Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 785-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 785-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի անհրաժեշտությունը.

        Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում կատարված վերջին լրացմամբ՝ (Հոդված 6 կետ 1․1) այն է՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումները ենթակա են փորձաքննության, որի իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից»։

        «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում կատարված լրացման ընդունումը պահանջում է կատարել փոփոխություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 785-ն որոշման նախաբանում, քանի որ ներկայումս այն սահմանում է՝ «հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են պահպանել կառավարության սահմանած համապատասխան տեխնիկական պահանջները և գործունեության պայմանները» (Հոդված 6 13-րդ մասի 1-ին կետ): Ուստի, անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 785-ն որոշման նախաբանում 6-րդ հոդվածի բառերից հետո լրացնել «1․1 մասը և» բառերը։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

  Նախագծի ընդունման նպատակն է իրավական հիմքերի ապահովումը և  մասնավորապես՝ ս․թ օգոստոսի 19-ին տեղի ունեցած Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի նիստում ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված դիտարկումը՝ «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ՝ առաջարկելով, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում կսահմանվի անցումային դրույթ ենթաօրենսդրական իրավական ակտի ընդունման ժամկետի մասով։

 

  1. Ակնկալվող արդյունքը.

            Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն անհրաժեշտ իրավական հիմքերը, ինչպես նաև «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի հոդված 6-ի 1․1 մասի համադրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 785-ն որոշմանը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը չի առաջանում:

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագիծը ՀՀ պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի ենթադրում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

      Սույն նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 23-ի N ՀՕ-83-Ն օրենքից։

  • Duration

    23.09.2024 08.10.2024
  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 320

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.