծաթագործ, ղարաղու-յումջի-հասարակ մետաղներից զարդ պատրաստող և ջավահիրջի-ակնա-գործ: Նեղ մասնագիտացումները կապված են օգտագործվող մետաղի կամ պատրաստված իրերի տեսակի հետ: Արծաթյա կենցաղային սպաս-քի՝ ափսեների, գդալների, ըմպա-նակների, բաժակակալների, անձե-ռոցիկի ամանների առկայությունը Ա-լեքսանդրապոլի արհեստավորական և առևտրական բնակչության բարձր դիրքի և բարեկեցության ցուցիչ էին հանդիսանում: Միևնույն ժամանակ ոսկերչական զարդերի (ապարան-ջաններ, մանյակներ, քունքակախիկ-ներ, մատանիներ, գոտիներ և այլն) բազմազանությամբ էր պայմանավոր-ված նաև ալեքպոլցի կնոջ տարազի շքեղությունն ու գրավչությունը: Ալեք-սանդրապոլի արծաթագործության ինքնօրինակ նմուշ են տղամարդու և կնոջ գոտիները, ինչպես նաև ար-ծաթե և ոսկե ապարանջանները, որոնք էապես տարբերվում են հայ-կական մյուս ոսկերչական դպրոց-ների նմանատիպ զարդերից: Տղա-մարդու թամբաձև ճարմադով գոտին ներկայացնում էր Կարսի, իսկ կնոջ թելքաշ-հատիկանախշով զարդար-ված գոտին Կարինի արծաթագործա-կան ավանդույթը:

Ալեքսանդրապոլի ոսկերիչ-արծաթա-գործներն օգտագործում էին հայտնի տեխնիկա-տեխնոլոգիական եղա-նակները` մոմե և կավե կաղապար-ներում ձուլում, դրվագում, կռում-կոփում, դրոշմում, թիթեղի գլան-վածքի ստացում, թելքաշ-հատիկա-նախշում, նախշացանցավորում (ֆի-լիգրան), զուգաթելի նստեցում, թելե-րով հյուսում, հատիկներով զարդա-րում, փորագրում, ընդելուզում, ոսկե-ջրում, սևադապատում, ոսկեգույն կամ արծաթագույն համաձուլվածք-ների ստացում:

Ոսկյա և արծաթե զարդեր կրելը կարևոր մշակութային բաղադրիչ էին քաղաքի բնակչության առտնին և տոնական կենցաղում: Արծաթից և հատկապես բարձր հարգի ոսկուց պատրաստված ապարանջանները (բիլազուկ) կնոջ զարդահամալիրի պարտադիր մաս էին կազմում, որը միաժամանակ հանդիսանում էր ընտանիքի և ամուսնու սոցիալական դիրքի ցուցիչ:

Ոսկյա և արծաթե զարդերի կրումը ուներ նաև հասարակական նշանա-կություն, դա է պատճառը, որ սրանց բացակայության պարագայում Ալեք-սանդրապոլ-Լենինականում ընդուն-ված էր ազգականներից կամ մոտ հարևաններից ժամանակավոր վեր-ցընել ապարանջան, շղթա-վզնոց կամ թանկարժեք քարերով մատանի և դրանցով զարդարված մասնակցել հարսանիքի կամ այլ տոնախմբութ-յան:

 

 

 

Խորհրդային տարիներին մասնա-վոր գործունեության սահմանա-փակման և թանկարժեք մետաղնե-րի շրջանառության ու կիրառության արգելքի պայմաններում շատ ոսկե-րիչ-արծաթագործներ ստիպված էին հարմարվել նոր պայմաններին: Հայտնի վարպետների մի մասը անցան իրենց մասնագիտությանը մոտ այլ աշխատանքի (օր. չթի նախշերի փորագրում Լենինականի Տեքստիլ կոմբինատում) կամ էլ դարձան քաղաքի կենցաղսպա-սարկման  համակարգում ոսկյա և արծաթե իրերի վերանորոգողներ: Գյումրիում արհեստը նոր վերելք ապրեց հետխորհրդային շրջանում և, կապված քաղաքային ինքնութ-յան զարթոնքի հետ, հետ վերադար-ձավ իր ավանդական արմատնե-րին:

Ոսկերիչ-արծաթագործությունը միշտ ունեցել և այժմ էլ ունի կարևոր տնտեսական նշանակություն, քանի որ արհեստի կրողների համար այն հիմնական եկամտի աղբյուր է: Այսօր էլ քաղաքի բնակչության մեջ պահպանվել է ոսկյա և արծաթյա զարդերի նկատմամբ հատուկ վերաբերմունքը: Դրանով պայմա-նավորված առաջ եկավ ավան-դական («գյումրվա») զարդերի, ի մասնավորի գոտիների, ապարան-ջանների և վզնոցների նկատմամբ պահանջարկը: Հատկանշական է, որ այժմ քաղաքում գործող բազմա-թիվ ոսկերիչ-արծաթագործների մեջ աչքի են ընկնում արհեստի ժառան-գական կրող վարպետները՝ Կոշտո-յանները և Տարախչյանները: Ալեք-պոլցի հայտնի ոսկերիչ-արծաթա-գործների հինգերորդ սերունդի ներ-կայացուցիչ Ցոլակ Կոշտոյանն իր որդու հետ ստեղծել է «Կոշտոյան ջեուլրի» ապրանքանիշը և իր պատրաստած զարդերը ներկայաց-նում է տարբեր հանրապետական ու միջազգային փառատոններում և ցուցահանդես վաճառքներում:

60.

Դիլիջանի փայտի փո-րագրության ավանդույթը և կիրառումը

 

Ավանդական արհեստ

Տարրը տարած-ված է ՀՀ Տա-վուշի մարզի Դի-լիջան քաղաքում։

Տարրի կրող-ները ՀՀ Տա-վուշի մարզի Դիլիջան քա-ղաքի փայտա-գործ վարպետ-ներն են։

 

Փայտի գեղարվեստա-կան փորագրությունը հայոց մեջ հնուց տա-րածված արհեստ ար-վեստներից է: Նյութի մատչելիությունը, մշակ-ման հեշտությունը, կեն-ցաղում փայտին հատ-կացված կարևորագույն դերը հնարավորություն-ներ են ստեղծել փայտի գեղարվեստական փո-րագրման բազմակող-մանի զարգանալուն: Փայտի գեղարվեստա-կան փորագրության ա-մենավաղ օրինակները Դվինի, Արուճի 5 դ., Սևանի Սուրբ Առաքելոց վանքի խոյակներներն են 7-8 դդ., Մշո Առա-քելոց վանքի դուռը 12 դ. և Անիից հայտնա-բերված գրակալն է 12 դ.: Կենցաղային իրերը պահպանվել են շատ ա-վելի ուշ շրջանից` 18 -րդ դարից: Պահպանված փայտե իրերը դարեր շարունակ ձևավորվել ու փորագրվել են ինչպես վարպետ փորագրիչնե-րի, այնպես էլ հյուսների կողմից: Փայտի փորա-գրությունը մեծ թափ ստացավ ու զարգացավ 20-րդ դարի կեսերից և կատարելագործվեց «Հովհաննես Շարանբե-յանի անվան ժողո-վրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի ու դրա մասնաճյուղ Դիլիջանի ժողովրդա-կան արվեստի և «Փայտարվեստի թան-գարան» ՊՈԱԿ-ի հիմ-նադրումով, որոնք ի-րենց շուրջը հավաքե-ցին երկրում գործող փայտագործ վարպետ-ներին: Փայտարվեստի թանգարանը դարձավ այն կենտրոնը, որտեղ փայտի փորագրություն սովորողներից շատերը դառնում էին հմուտ վարպետներ, որոնց աշ-խատանքներն այսօր ցուցադրվում են: Թան-գարանի այս աշխա-տանքի արդյունքում այսօր էլ գործում են մեծ թվով վարպետներ ինչ-պես ողջ Հայաստանում, այնպես էլ Դիլիջան քաղաքում:

Հայ ժողովրդի ավանդական կենցա-ղում փորագրությամբ զարդանախշ-վել են բնակարանի տարբեր մասերը` սյուներ, խոյակներ, կահ-կարասու տեսակները` ամբար, թախտ, սնդուկ, գդալնոց, գդալ-շերեփ, օրորոց, գուլ-պայի կաղապար, պահպանակ-դաղ-դըղան, գաթանախշ, հետագայում նաև պահարաններ, մահճակալներ և այլն:

Փայտի գեղարվեստական փորա-գրումը հայոց մեջ կատարվել է մի քանի եղանակով՝ բարձրաքանդակ, հարթաքանդակ, ցածրաքանդակ, կոնտուրային, փորվածքային, միջ-նորմային և այլն: Ավանդական զար-դանախշերը երկրաչափական, կեն-դանական ու բուսական են, որոնք հաճախ լրացնում են իրար:

Խորհրդային տարիներին փոխվում է փայտի փորագրության ավանդական նպատակադրումը, ստեղծվում են թե-մատիկ, դիմանկարչական գործեր, բնանկարներ և զուտ դեկորատիվ բարձրարվեստ իրեր՝ մանրանկար-չության, հայկական ճարտարապե-տական դեկորների նախշերով:

Մերօրյա փայտագործ վարպետները կիրառում են փայտամշակման տար-բեր ու նոր տեխնիկաներ: Դիլիջան-յան փայտագործ վարպետների մեջ կարելի է առանձնացնել մի քանի խումբ. 1. փայտագործներ, ում ար-տադրանքի հիմնական նմուշները մեծ մասամբ հիմնված են ծառերի արմատների, կոճղերի մշակման վրա, 2. փայտի ինկրուստացիայի տեխնիկայով աշխատողներ, 3. նորագույն տեխնոլոգիաներ օգտա-գործող փայտագործներ, 4. ձեռքի կամ հաստոցային մշակմամբ կամ լազերով աշխատողներ, 5. ձեռքի ավանդական գործիքներով և ավան-դական տեխնիկաներով աշխատող փայտագործներ:

