Add to favourites

«Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 11-ի N97-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» փոխվարչապետի որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

-----  2024 թվականի N –Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 97-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

  1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 11-ի «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անձնական գործը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները սահմանելու մասին» N 97-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
  • Որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ, ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով։»
  • Որոշման նախաբանում «17-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերը փոխարինել «11-րդ հոդվածի 4-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերի» բառերով:

        2 Որոշմամբ սահմանված հավելվածում՝

  • 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1.Սույն հավելվածով սահմանվում են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների (բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 3-րդ հոդվածով զինծառայող համարվող անձանց), ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անձնական գործը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները:».

        2) 6-րդ կետում «բացում է» բառը փոխարինել «ստեղծում է» բառով.

        3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 61-ին կետ՝

«61Քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար անձնակազմի կառավարման ստորաբաժանումը անձնական գործը ստեղծում է պաշտոնի նշանակելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, եթե այդ անձանց համար քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում չի վարվել անձնական գործ:»

        3) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին ենթակետով՝

«6.1.հիմնական և լրացուցիչ աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվությունը.»․

  • լրացնել հետևյալ բովանդակությամբ 9․1-ին կետ՝

«9․1․ Սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված կարգավորումները կիրառվում են նաև քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նկատմամբ, եթե օրենսդրությամբ քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար այլ առանձնահատկություն նախատեսված չէ։».

  • 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«14. Քաղաքացիական ծառայողին կադրերի ռեզերվում գրանցելու դեպքում քաղաքացիական ծառայողի անձնական գործը ինքնաշխատ փոխանցվում  է տվյալ մարմնի կողմից վարվող կադրերի ռեզերվ, իսկ համապատասխան մարմնի գործունեության դադարեցման դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից գործունեությունը դադարեցրած մարմնի քաղաքացիական ծառայողներին կադրերի ռեզերվ գրանցելու դեպքում քաղաքացիական ծառայողների անձնական գործը ինքնաշխատ փոխանցվում  է Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից վարվող կադրերի ռեզերվ:».

  • 15-րդ կետում «էլեկտրոնային համակարգում» բառերը փոխարինել «քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում» բառերով, իսկ 16-րդ կետում «էլեկտրոնային համակարգ» բառերը՝ «տիրույթ» բառով:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Duration

    17.09.2024 02.10.2024
  • Type

    Decision

  • Area

    Civil service

  • Ministry

    Civil Service Office of the Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 312

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.