Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է այլ պետություններում ստացած և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականներ ունեցող ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ բացի այլ պետություններում ստացած և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականների, ունենալ նաև ՀՀ ազգային վարորդական վկայական՝ դրանով իսկ զերծ մնալով Օրենսգրքի 128-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պատասխանատվությունից։

Այս կարգավորումը լիարժեք կապահովի ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարումը՝ հնարավորություն տալով ՀՀ երկքաղաքացի հանդիսացող քաղաքացիների կողմից ՀՀ մուտք գործելու պահից մինչև 1 ամիս ժամկետով ՀՀ-ում տրանսպորտային միջոցը վարել ոչ ՀՀ կողմից տրված վարորդական վկայականով և այդ ժամկետում դիմել և ստանալ ՀՀ ազգային վարորդական վկայական։

  • Discussed

    18.09.2024 - 03.10.2024

  • Type

    Decision

  • Area

    Road traffic safety

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 803

Print