 

 

Դիլիջանում փայտամշակության ա-վանդույթների առկայության ամե-նատեսանելի վկայությունը ճաղա-շարերով պատշգամբներն են, ո-րոնք 19-րդ դարից քաղաքային տների անբաժանելի տարրեր են եղել: Պահպանված փայտե կենցա-ղային իրերը դարեր շարունակ փո-րագրվել են ինչպես ատաղձագործ-ների ու հյուսների, նույնպես և այդ բնագավառին չառնչվող մարդկանց կողմից: Ուշխորհրդային տարինե-րին, Դիլիջանի ժողովրդական ար-վեստի թանգարանի բացվելուց հե-տո, փայտի գեղարվեստական փո-րագրությունը նոր վերելք է ապրում: Այդ տարիների վարպետներ Մամի-կոն Ղուլյանի, Գառնիկ Ալիխան-յանի, Ռևիկ Հովսեփյանի, Ռազմիկ Սահակյանի և նրանց գործը շարու-նակող վարպետ Գրիշա Հովսեփ-յանի յուրահատուկ աշխատանքնե-րը հիացմունք էին պատճառում ի-րենց կատարելությամբ և ուրույն ձե-ռագրով: Մշտական ցուցադրութ-յունների և ցուցահանդեսների մի-ջոցով արվեստի այս ճյուղը դարձավ էլ ավելի սիրելի և նախընտրելի: 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբներին ժամանակակից տեխնո-լոգիաների ներդրման, փայտին փո-խարինող ավելի մատչելի նյութերի առկայության, որակյալ փայտի խիստ թանկացման պատճառով սկսեց նվազել  անհատ վարպետնե-րի կողմից պատրաստվող փայտե իրերի պահանջարկը, որը բնակա-նաբար պատճառ դարձավ փայտի գեղարվեստական մշակման հըմ-տությունների կիրառման վտանգ-վածությանը: Վերջին տասնամյակ-ներում, երբ Դիլիջանը կարևոր նշա-նակություն ձեռք բերեց զբոսա-շրջության ոլորտում, նորից մեծա-ցավ հետաքրքրությունը ավանդա-կան արհեստների, այդ թվում նաև փայտի գեղարվեստական փորագ-րության նկատմամբ: Փայտի գե-ղարվեստական փորագրությունը մեր օրերում բոլորովին նոր իմաս-տավորում է ստացել` ձեռք բերելով զուտ դեկորատիվ բնույթ: Փայտե դեկորատիվ իրերի մեծ պահան-ջարկը հուշանվերային շուկայում նպաստեց նոր վարպետների ի հայտ գալուն, որոնք պատրաստում են ինչպես ավանդական դաղդղան-ներ, աղամաններ, գաթանախշներ, գդալ-շերեփներ, զարդատուփեր, այնպես էլ տարբեր չափերի ամե-նափոքրից մինչև մեծածավալ պան-նոներ բարձրարվեստ թեմատիկ ստեղծագործություններ: 

61.

Սիսիանի և Գորիսի խե-ցեգործութ-յան ավան-դույթը և կիրառութ-յունը

 

 

Ավանդական արհեստ

Տարրը տարած-ված է ՀՀ Սյու-նիքի մարզի Սի-սիան և Գորիս քաղաքներում։

Տարրի կրողնե-րը ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քա-ղաքների խե-ցեգործ վար-պետներն են։

Խեցեգործությունը հնա-գույն արհեստ է, որը վաղնջական ժամանակ-ներից տարածված էր Հայաստանում, այդ թվում նաև Սյունիքում: Հայ հին գրականության մեջ արհեստը հայտնի էր մի քանի անուննե-րով` կավագործություն, խեցեգործություն, բրու-տություն: Հայաստա-նում հայտնաբերված ա-մենահին խեցեգործա-կան իրերը վերագրվում են մ.թ.ա․ 8-րդ հազա-րամյակին։ Մ.թ.ա. 4-րդ հազարամյակի սկիզբը հատկանշվում է իբրև «խեցեգործական նեոլիթի» դարաշրջան, երբ հայտնի էր թրծումը  և ամանների կոպիտ զարդանախշումը։ Մ.թ.ա․ 3-րդ հազա-րամյակում երևան է գալիս գունազարդ խե-ցեղենը, որի դերն այն-քան մեծ է եղել միջին բրոնզե դարում (մ.թ.ա․ 3-րդ հազամյակի առա-ջին կես), որ այդ ժամա-նակահատվածն անվա-նել են «գունազարդ խե-ցու» դարաշրջան:

Հայաստանում խեցե-գործության հնագույն ծագման մասին վկա-յում են ոչ միայն հնա-գիտական, այլև ազգա-գրական նյութերը, քա-նի որ նրա համեմա-տաբար փոքր տարած-քում կարելի է տեսնել կավի մշակման տեխ-նոլոգիայի բոլոր փուլե-րը՝ սկսած ամենաար-խայիկից հյուսածո հիմքի ծեփում մինչև բարձր զարգացած հաստոցային տեխնի-կան: Սա թույլ է տալիս ասել, որ Հայաստանում խեցեգործությունը ինք-րույուն զարգացում է ունեցել: Ինչպես ողջ Հայաստանում, Սյունի-քում ևս կավի մշակումը հայտնի է վաղնջական ժամանակներից: 19-րդ դ. վերջերից 20-րդ դ. կեսերը անցնելով խե-ցեգործության տեխնի-կական զարգացման բոլոր փուլերը այն պահպանվել էր  տնայ-նագործության և ար-հեստի ձևով: Գյուղա-կան բնակավայրերում ձեռածեփ խեցեգոր-ծությամբ զբաղվում էին կանայք. այս ձևը տա-րածված էր առավելա-պես Սիսիանում: Ոտքի դուրգի վրա աշխատում էին տղամարդ բրուտ-ները և՜ գյուղերում և՜ քաղաքներում: Որպես արհեստ այն զարգա-ցած էր Գորիս քաղա-քում: 1885 թ. Գորիսում գործում էին 9 բրուտ Զելինսկի Ս., Պետա-կան գյուղացիների տնտեսական կյանքի ուսումնասիրություն Ելիսավետպոլի նա-հանգի Զանգեզուր գա-վառում, Թիֆլիս, 1886 թ., էջ. 103-104, ռուսե-րեն: Նրանք աշխա-տում էին քարայրների մեջ, որոնցից ոչ հեռու, հողի մեջ շինված էր նրանց թրծարանը (փօռնը), որտեղ այրում էին ամանները (Ս. Լիսիցյան Զանգեզուրի հայերը, Երևան, 1969 թ., էջ 164): Հետզհետե այս վարպետները սկսում են շինել նաև ջրմուղի խողովակներ (միլէր), որոնց պահան-ջարկը մեծացավ Ակնե-րի ջրամբարի շինարա-րության ժամանակ: Սիսիանի և Գորիսի խեցեգործության զար-գացման ողջ ընթացքը՝ սկսած մ.թ.ա. 3-րդ հա-զարամյակից մինչև 19-րդ. դար, այդ թվում նաև ջնարակված խե-ցու նմուշներ, ներկա-յացված է Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգա-րանում:

Մշակված կավից ամանեղեն պատ-րաստելու տարբեր եղանակներ կա-յին: Դրանցից առաջինը և հնագույնը` ամանեղենը պարզապես ձեռքով պատրաստելն էր: Ձեռքով կամ «նըս-տած» բրուտությունը հայոց մեջ գո-յատևել է վաղնջական ժամանակա-շրջանից և հասել նույնիսկ մեր օրերը: Ավելի կատարելագործված միջոց էր բրուտի անիվը կամ դուրգը, որը, որպես տեխնիկական հարմար միջոց, հեշտացնում էր վարպետի աշխատանքը: Դուրգի վրա կարելի էր պատրաստել սկսած ամենափոքր անոթներից մինչև մոտ մեկ մետր բարձրությամբ անոթներ, իսկ ավելի խոշոր կարասները պատրաստվում էին ստորին մասը դուրգի վրա, իսկ վերին մասը` ձեռքով: Դուրգի հնա-գույն տեսակը համարվում է ձեռքի դուրգը, որն իրենից ներկայացնում էր կարճ սռնիի վրա ագուցված անիվ, որի վրա դրվում էր կավե պատրաստուկը և բրուտը մի ձեռքով պտտեցնում էր այն, իսկ մյուսով համապատասխան տեսքի բերում կավե պատրաստուկը: Խեցեգործա-կան արվեստի լավագույն նմուշները, սակայն, պատրաստվել էին ոտքի դուրգով, որը մի շարք առավելութ-յուններ ուներ  նախորդ եղանակների նկատմամբ: Ուղղահայաց մետաղյա լիսեռի վրա ներքևից վերև ամրաց-վում էր երկու անիվ: Բրուտը ոտքի համաչափ շարժումով պտույտ էր հաղորդում ներքևի թափանիվին, իսկ լիսեռով վերևի անիվի վրա դրված պատրաստուկը մշակում էր արդեն օգտագործելով ոչ թե մեկ ձեռքը, ինչպես ձեռքի դուրգի դեպ-քում, այլ երկուսը: Ոտքի դուրգի հայտնագործումը հեղափոխություն առաջացրեց խեցեգործության մեջ, քանի որ ստացվող արտադրանքը առավել նուրբ և գեղարվեստորեն մշակված դարձավ: Ոտքի դուրգի շնորհիվ խեցեգործական արվեստում հայտնվեց հախճապակեգործութ-յունը, որի ամենազարգացած տե-սակը ճենապակին էր:

Խեցեգործական արվեստի մեջ իրենց ուրույն տեղն ունեն ջնարակած կավե իրերը: Ջնարակվում էին հիմ-նականում այն կենցաղային անոթնե-րը, որոնցում պահպանվում էր  հե-ղուկ սննդամթերքը` հիմնականում յուղեղենը: 

