Add to favourites

The draft has been accepted

«Հայաuտանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

 

     Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Համաշխարհային Բանկի  աջակցությամբ իրականացվող «Հայաստանի կենսապայմանների ամբողջացված հետազոտության ընդլայնման» և «Տեղական տնտեսության  ենթակառուցվածքի զարգացման» դրամաշնորհային ծրագրերը ՀՀ 2017 թվականի պետական բյուջե ներառելու անհրաժեշտությամբ:

2.

Առաջարկվող կարգավորման բնույթը.

 

     Ըստ ընդունված կարգի դրամաշնորհային ծրագիրը ՀՀ պետական բյուջեում ներառելու նպատակով առաջարկվում է վերաբաշխում, փոփոխություններ ու լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման համապատասխան ցուցանիշներում: Որոշման նախագծի առարկան է`  Հայաստանի  Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի և Հայաստանի  Հանրապետության  կառավարության 2016 թվականի դեկտեմբերի  29-Ի N 1313-Ն որոշման ցուցանիշներում փոփոխություններ ու լրացումներ կատարելը` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների: 

3.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

   ՀՀ ֆինանսների նախարարության  «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարան կենտրոն» ՊՀ պետական հիմնարկը

4.

Ակնկալվող արդյունքը

 

    Այս առումով իրավական ակտի կիրառման դեպքում Հայաստանի Հանրապետությանը թույլ կտա ՀՀ օրենսդրությանը համապատասխան իրականացնել իր վրա դրված գործառույթները` «Հայաստանի կենսապայմանների ամբողջացված հետազոտության ընդլայնման» և «Տեղական տնտեսության  ենթակառուցվածքի զարգացման» ծրագրերի իրականացումը:

  • Discussed

    24.02.2017 - 16.03.2017

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8139

Print