Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1183-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1177-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սոցիալական աշխատանքի մասնագետների՝ սոցիալական սատարողների ներգրավմամբ Միասնական սոցիալական ծառայությանը (այսուհետ՝ Ծառայություն) վերապահված գործառույթների իրականացմանը նպաստելու և մասնագիտական ներուժի ներդրման և իրավական հիմքերի ապահովման անհրաժեշտությամբ:

Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2014թ. մարտի 3-ի N 737-Ն որոշման «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ» բաժնի 24.2-րդ կետով սահմանված է հանրային ծառայության ոլորտի միջավայրային գործոն գնահատող մասնագետի պաշտոնը փոխարինել սոցիալական սատարողով:

Միջավայրային գործոն գնահատող մասնագետին սոցիալական սատարողով փոխարինման արդյունքում միջավայրային գործոն գնահատող մասնագետներն իրենց գործառույթներից բացի կիրականացնեն նաև սոցիալական սատարողի համար սահմանված գործառույթները, ինչը կբարձրացնի Ծառայությանը վերապահված գործառույթների իրականացման արդյունավետությունը, ինչպես նաև կբացառի նույնանման գործառույթներ իրականացումը Ծառայության տարբեր ստորաբաժանումների կողմից:

Նախագծով առաջարկվում է նաև համապատասախան փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 30-ի N 1183-Ն և 2022 թվականի հուլիսի 28-ի N 1177-Ն որոշումներում՝ միջավայրային գործոն գնահատող մասնագետին փոխարինելով սոցիալական սատարողով:

 

  • Duration

    23.09.2024 09.10.2024
  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 282

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.