Խեցե իրերը կարող էին ջնարակվել միայն դրսից կամ ներսից, կամ էլ երկու կողմն էլ միասին: Վերջինս հատկապես լայն կիրառվում էր հախճապակեգործության և ճենա-պակու արտադրության մեջ: Ջնա-րակը երկարացնում էր խեցե իրերի կյանքը, միևնույն ժամանակ գեղար-վեստական ձևավորում էր տալիս դրանց:

 

Հնագույն ժամանակներից սկսած խեցեղենը կիրառվել է տնտեսութ-յան ու կենցաղի տարբեր բնագա-վառներում՝ մթերքների մշակման, ամբարման, պահպանման ու օգ-տագործման համար: Դրանով է բա-ցատրվում խեցեղենի ձևերի ու չափերի բազմազանությունը՝ սկսած փոքրիկ աղաթասերից ու իլիկների գլխիկներից, վերջացրած հսկայա-կան կարասներով, թոնիրներով ու մետաղաձուլական հալոցներով: Դրանք խոշոր դեր էին խաղում բնակչության ոչ միայն կենցաղի, այլև արտադրության բազմաթիվ ու բազմազան պահանջները բավարա-րելու գործում:

Խեցեգործությունը տարածաշրջա-նում փոխանցվել է ժառանգաբար, որով զբաղվողները հայտնի էին «բրուտի տոհմ» անվանմամբ: 1960-1980-ական թվականներին աստի-ճանաբար նվազել է ավանդական եղանակով պատրաստված խեցե-գործական իրերի պահանջարկը, ուստի և վարպետների թիվը:

Ներկայում Սիսիան և Գորիս քա-ղաքներում գործող վարպետները պահպանում են բնորոշ խեցեգոր-ծական ավանդույթները և նորովի ներկայացնում խեցեգործությունը:

Այժմ խեցեգործությունը սկսել է դիտարկվել նաև որպես բիզնես: Դրա վառ օրինակներից է Սիսիան համայանքում գործող «Սիսիան կերամիքս» ընկերությունը, որը ոչ միայն պահպանում է ավանդույթը և տարածում, այլև վարպետաց դասե-րի միջոցով ապահովում դրա փո-խանցումը: Ոգեշնչված մերձակա լեռներով և հատկապես Ուղտասա-րի հնագույն ժայռապատկերներով՝ նկարիչ և խեցեգործ Վահագն Համբարձումյանն ու նրա արվես-տագետ կինը՝ Զարա Գասպարյանը, ուսումնասիրում են հայ խեցեգոր-ծության արմատները, հնագույն տեխնոլոգիաները և դեկորատիվ արվեստի ձևերը՝ միևնույն ժամա-նակ ուրիշներին փոխանցելով խե-ցեգործության իրենց գիտելիքներն ու հմտությունները:

Այժմ մեծ նշանակություն է տրվում նաև կավի բուժիչ նշանակությանը, որը կիրառվում է ներառական կրթության մեջ։ Կավը իրենից ներկայացնում է բուժման արվեստի թերապիայի միջոց և դրա ներառումը հատուկ ուսուցման գործընթացում շատ դրական և օգտակար ազդեցություն է թողնում։

Ավանդույթի հիմքով նոր խեցե-գործական արհեստանոցների բա-ցումը, երիտասարդների ներ-գրավումը նպաստում են Սիսիան և Գորիս քաղաքներում բրուտա-գործության պահպանությանն ու երիտասարդ սերնդին փոխանց-մանը:

 

 

62.

Մեղվապա-հության ավանդույթը Ճամբարակ համայնքում

 

 

Տնտեսության  կազմակերպ-

ման հետ կապված հմտություն-ներ, բնության վերաբերյալ  

պատկերա-ցումներ և գի-տելիքներ, կենսապա-հովման մշակույթ

Տարրը տարած-ված է ՀՀ Գեղարքունիքի մարզի  Ճամբարակ համայնքում:

Տարրի կրող-ները ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի մեղվապահ-ներն են:

Ճամբարակ համայնքը գտնվում է Արեգունի և Միափորի լեռնաշղթա-ների միջև՝ ծովի մակարդակից 1700- 2100 մ բարձրության վրա, լեռնային, մերձ-ալպյան վերընթաց լանդշաֆտային գոտում։ Տարածքի կլիման բա-րեխառն լեռնային է՝ զով ամառներով և ցուրտ ձմեռներով։ 

Մեղվապահությունը, որպես ժողովրդական տնտեսության ճյուղ,  Ճամբարակ համայնք-ում  զարգացել է հատ-կապես խորհրդային ժամանակաշրջանում: Տեղի բնակլիմայական պայմանները նպաս-տավոր են մեղվա-պահության զարգաց-ման համար: Ստացված մեղրը որակյալ է, սպառվում է ոչ միայն համայնքի, այլև հանրա-պետական շուկայում։

Ճամբարակ համայնքում մեղրաքամը  սկսվում է հուլիսի վերջին տասնօր-յակում և ավարտվում՝ օգոստոսի վերջին: Մեղրաբերքի հաջողությունը մեծապես կախված է եղանակից: Ճամբարակի տաք և խոնավ կլիման նպաստում է նեկտարի առատ առաջացմանը, ուր մեղուներն ավելի ակտիվ են գործում և ավելի շատ նեկտար ու ծաղկափոշի հավաքում: Ճամբարակի բարենպաստ կլիմայա-կան պայմանների (լորենիների ան-տառներ, բազմատեսակ ծաղկող լանդշաֆտեր) շնորհիվ տարածքում մշտապես ապահովվում է մեղրա-բերքի քանակը:

Այդ հանգամանքով պայմանավոր-ված՝ հարակից մարզերի  մեղվա-պահներն իրենց մեղվանոցները ժամանակավորապես տեղափոխում են Ճամբարակ։

 

Մեղվապահությունը Ճամբարակ համայնքում (նախկինում՝ Կրասնո-սելսկի շրջան) տարածված է եղել խորհրդային ժամանակներից և մեղվաբուծության գիտելիքներն ու հմտությունները փոխանցվում են սերնդեսերունդ։ Մինչ օրս համայնք-ում ընտանիքներ կան, որոնք մեղ-վապահության ժողովրդական գի-տելիքների կրողներն են:

Վերջին տասնամյակում Ճամբարակ համայնքի 15 բնակավայրերում և Ճամբարակ քաղաքում մեղվապա-հությունը զգալի առաջընթաց է ունեցել, որը նպաստավոր է շրջա-կա միջավայրի պահպանության համար: Տեղական գորշ մեղուն՝ որպես գյուղատնտեսական մի շարք կուլտուրաների հիմնական փոշո-տող, բարձրացնում է պտղատու ծառերի, խոտաբույսերի, բանջարե-ղենի բերքատվությունը: Մեղվաբու-ծությունից ստացած մթերքը՝ հա-մայնքի բնակիչներն կիրառում են ժողովրդական բժշկության մեջ:

Մեղվապահությունը նպաստում է համայնքի տնտեսական կայու-նությանն ու ընտանիքների բարե-կեցությանը: Համայնքում մեղվա-պահության նկատմամբ հետա-քրքրությունը մեծ է հատկապես երիտասարդների շրջանում, որն էլ ավելի է նպաստում դրա զարգաց-մանն ու շարունակելիության ապա-հովմանը։

Վերջին տարիներին Ճամբարակ համայնքի Մարտունի գյուղում օգոստոս ամսին «Մեղվաշխարհ» մեղվաբուծության զարգացման հիմ-նադրամի կողմից անց է կացվում «ՄԵղրի փառատոն», որը տա-րեցտարի ընդլայնում է մասնա-կիցների թիվը՝ ապահովելով զբաղ-մունքի շարունակականությունը։

63.

Քաղցր շարոցի պատրաստ-ման ավան-դույթը Աշ-տարակում

 

 

 

Ժողովրդա-կան կենսա-պահովման մշակույթ, ուտեստի պատրաստ-ման

ավանդույթ

 

 

Տարրը տարած-ված է ՀՀ Արա-գածոտնի մարզի Աշտարակ և հարակից հա-մայնքներում:

Տարրի կրող­ները ՀՀ Արա-գածոտնի մար-զի Աշտարակ և հարակից հա-մայնքների տա-րեց ու միջին տարիքի կա-նայք են՝ որպես պատրաստող-ներ, բնակիչնե-րը՝ որպես կի-րառողներ։ 

Շարոցը ավանդական հայկական քաղցրավե-նիք է, որի պատրաստ-ման հմտությունները, տեխնիկան և մանրա-մասները առավել կեն-սունակ պահպանվել են ՀՀ Արագածոտնի մար-զի Աշտարակ և հա-րակից համայնքներում: Դեռևս 19-րդ դարի սկզբի Աշտարակի շըր-ջանը նկարագրող աղբ-յուրները նշում են շա-րոցի պատրաստման մասին՝ նկարագրելով, որ այն պատրաստվում էր շփոթի մեջ թաթախ-ված ընկույզից, նաև նուշից, պիստակից, պնդուկից կամ արևա-ծաղկի սերմերից (Բ. Ի. Դյավիցկի, Արարատ-յան դաշտի այգեգոր-ծության համառոտ նկարագրությունը Կովկասի տարածքների և ցեղերի նկարագրման նյութերի ժողովածու, հ. 25, Թիֆլիս, 1898 թ., (ռուսերեն), Հայկական խոհանոց, խմբ․ Ա․ Փի-րուզյան, Երևան,  1960 թ․, Ե․ Շահազիզ, Աշ-տարակի պատմութ-յուն, Երևան, 1987 թ.․ Պերճ Պռոշան, Երկեր, 1953-1963 թթ ):

Աշտարակցիների կեն-ցաղում քաղցր շարոցը միշտ կայուն դեր է ունեցել՝ Աշտարակում խաղողի մշակության բարձր ծավալների և հնագույն ավանդույթի հետ կապված և շարու-նակվում ու զարգանում է ներկայում։ 

Շարոց պատրաստելու սովորույթը տարածված էր խաղողագործական շրջաններում, ինչպես Աշտարակը և հարակից համայնքները։ Այգեկութի վերջին փուլում հավաքված խաղողը նախատեսվում է շիրա կամ քաղցու՝ խաղողահյութ պատրաստելու հա-մար։ Այս ավանդական քացրավենի-քը պատրաստում են թելի վրա խնամքով շարված ընկույզի միջուկ-ների շարքը նախապես պատելով խաղողահյութի (քաղցու, շիրա) և ալյուրի խառնուրդից պատրաստված թանձր խյուսով՝ շփոթով, որի մեջ ավելացնում են տարբեր համեմունք-ներ՝ հիլ, դարչին, մեխակ, այնուհետև ընկույզի միջուկի շարանը մի քանի անգամ թաթախում տաք խյուսի մեջ և զով տեղում կախում չորանալու։ Աշտարակցիները շարոցը պահում էին փշատի ալյուրի մեջ՝  աշտարակ-յան հայտնի մառաններում։ Շարոց  պատաստելու համար նախընտրում են կարմիր թաղանթով ընկույզի միջուկը, որպես ավելի համեղ ու յուղալի տեսակ։ Ներկայումս ապրան-քային և էսթետիկական պատկերա-ցումներին տուրք տալու համար ա-ռավել գնահատվում է սպիտակ թաղանթով ընկույզի միջուկի գործա-ծումը։

 

Շարոցի պատրաստումը ընտանե-կան, ազգակցական հավաքույթնե-րի առիթ է դառնում։ Շարոց պատ-րաստելու համար հավաքվում են հարևան, բարեկամ կանայք, օգնում թելի վրա ասեղով շարել ընկույզի միջուկը, շփոթի պատրաստմանը։ Սովորաբար, շփոթը եփում են մեծ քանակով, պղնձյա կաթսաներում, վրան առատ ընկույզ ավելացնելով՝ կիսվում հարևանների, բարեկամնե-րի հետ՝ ստանալով բարեմաղթանք-ներ շարոցի հաջող պատրաստման համար։

Ավանդաբար շարոցն ուներ սեզո-նային պատրաստում և օգտագոր-ծում․ պատրաստվում էր աշնանը և կիրառվում մինչև գարուն։ Այն մինչև 1970-ականները պատրաստվում էր միայն սեփական սպառման համար, հիմնականում Նոր տարվա տոնի առթիվ։ Աստիճանաբար այն դար-ձավ տարածված և մատչելի քաղց-րավենիք և շարոց պատրաստելու սովորույթը տարածվեց Հայաստա-նի բոլոր շրջաններում, թեպետ աշտարակցիները այստեղ ևս շա-րունակեցին մնալ առաջատար՝ պահպանելով ավանդույթը և կիրա-ռելով նորարարություններ՝ ինչպես միջուկի, տեսքի, գույնի առումով՝ հարմարեցնելով շուկայի պահան-ջարկին։ Հայկական շարոցի կայուն նախընտրելի տարբերակը դարչնա-գույն է, որը վկայում է խաղողա-հյութից ստացված լինելու մասին։

Այսօր արդեն շարոցն առկա է Հայաստանի բոլոր պարենային մեծ խանութներում, պահանջարկի կտրուկ բարձրացման և հանրա-հըռչակման արդյունքում դառնալով համահայաստանյան տարածում ունեցող քաղցրավենիք։

Աշտարակում և հարակից համայնք-ներում ձևավորվել և գործում են քաղցր շարոցի բազմաթիվ արտա-դրամասեր, որտեղ տեղացի կա-նայք կիրառում են սերնդեսերունդ փոխանցված հմտությունները և հա-մադրում դրանք նորարարական լու-ծումներով: Շարոցի ավանդույթը շարունակում է կենսունակ և զար-գացող  մնալ Աշտարակում և հարա-կից համայնքներում՝ որպես տեղա-կան ուտեստի ժառանգության, միջ-սերնդային կապերի, համայնքի սո-ցիալական հարաբերությունների և մշակութային շարունակականութ-յան վկայություն։

64.

Տոլմայի պատրաստման և կիրառ-ման մշա-կույթը

 

 

 

Ժողովրդա-կան կենսա-պահովման մշակույթ, ուտեստի պատրաստ-ման

ավանդույթ

 

 

Տարրը տարած-ված է Հայաս-տանի Հանրա-պետության բո-լոր մարզերում և Երևան քաղա-քում։

Տարրի կրողնե-րը Հայաստա-նի Հանրապե-տության բոլոր մարզերի բնա-կիչներն են, հիմնականում՝ կանայք։

Տոլմայի մասին գրավոր վկայությունները հան-դիպում են 19-րդ դարի ազգագրական նյութե-րում, որտեղ այն հիշա-տակվում է որպես հայ-կական տարբեր գա-վառների հայ բնակչութ-յան տոնական օրերի կերակուր։ Միաժամա-նակ, պատմաբան Ստ․ Երեմյանը մեկնաբանում է ուտեստի անունը՝ կա-պելով հայերեն «տոլի»՝ խաղողի վազ բառի հետ, որն էլ առաջացել է ուրարտերեն «ուդուլի»՝ խաղողի վազ բառից։ Ուդուլի-տոլի-տոլմա ստուգաբանությունը ցույց է տալիս ուտեստի պատմական հնագույն արմատները՝ կապված խաղողագործական շա-րունակական ավան-դույթների և տոլմա պատրաստելու համար խաղողի տերևի օգտա-գործման հետ։

Հայաստանի տարբեր շրջաններ ունեն տոլմա-յի պատրաստման տե-ղական ավանդույթներ, սակայն տոլման միավո-րում է բոլոր հայերին Հայաստանում և Հա-յաստանից դուրս։ Տոլ-մա պատրաստելը մի-ավորում է կանանց՝ նպաստելով սերունդ-ների համերաշխությա-նը, քանի որ տոլմա պատրաստելու հմտութ-յունները կանայք սովո-րաբար փոխանցում են երիտասարդ աղջիկնե-րին։

 

Տոլմայի պատրաստումը հայկական խոհանոցի առանցքային կենսունակ ավանդույթներից է։ Տոլման ավան-դաբար պատրաստում են կանայք։ Հայկական շատ  ընտանիքներում կիրառում են տոլմայի ընտանեկան բաղադրատոմսը, որը փոխանցվում է սերնդեսերունդ և խնամքով պահ-պանվում։ Տոլմայի պատրաստումը, որպես առօրյա ուտեստ յուրատեսակ ուրախության, տոնականության, և հանդիսավորության մթնոլորտ է ստեղծում։ Տոլմայի ճաշակումը միա-վորում է ընտանիքներին ու ազգա-կաններին՝ յուրատեսակ համերաշ-խության և ուրախության միջավայր ստեղծելով։

Հայերենում տոլմա պատրաստելու գործընթացը անվանում են «տոլմա փաթաթել», թեպետ ոչ բոլոր տոլմայի տեսակներն են «փաթաթվող», ինչը հուշում է տոլմաների տեսակներում նորարարությունների ու կենսունա-կության մասին։

Տոլմա փաթաթելու հավաքույթները նաև շփվելու հիանալի և սպասված առիթ են, հատկապես տոնական և ծիսական խնջույքներին, քանի որ այս դեպքում պատրաստվում է մեծ քանակությամբ տոլմա, որին օգնում են ազգական և հարևան կանայք։

Տոլմա փաթաթում են կաղամբի և խաղողի տերևներով, որի մեջ դնում են տավարի մսով (խոզի մսով և բրնձով) և ձավարով ու համեմունքնե-րով պատրաստված խճողակը։

Հայաստանի Լոռու, Տավուշի, Սյու-նիքի, Շիրակի և այլ մարզերի տար-բեր բնակավայրերում տոլմա փաթա-թում են նաև ազնվամորու, բազուկի, այլ ուտելի բույսերի տերևներով և մսի խճողակով։

Հայկական խոհանոցային ավան-դույթներում «իսկական» համարվում է մսի խճողակով պատրաստվածը։ Դրա ոչ մսային, բուսակերական տարբերակները կոչվում են «սուտ» տոլմա, որը հայկական ավանդական «պասուց» տոլման է, որը հայկական խոհանոցում եզակի կրոնական ան-վանում և բովանդակություն ունեցող ուտեստներից է՝ վկայելով էթնիկ խոհանոցի կենսունակ ավանդույթ-ների մասին։ «Պասուց տոլման» ա-վանդաբար պատրաստվում էր հայ-կական քրիստոնեական տոնացույ-ցում սահմանված բազմաթիվ պահքի օրերին, երբ արգելված են կենդա-նական ծագման մթերքի գործա-ծումը։ Այս օրերի համար ավանդա-բար պատրաստվում էին ոչ մսային տարբեր լցոններով տոլմաներ՝ տա-րածքի բնա­կլիմայական, աշխարհա-գրական պայմաններով և մշակվող ու մատչելի մթերքի առկայությամբ պայմանավորված․ օրինակ հատիկե-ղենների խառնուր­դով (լոբի, ոսպ, սիսեռ, ձավար, բրինձ, բակլա, ոլոռ) կամ միայն ձավարով (ՀՀ Շիրակի և Արագածոտնի մարզեր), կամ ձավա-րով և բրնձով տոլմաներ, ձավարով և կանեփի խյուսով (ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր) կամ միայն բրնձով (արևմտահայերի խոհանո-ցում հայտնի սարման), կամ հատիկ լոբով, կամ կարտոֆիլով և այլն: Տոլ-մայի այս տեսակները Հայաստանի տարբեր շրջաններում փաթաթվում են թթվեցրած կաղամբի տերևներով, կամ խաղողի վազի տերևներով։ Տոլմա Հայաստանում պատրաստում են նաև բանջարեղենով, օրինակ լցո-նելով սմբուկ, լոլիկ, պղպեղ (որը հայտնի է որպես Էջմիածնի տոլմա), խնձորով և սերկևիլով (Աշտարակի տոլմա), սոխով, որոնք պատմում են այս շրջանի մշակութային և գյուղա-տնտեսական ավանդույթների մա-սին։ Տոլմայի պատրաստումը աշխա-տատար գործընթաց է, որի համար պահանջվում են նուրբ հմտություն-ներ ինչպես հումքի, մթերքի ընտ-րության, այնպես էլ համային և գե-ղագիտական ժողովրդական «ստան-դարտները» պահպանելու համար․ այսպես տոլմայի համար կիրառելի կաղամբի տեսակի ընտրությունը, կաղամբի շերտերի բաժանումը, խաղողի տերևի համար խաղողի տե-սակների իմացությունը, սեզոնայ-նությունը, տերևների չափը, տերևնե-րի համադրման նրբությունները, փայլուն և գեղեցիկ տոլմաներ ստա-նալու համար «ճիշտ» տերևների ընտրությունը, լցոնման համար կի-րառվող բանջարեղենի ընտրությունը և պատրաստումը, ինչպես նաև տոլ-մայի խճողակի պատրաստման նրբությունները, կաթսայում և մա-տուցելիս փայլուն և կանոնավոր շար-քերը պահպանելու հմտությունները, տոլմայի տարբեր տեսակների հետ համադրվող սոուսների (օր․ սխտորով և մածունով) պատրաստման և մա-տուցման հմտությունները և գիտե-լիքը կանայք յուրացնում են ողջ կյան-քի ընթացքում՝ ընտանեկան պատ-մությունների, փորձի փոխանցման և շարունակաբար դրանով հետա-քրքրվելու արդյունքում։

Մսով տոլման ավանդաբար պատ-րաստվում է տոնական առիթներով, հարսանիքների, հյուրընկալության, ուրախ խնջույքի առթիվ, իսկ բուսական խճողակովը՝ քրիստոնեա-կան պահքի շրջանում։

Տոլման ընդունված է ճաշակել խմբով, միասին, այն ուղղակի քաղցը հագեցնելու կերակուր չի դիտարկ-վում, այլ ստեղծում է սոցիալական միջավայր՝ ուրախության և համերաշ-խության շուրջ։

Տոլմայի պատրաստման և կիրառ-ման ավանդույթը լիարժեքորեն կեն-սունակ է, քանի որ այն անխախտ փոխանցվում է  սերնդեսերունդ և ժամանակի ընթացքում հարստա-նում է նոր բովանդակությամբ և ընդգրկումներով։ Տոլմա պատրաս-տելու և կիրառման մասին գիտե-լիքն ու հմտությունները փոխանց-վում են ընտանիքներում, համայնք-երում՝ բանավոր փորձի փոխանց-ման ձևով։ Տոլման Նոր տարվա տո-նական հյուրասիրության առանց-քային ուտեստն է, որի պատրաս-տումը ընտանիքում ստեղծում է նա-խատոնական եռուզեռի մթնոլորտ։ Ավանդույթի ուժով Հայատսանի տարբեր մարզերում կայուն պահ-պանվում է Նոր տարվա տոնի առ-թիվ հատիկեղենով «պասուց տոլ-մա» պատրաստելու ավանդույթը, քանի որ ավանդական տոնա-ցույցում հունվարի 1-ը ընդգրկվում էր հայոց եկեղեցու Սուրբ Ծննդյան պահքի շրջանում։ Միաժամանակ, հետխորհրդային շրջանում Հայ Առաքելական եկեղեցու գործունե-ությամբ պայմանավորված՝ Պասուց կամ բուսական տոլման ակտիվորեն առաջարկվում է նաև Մեծ Պահքի շրջանում՝ պատրաստվելով ընտա-նիքներում և հանրային սննդի վայ-րերում։ Տոլմա պատրաստում են ծննդյան տարեդարձների, տղանե-րին բանակային ծառայության ճա-նապարհելու և դիմավորելու հան-րային մեծ խնջույքների, հարսա-նիքների, ազգականների մարդա-շատ հավաքույթների, հատկապես օտարերկրյա հյուրերի ընդունելութ-յան և այլ հանդիսավոր, ուրախ կամ տոնական առիթներով, ինչը լրա-ցուցիչ նպաստում է նաև ժողովրդա-կան տոնական ավանդույթների, խնջույքների կազմակերպման և հյուրընկալության ավանդական սո-վորույթների պահպանմանը և փո-խանցմանը։

Տոլմա պատրաստելու մշակութային համատեքստը և տեխնոլոգիական ավանդական հմտությունները փո-խանցվում են նաև խոհարարական կրթական դասընթացների միջոցով։ Հայաստանում տոլմայի համընդ-հանուր ճանաչելիությունը և տա-րածվածությունը նպաստում է ռես-տորանների, հանրային սննդի կո-մերցիոն առաջարկներում տոլմայի՝ ճաշացանկերում ներառմանը, այդ-պիսով ունենալով նաև տնտեսա-կան նշանակություն։ Տոլմայի կեն-սունակության մասին է վկայում նաև կոմերցիոն տարբեր առա-ջարկների առաջացումը, երբ ստեղծվում է պահածոյացված «տոլ-մայի» արտադրանք՝ հայկական տոլմայի համն ու բույրը Հայաստա-նից դուրս տեղափոխելու համար։

Տոլմայի կենսունակության մասին է վկայում նաև տարբեր նորարա-րությունների կիրառումը՝ խոհա-րարների, դիզայներների և արվես-տի ստեղծագործողների շրջանում, որոնք ներշնչվում են հայկական ինքնության համար տոլմայի ունեցած դերով։

Տոլման հայկական ինքնության ցու-ցադրության համար շատ տարած-ված դրսևորում է հատկապես հայ-կական սփյուռքի համայնքներում, երբ տարբեր հասարակական և եկեղեցական համայնքային կազ-մակերպությունների միջոցառումնե-րում նախատեսվում և իրականաց-վում են տոլմայի պատրաստման և հյուրասիրության միջոցառումներ, որտեղ տոլմայի միջոցով պատմվում է հայկական տեղահանությունների ու հայկական մշակույթի կենսունա-կության պատմությունները։

Հայաստանում 2011 թվականից «Հայ խոհարարական ավանդույթ-ների պահպանման և զարգացման» հասարակական կազմակերպութ-յան կողմից անցկացվում է տոլմայի փառատոն, որտեղ ամեն տարի ներկայացվում են տոլմայի տարբեր տեսակներ՝ լրացուցիչ հանրայնաց-նելով տոլմայի պատրաստման և կիրառման հայկական մշակույթը։

 

 

 

 

65.

Տոմաստի պատրաստ-ման և կի-րառման ավանդույթը Վարդենիս համայնքում

 

 

 

 

Ժողովրդա-կան կենսա-ապահովման մշակույթ, կաթնամթեր-քի պատրաս-տում

Տարրը տարած-ված է ՀՀ Գե-ղարքունիքի մարզի Վարդե-նիսի համայն-քում:

Տարրի կրողնե-րը ՀՀ Գեղար-քունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչներն են:

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածա-շրջանի համայնքնե-րում անասնապա-հութ-յունը և կաթի արտա-դրությունը ընտանեկան տնտեսության հիմքն   են եղել: Կաթից զանա-զան մթերքներ են պատրաստել՝ կարագ, պանիր, կաթնաշոռ (ժաժիկ), մածուն, չորա-թան, տոմաստ և այլն, որոնց պատրաստման գիտելիքներն ու ունա-կությունները փոխանց-վել են սերնդից սե-րունդ՝ պահպանելով կենսունակությունը: Տոմաստ սննդատեսա-կը ըստ լեզվաբան Հրա-չյա Աճառյանի (Հայոց լեզվի բարբառային բա-ռարան, Երևան, 2010 թ., էջ 217) եղել է սասունցիների ավան-դական սննդատեսակը, իսկ Վարդենիսի հա-մայնքներում տարաված է եղել անհիշելի ժամա-նակներից: Ըստ կրող-ների՝ բառը կազմված է «տո և մաստ» մասնիկ-ներից: «Մաստը» «մազդ» բառն է, որը նշանակում է պինդ, խիտ, ամուր: Հոմանիշ-ներ են նաև «մազդ» և «հաստ» բառերը, որոն-ցից բխում են մազդութ-յուն, թանձրություն, դի-մացկունություն զուգա-հեռները: Տոմաստը հիմնականում պատ-րաստել են անասնա-պահությամբ զբաղվող ընտանիքները, իսկ մեր օրերում նաև դրա պատրաստման բա-ղադրատոմսը փոխանց-վել է կաթնամթերքի արտադրությամբ զբաղ-վող գործարաններին:

Տոմաստը պատրաստվում է կաթ-նամթերքների մի քանի տեսակներից և տարածված է եղել Վարդենիսում շատ վաղուց: Տոմաստի բաղադրիչ-ներն են քամած մածունը, խնոցու կարագը և խնոցու թթվասերը, որոնց միախառնումից պատրաստվում է խիտ, հաստ, դիմացկուն բնական և լիարժեք սնունդ: Տոմաստի պատ-րաստման համար ցանկացած չափի կավե պուտուկում շերտ-շերտ լցվում են քամած մածունը, կարագը, թթվա-սերը՝ խտացնելով այնպես, որ բաց տարածություն չմնա: Այնուհետև պու-տուկի բերանը ծածկվում է մի քանի տակ ծալած թանզիֆով, բերանի մասով շուռ է տրվում թոնրից նախապես հանած մոխրի մեջ և երկար ժամանակ պահպանվում սառը տեղում: Պատրաստում են ուշ աշնանը, օգտագործում ձմռան ամիսներին:

Ներկայում տոմաստը տարածված է Վարդենիսի համայնքներում: Անաս-նապահության զարգացմանը Վար-դենիսի տարածաշրջանում նպաս-տել են արոտավայրերի, լեռնային բնակավայրերին հատուկ հյութալի անասնակերերի առկայությունը, աշ-խարհագրական դիրքը, բնակլի-մայական պայմանները: Ինչպես հայտնի է, լեռնային բնակավայրերի անասնաբերքն առանձնանում է համային բարձր հատկանիշներով և որակով: Անասնմթերքը եղել է Վարդենիս համայնքի բնակիչների հիմնական սննդատեսակը: Դա է պատճառը, որ մսամթերքից և կաթ-նամթերքից պատրաստվել են բազ-մազան կերակրատեսակներ, որոնք փոխանցվել են ընտանիքներում և պատրաստվում են մինչ օրս:

Տոմաստը սննդարար է և, օգտակար մարդու օրգանիզմի պաշտպանական համակարգերի գործունեության կարգավորման համար: Պարունակում է մածունի, կարագի, թթվասերի սննդային հատկանիշները, պատրաստվում է բնական կաթնամթերքներից, որոնք ստացվում են անարատ կաթի վերամշակումից:

Վարդենիս համայնքում կիրառվող այս կաթնամթերքիի պահպանութ-յունն ու կիրառումը կարևոր նշանակություն ունի ընտանեկան ավանդույթների շրջանակում ուտետի մշակույթի պահպանության ու փոխանցման համար:

66.

Նարդի խաղը

 

 

Ժողովրդա-կան ժամանցի ձև, սեղանի խաղ

 

Տարրը տարած-ված է Հայաս-տանի Հանրա-պետության բո-լոր մարզերում և Երևան քաղա-քում։

 

 

Տարրի կրող-ները Հայաս-տանի Հանրա-պետության բո-լոր մարզերի բնակիչներն են, հիմնականում՝ երիտասարդ և տարեց տղամարդիկ, ինչպես նաև նարդի պատ-րաստող վարպետները։

 

Նարդի խաղը հիմնա-կանում բնորոշ է արևելքի ժողովրդնե-րին: Չնայած իր արևե-լյան արմատներին՝ այս խաղը տարածված է աշխարհի շատ  եր-կըրներում և ամեն երկրում  իր անվանումն ունի: Հայկական կեն-ցաղում լայն տարածում ունի՝ որպես մտավար-ժական և ժամանց ա-պահովող սեղանի խաղ: Հին հնդկերենով «նար-դի» նշանակում է «գո-չել»։ Հայերենում, բացի «նարդի» բառից խաղն անվանել են նաև «տա-պեղ», «նարտ», «նար-թախտա», «տապեղ» (Հ. Աճառեան, Հայերեն ար-մատական բառարան, հ. 4, Երևան, էջ 375): Ըստ պատմական փաս-տերի՝ մարդիկ այդ խաղը խաղում են ար-դեն ավելի քան 5000 տարի: Նարդիի ամենա-հին խաղատախտակնե-րից մեկը հայտնաբեր-վել է Իրանի տարած-քում: Այն թվագրվում է մ.թ.ա. մոտ 3000 թվա-կանով։ Իրանի Շահր ի Սոխթա հնագույն բնա-կավայրի պեղումներից հայտնաբերվել է Քրիս-տոսից առաջ 3000 տարվա վաղեմություն ունեցող սեղանի խաղ, որը խաղացել են քա-ռակողմ զառերով։ Իրա-քում խաղը կոչվում է թավլե, որը նշանակում է սեղան, նաև կոչվում է շեշ-բեշ (արամեերենում և փյունիկերենում շեշ նշանակում է 6, բայց բառն ունի փյունիկերեն ծագում)։ Խաղի բաղադ-րիչների մեջ են մտել երկու զառ և 60 խաղա-քար։

Խորհրդային շրջանում  ավելի շատ խաղում էին տարեց տղամարդիկ։ Այն հետո դարձավ համ-ընդհանուր հետա-քրքրության խաղ։ Քաղաքի բակերից գրե-թե յուրաքանչյուրում ա-ռկա են տաղավարներ, որտեղ հավաքվում են հիմնականում տեղի տարեցները և նարդի խաղում:

 

Նարդի խաղը լինում է երկու տեսակ՝ կարճ և երկար, որոնք ունեն իրենց բնորոշ խաղալու կանոնները: Երկու տարբերակներն էլ բաղկացած են հինգ փուլից: Խաղը մրցութային բնույթ է կրում: Խաղալուց առաջ երբեմն մրցակիցները գրազ են գա-լիս: Գրազը հիմնականում լինում է գումարի կամ որևէ առարակայի տեսքով, բայց հիմնականում զվար-ճալի իմաստ է ունենում: Վերոնշյալ հինգ փուլերը հաղթահարողն է ստա-նում գրազը: Նարդի խաղին բնորոշ է «մարս» հասկացությունը, ըստ որի մրցակիցներից մեկը միաժամանակ երկու փուլով գերազանցում է դիմա-ցինին:

Նարդի խաղում են երկու խաղա-ցողով, որոնցից յուրաքանչյուրն ունի տարբեր գույների (սև-սպիտակ, կարմիր-սպիտակ, սև-կարմիր, սպի-տակ-դեղին) տասնհինգ խաղաքար՝ ոսկորից, փայտից, հետագայում՝ պլաստմասսայից պատրաստված։

Զառերը երկուսն են՝ սպիտակ կամ կարմիր: Ըստ զառերի ցույց տված թվերի խաղաքարերը դուրս են բեր-վում 24 բաժին պարունակող ուղ-ղանկյունաձև, երկփեղկ խաղատախ-տակից։ Խաղատախտակը պատ-րաստվում է հաճարենու, ընկուզենու, բոխու փայտից։ Հաղթում է այն խաղացողը, որն առաջինն է բոլոր 15 խաղաքարերը հանում խաղատախ-տակից։ Հայաստանում նարդի խաղը լինում է երկու տեսակի՝ կարճ և երկար։ Խաղացողի հաղթելու հավա-նականությունն ավելի շատ կախված է հաջողակ զառերից։

Զառերի ցույց տված զույգ թվերը խաղացողին չորս քայլ անելու հնարավորություն են տալիս։ Նարդին պահանջում է արագ կողմնորոշվելու ունակություն ու ճկունություն։ 2007 թ. Երևանում ճարտարագետ Ներսես Ներսիսյանը նոր խաղ է հորինել՝ նարդի երեքի համար: Եռաթև խաղատախտակի վրա խաղում են երեք հոգով։ Այն  նարդու գործող խաղաձևերից է։ Օգտագործում են 45 քար, յուրա-քանչյուր մասնակցին 15 խաղաքար (սև, սպիտակ, կարմիր ) և 2 զառ։

Քաղաքներում խաղի միջավայր են հանդիսանում բակերի տաղավարնե-րը, իսկ գյուղերում՝ տղամարդկանց հավաքատեղիները գյուղամիջում: Շատ հաճախ նարդին տուն չեն տանում, այլ պահում են տաղա-վարին կից դարակներում: Ձմռան ամիսներին այն խաղում են տանը: Գարնան, ամռան, աշնան ամիսնե-րին բակում: Հատկապես ամռան շոգ երեկոներին բակերում լսվում են նարդի խաղի զառի և քարերի ձայները և դրան ուղեկցող վեճերը: Նարդի խաղին բնութագրական է նարդու քարերը աղմուկով տախտա-կին խփելը, խաղին ուղեկցող կատա-կային վեճը, զառի հետ «զրուցելը», մրցակցին «ձեռք առնելը»:

 

 

 

Նարդի խաղը հայտնի է վաղ ժամանակներից և առ այսօր արդիական է։ Հիմնականում պահ-պանվել են խաղի կանոնները։ Վերջին տարիներին նարդու ավան-դական խաղին զուգահեռ տա-րածվել է նաև խաղի համակարգ-չային տարբերակը:

Նարդին տեղ է գտել արվեստի տարբեր ճյուղերում։ Երևանի Գևորգ Քոչարի փողոցում, Դրամատիկա-կան թատրոնի շենքի տեղադրվել է «Նարդի խաղացողը» բրոնզե արձանը (քանդակագործ՝ Էդուարդ Շախիկյան, մոտ 2007 թ.)։ Երկրորդ խաղացողի տեղը թափուր է. ցանկացած ոք կարող է նստել և լուսանկարվել:                

Նարդի խաղը հայկական այն սե-ղանի խաղերից է, որը մինչ այսօր կենսունակ է: Հայկական խաղային մշակույթում նարդին մասսայակա-նություն վայելելուց բացի, նաև հան-դիսանում է յուրօրինակ հուշանվեր: Երբեմն տեղացի հայերը արտերկրի իրենց բարեկամներին նվիրում են Վերնիսաժից գնած, գեղարվեստա-կանորեն ձևավորված նարդու տախտակներ: Բավականին տա-րածված են փորագրությամբ հար-դարված նարդու տախտակների նմուշները, որոնք հարգի են և թանկարժեք։ Նարդին համարվում է արժեքավոր նվեր խաղը գնահա-տողների համար: Հայ հասարա-կության որոշ տարիքային խմբե-րում նարդի խաղում են տանը, հյուրընկալվելիս, բակերում և այլն։

Նարդին ոչ միայն ժամանցային խաղ է, այլև ժամանակի ընթացքում ձեռք է բերել տնտեսական որոշակի ներուժ։ Սա պայմանավորված է նարդու միջազգային մրցաշարեր կազմակերպելու հետ։ Մրցաշարերի կազմակերպումը կարևոր է նաև տվյալ բնակավայրի հանրահռչակ-ման առումով։ Նարդու սիրահար-ները հիմնում են ակումբներ՝ հան-րային մրցաշարերի համար։ Տեղա-կան ակումբները կազմակերպում  են ոչ պաշտոնական, ընկերական հավաքներ, հանդիպումներ, որոնց ընթացքում ակումբի անդամները երեկոյան հավաքվում են սրճարան-ներում և բակերում՝ խաղալու և զրուցելու։ Գործում է «Հայաստանի նարդու ազգային ֆեդերացիան», որի անդամները հաղթել են տար-բեր մրցաշարերում (Բարսելոնա՝ 1992 թ., Վրաստան՝ 2017 թ.)։

Ակումբային մեծ մրցաշարերը եր-բեմն հյուրընկալում են այլ շրջաննե-րի խաղացողների, իսկ եզրափակիչ խաղերը հաճախ հարյուրավոր հան-դիսատեսներ են ունենում։ Տարած-քային մրցաշարերի լավագույն խա-ղացողները հաճախ մրցում են ազ-գային կամ միջազգային մրցաշարե-րում։

Նարդին հասարակական տարած-ված խաղ է, որը կարող է հա-մախմբել սոցիալական տարբեր խավերի մարդկանց։ Հաճախ երկու խաղացողներից բացի՝ խաղին ներ-կա են լինում հանդիսատեսներ, որոնց մի մասը մի խաղացողին է ոգևորում, մյուս մասը՝ երկրորդին։ Նարդի խաղացողները երբեմն նա-խապես պայմանավորում են, թե պարտվողը ինչ պետք է անի։ Խա-ղադրույքի դերում կա՛մ գումար է լինում, կա՛մ էլ շատ դեպքերում պարտվողը կամ պարտվող թիմի անդամները պարտավորվում են հյուրասիրություն կազմակերպել:

67.

Հայկական խաղացող աղավնու «Երևանյան Կուդուլի» բուծման և վարժեցման ժողովրդա-կան ավան-դույթը

Աղավնապա-հության ժողո-վրդական ավանդույթ

 

Տարրը տարածված է Հայաստանի Հանրապետությանմարզերում, հատկապե՝ Երևան քաղաքում:

 

 

 

Տարրի կրող-ները Հայաս-տանի Հանրա-պետության մարզերում, հատկապես Երևան քաղա-քում աղավնա-պահությամբ զբաղվող տար-բեր տարիքի տղամարդիկ են։

 

Աղավնապահությունը Հայաստանում հին ա-վանդույթներ ունի։ 1970-ականներից մինչև 80-ական թվականները հայ աղավնապահների կողմից ձևավորվել և անթերի տեսք է ստացել Երևանյան Կուդուլ ցե-ղատեսակը։ Այն բուծվել է դարեր շարունակ, սերնդեսերունդ մեզ ժա-ռանգություն հասած հայկական խաղացող աղավնիներից։ Ցեղա-տեսակի բուծումը չնա-յած ավարտուն հանգըր-վանի է հասել 1970-80 ականներին, սակայն դրա կատարելագոր-ծումը անընդհատական գործընթաց է և շարու-նակվում է մինչև օրս:

Ցեղատեսակը իր զար-գացման ընթացքում  պահպանել է հայկա-կան աղավնուն բնորոշ խաղը և թռիչքը, ինչն էլ հենց ապացուցում է, որ աղավնին չի խաչասեր-վել այլ ցեղատեսակի աղավնիների հետ և զարգացումը տեղի է ունեցել բացառապես բուծման շարունակա-կան գործընթացում ցե-ղատեսակի կատարելա-գործման հաշվին։

Հայկական մանրա-նկարչության, կրոնա-կան ծեսերի (օր․ հար-սանեկան արարողութ-յուն), զարդանախշերի, քանդակագործության (օր․ 13-րդ դարի Նորա-վանքի գավթի վերնա-մաս, Մեղրի քաղաքի Փոքր թաղի եկեղեցու որմնանկարներ) գրա-կանության (օր․ Վ․ Թո-թովենց «Աղավնիներ» վեպը) մեջ աղավնին բազմիցս հիշատակվում և պատկերվում է ինչ-պես խաղաղության, այնպես էլ սիրո, բա-րության և վեհության խորհրդանիշ:

Երևանյան կուդուլ ցե-ղատեսակի նկարագիրն ու դրա հետ կապված պատմությունները ներ-կայացված են վերջերս հրատարակված գրքում (Ս. Կույումջյան, Հայ-կական խաղացող ցե-ղատեսակ Երևանյան Կուդուլ, Երևան, 2023 թ.):

 

Հայաստանում աղավնապահները հիմնականում առաջնային տեղ են տալիս խաղացող աղավնու ցեղատե-սակին։ Բայց կան նաև աղավնա-սերներ, որոնք պահում են ոչ խաղա-ցող տեսակի աղավնիներ, որոնցից է հայկական երգող աղավնի Ղումրին։ Կան նաև աղավնասերներ, որոնք պահում են փոստատար և դեկո-րատիվ աղավնիների ցեղատեսակ-ներ։

Հայկական խաղացող աղավնու ցեղատեսակ Երևանյան Կուդուլը եզակի է իր արտաքին տեսքով, թռիչքի յուրօրինակությամբ, խաղա-յին ոճով: Դրանք հպարտ, ձիգ կեց-վածքով, միջին չափի աղավնիներ են։ Այս ցեղատեսակի տարբերակիչ կարևոր հատկանիշներից է նրա սպիտակ գույնը՝ թևի մուգ գույնի նշանով։ Նշանի գույները կարող են տատանվել մուգ մոխրագույնի կամ շագանակագույնի տարբեր երանգ-ներից ընդհուպ մինչև սև գույն։ Աչքերը պետք է լինեն շագանա-կագույն, անկախ թևի նշանի գույ-ներից, կոպերը պետք է լինեն սպի-տակ բաց վարդագույն երանգով, գլուխը փետուրաթագով, որը ձգվում է աղավնու մի ականջից մյուսը: Ոտ-քերը բարձր են, կարմիր, «տոտիկ», «ոչ փետուրավոր»: Թռիչքի տևողութ-յունը 2-ից մինչև 5 ժամ: «Կուդուլ» անվանումը առաջացել է «կուտին-կուտուլ» բառից, որը նշանակում է կարճ թևերով բաճկոն՝ մինչև մեջք-կապը, որը կրել են հայ տղամարդիկ, որպես ազգային տարազի կարևոր մաս։ Թռչնի թևերի մուգ գունավո-րումը նրա սպիտակ գույնի ֆոնին նման է կարճ բաճկոնի։ Ենթադրվում է, որ այդ նմանությունից էլ առա-ջացել է անվանումը։

Ժողովրդական աղավնապահության մեջ արժեքավոր համարվող այս ցե-ղատեսակը ձևավորվել է ոչ թե բնության մեջ բնական ընտրության արդյունքում կամ մասնագետ թռչնա-բանների մասնագիտական միջա-մտության միջոցով բուծման եղանա-կով, այլ՝ այն ժողովրդական գիտե-լիքի շնորհիվ, որը ձևավորվել է հայ աղավնապահների միջավայրում և երկարատև տարիների ընթացքում վեր է ածվել ավանդույթի։ Շնորհիվ ավանդույթի վերածված ժողովրդա-կան այդ գիտելիքի ու հմտության էլ հենց հայ աղավնապահները հանդի-սանում են այս ցեղատեսակի պահա-պանները։ Այսինքն, այս ինքնատիպ ցեղատեսակը, որը ծագումով հայկա-կան է, առաջացել է ոչ թե բնության մեջ բնական եղանակով, ոչ թե մասնագետ թռչնաբանների աշխա-տանքի արդյունքում, այլ՝ ժողովրդա-կան այն ավանդույթի, որը ձևավոր-վել է հայ աղավնապահների մեջ և ներկայում էլ պահպանվում է նրանց միջավայրում՝ փոխանցվելով սերնդե-սերունդ և հանդիսանալով նրանց մենաշնորհը։ Հարկ է նկատել, որ աղավնապահությունը Հայաստանում հաճախ ժառանգական և ընտանե-կան ավանդույթի բնույթ ունի, այսինքն փոխանցվում է հորից որդուն։ Այս տեսանկյունից, այն նաև հայոց մեջ տարածված ժողովրդա-կան գիտելիքը հորից որդուն փո-խանցելու ավանդույթի դրսևորումնե-րից է։ Ցեղատեսակի բուծման ժողո-վրդական ավանդույթը ունի երկու տեսակի բաղադրիչ։ Դրանցից առա-ջինը վերաբերում է բուծման ենթակա առանձնյակի ընտրության ֆիզիկա-կան չափանիշներին, մյուսը՝ աղավ-նու վարժանքի տվյալների գիտելիք-ներին։ Բուծման պիտանի առանձ-նյակները ժողովրդական աղավնա-պահները ընտրում են վարժանքի ենթարկվող ու անհրաժեշտ թռիչքա-խաղի հատկանիշներ ունեցող ձա-գերից։ Հայ աղավնապահների հենց այս գիտելիքներն են, որոնք երաշ-խավորում են ցեղատեսակի ժողո-վըրդական եղանակով վերարտ-ադրությունը և դրա պատկանելութ-յունը հայկական ժողովրդական աղավնապահությանը։ 

Հայաստանում աղավնապահությու-նը հիմնականում աղավնու բուծման ու վարժանքի ժողովրդական գի-տելիքին ու ավանդույթին տիրապե-տող անհատների ջանքերի ու հո-գածության շնորհիվ է, որ պահ-պանվում և շարունակում է իրեն բնորոշ ավանդույթները։ Ավելին, տարիներ շարունակ աղավնապա-հության ժողովրդական ավանդույթ-ների պահպանման շնորհիվ հա-ջողվել է բուծման միջոցով ստանալ ու կատարելագործել լիովին հայաս-տանյան մի շարք ցեղատեսակներ, այդ թվում դրանց մեջ հատուկ տեղ զբաղեցնող «Երևանյան կուդուլ» ցե-ղատեսակը։ Այս ցեղատեսակի պահպանման կարևորությունը բա-վարար կերպով չի գիտակցվում, քանի որ հասարակության լայն շրջանակներում աղավնապահութ-յունը չի դիտվում որպես ժողովրդա-կան մշակույթի յուրահատուկ ոլորտ, որը կարիք ունի ուշադրության ու գնահատման:

 «Հայաստանի աղավնասերների ակումբը», որը  հիմնադրվել է 2011 թ., ներկայում միավորում է շուրջ 2000 աղավնապահների, որոնց գիտելիքներն ու վարպետությունը կարող են նպաստել աղավնապա-հության պահպանությանն ու ավան-դույթի կենսունակության ապահով-մանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

68.

Ատամհա-տիկի ծիսա-կան արարո-ղությունը

 

Նորածնի աճը խթանող ժողովրդական սովորույթ

 

Տարրը տարած-ված է ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղա-քում, հատկա-պես՝ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում։

 

Տարրի հիմնա-կան կրողները կանայք են, ՀՀ բոլոր մարզերի գյուղական և քաղաքային համայնքների, Երևան քաղա-քի, ինչպես նաև ՀՀ Շիրակի  մարզի Ախուր-յան համայնքի բնակիչները։

Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում տա-րածված է եղել ատամ-հատիկի ծիսակատա-րությունը, որը կապված է երեխայի առաջին ատամը դուրս գալու հետ: Ծեսի անվանումն ունի բարբառային բազ-մաթիվ տարբերակներ, ինչն էլ վկայում է երևույթի համահայկա-կան լինելու և տարած-վածությունը մասին: Ատամհատիկ (Արարա-տի մարզ), առկահա-տիկ, ակռահատիկ (Շի-րակի մարզ), ատամսո-րիկ (Լոռու մարզ), ատամխատիկ (Վայոց ձորի մարզ), կեռքահա-տիկ (Սյունիք), խաթ-խաշ (Տավուշ): Ծեսի տարածվածությունը և կենցաղավարությունը թույլ են տալիս ենթադրել, որ ծեսը ձևավորվել և տարածվել է հայերի մոտ հնագույն ժամանակներից, առնվազն՝ ուշ միջնա-դարից: Ծեսի նկարա-գրության ու կեն-ցա-ղավարման ձևերի մա-սին հարուստ ազգա-գրական նյութ կա՝ սկսած 19-րդ դարի երկ-րորդ կեսից: Հայ ազգա-գրագետներն ու բանա-հավաքները հատուկ ուշադրություն են դարձ-րել մանկական ծեսերի շրջանակներում կա-տարվող ատամհատիկի ծիսակատարությանը և երևույթին մեծ նշանա-կություն տվել: Դրա մասին վկայություններ կան «Ազգագրական հանդէսի» տարբեր համարներում՝ Գիրք Ա, 1896, էջ 275, Գիրք Դ 1898, էջ 90 և Ստ. Լիսիցյան, «Զանգեզու-րի հայերը» գրքում, Երևան, 1969, էջ 207, ինչպես նաև Ստ. Մալ-խասեանց, «Հայերէն բացատրական բառա-րանում», Երևան, 1944, հ. Ա, էջ 32:

 

 

Ավանդական պատկերացումների համաձայն՝ առաջին ատամի հայտ-նըվելը մանկան մարմնի առողջ աճի նշանն է։ Ատամհատիկի ծեսը կա-տարում էին երեխայի առաջին ատամը հանելիս: Խաշում էին ցորեն կամ ձավար և մինչև 7 տեսակի ընդեղեն (սիսեռ, ոսպ, լոբի, կանեփ, բակլա, չամիչ, պնդուկի միջուկ): Վրան ավելացնում էին չոր մրգեր, շաքար, ընկույզ, չամիչ, քաղցրեղեն և երեխայի մայրն ու տատը լցնում էին երեխայի գլխին՝ այն նախապես ծածկելով սպիտակ ծածկոցով: Օրհն-անքներ ու բարեմաղթանքներ էին ասում. «Ինչըղ օր հատիկը գլխուդ թափավ, ակռեքդ ա ատպես դուս թափի» կամ՝ «Հատիկի նման ակռեքդ անցավ դուրս գան»: Այնուհետև ծեսի հատիկների խառ-նուրդը բաժանում էին հարևաններին ու ազգականներին: Ատամհատիկի ծեսի հիմնական գաղափարը հա-տիկի զոհաբերությամբ ատամի բա-րեհաջող դուրս գալու ակնկալիքն է: Զոհաբերության հանգամանքը փաս-տըվում է նաև նրանով, որ հատիկե-ղենը բաժանում են նաև հարևան-ներին` փոխարենը ստանալով մրգեր, քաղցրավենիք և բարեմաղթանքներ. «Ուրախ ատմասորիկ լինի, գառան ատամի նման մանր, ջորու ատամի նման ամուր լինի»: Ավանդույթի համաձայն, երեխային բարակ, բամ-բակյա նոր շապիկ էին հագցնում և հատիկները գլխին շաղ տալուց ա-ռաջ  պատռում էին մանկան շապիկը՝ ակնկալելով, որ ծեսից հետո ատամ-ներն ավելի արագ և առանց դժվա-րությունների պիտի աճեն։

19-րդ դարի վերջերից ծեսի կարևոր բաղադրիչ է նաև առանձին առար-կաների միջոցով երեխայի ինտուի-տիվ ընտրությանը հետևելը և նրա ապագան կանխագուշակելը: Երե-խայի գլխին հատիկը լցնելուց հետո, նրա առջև դնում են տարբեր առար-կաներ, հիմնականում աշխատանքա-յին, արհեստավորական  գործիքներ, մասնագիտություններ խորհրդանշող առարկաներ` դանակ, մկրատ, ասեղ, մաքոք, գիրք, գրիչ և այլն: Մայրը հետևում է երեխայի շարժումներին, թե ինչ առարկա է վերցնելու՝ կան-խագուշակելու համար նրա ապագա զբաղմունքը: Որոշ դեպքերում, ա-ռարկաների փոխարեն՝  առանձին թղթերի վրա գրում են ցանկալի մասնագիտությունների անունները, ծալում և շարում երեխայի դիմացը։

Արարողությունն ուղեկցվում է երգ ու պարով։ Երգելիս նկարագրում են երեխայի ճակատագիրը և ապագա գործունեությունը։ Երկար սպասված ատամհատիկի հացկերույթը մեծ շուքով է նշվում։ Բոլոր մասնակիցնե-րը երեխային նվերներ են մատու-ցում։

Ղ. Աղայանի «Ատամ» բանաստեղ-ծությունը գեղարվեստորեն ներկա-յացնում է այս ծեսը։

Ատամհատիկի ծեսը կենսունակ և կենցաղավարման լայն շրջանակ ունեցող համահայկական երևույթ է: Երեխայի առաջին ատամի դուրս գալը մեծագույն բերկրանք է ծնող-ների և հարազատների համար: Այն դրսևորվում է ատամհատիկի ծեսում, որը համատարած կիրա-ռություն է ունեցել Հայաստանում և մինչ օրս էլ նշվում ու շարունակում է հարստանալ նոր տարրերով: Ա-տամհատիկի ծեսին տալիս են մո-գական նշանակություն: Նախկի-նում երեխայի առջև սանր էին դնում, որ ատամները սանրի նման ուղիղ ու հավասար լինեն, հայելի, որ երեխայի հաջողությունը կրկնա-պատկվի, դանակ, որ ուժեղ լինի և այլն: Եթե երեխան հայելի կամ սանր էր վերցնում, կարծում էին, որ քույր է ունենալու, իսկ եթե դանակ՝ եղբայր: Ժամանակի ընթացքում ա-տամհատիկի համատեքստում կա-տարվող գուշակության ձևերն ու նպատակը փոփոխվեցին: Երեխայի առջև դրվող առարկաներն ավելի բազմազան դարձան: Արդի պատ-կերացումների համաձայն՝ երեխայի ընտրած առարկան գուշակում է վերջինիս ապագա մասնագիտութ-յունը: Վերջին տարիներին ծեսը ստացել է նոր, ժամանակակից դրսևորումներ՝ պահպանելով ա-վանդականի հիմնական ու կարևոր բաղադրատարրերը: Եթե նախկի-նում արարողակարգը կատարվում էր տանը, նեղ ընտանեկան միջա-վայրում, մի քանի հարևանների, բարեկամների ու նրանց երեխա-ների մասնակցությամբ, ապա այ-սօր այն վերածվում է մեծ հավա-քույթների ու ռեստորանային խըն-ջույքների: Ժամանակակից շուկա-յական հարաբերությունների և միջ-մշակութային հարաբերությունների ազդեցությամբ՝ այսօր հատուկ ա-տամհատիկի ծեսի համար նախատեսված տորթեր, թխվածք-ներ ու մանկան գլուխը ծածկելու քողեր են ստեղծվում ու վաճառվում։ Ատամհատիկի արարողակարգը, լինելով երեխայի խնամքի բաղադ-րատարր, ոչ միայն շարունակում է կենցաղավարել հայոց մեջ, այլև ամրապնդվում ու նոր, ժամանակա-կից տեսք է ստանում՝ հավատարիմ մնալով ավանդականին, ծեսի բուն իմաստին ու նշանակությանը: Կարող ենք փաստել, որ ատամհատիկի ծիսա-կան արարողությունը հայերի ազ-գային գիտակցության մեջ արմա-տավորված երևույթ է, այն եզակի ավանդույթներից, որն ընդհանրա-կան է Հայաստանի բոլոր համայնք-ների համար:

 

  • Duration

    24.09.2024 14.10.2024
  • Type

    Decision

  • Area

    Cultural

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 268

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.