«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N1676-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
4 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1716-Լ որոշմամբ հաստատված «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների» ռազմավարության 10-րդ բաղադրիչով նախատեսված աշխատավարձի ֆոնդի հսկողություններ իրականացնելու համար անհրաժեշտ իրավական կառուցակարգեր նախատեսելու նպատակով 2024 թվականի հունիսի 12-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-295-Ն օրենքով սահմանվեցին պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անձնական գործ ունենալու և անձնական գործը էլեկտրոնային եղանակով վարելու վերաբերյալ իրավական կարգավորումներ։ Ընդ որում՝ նախատեսվեց, որ հիշյալ խումբ աշխատողների անձնական գործերի վարումը իրականացվելու է «Հանրային ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, այն է՝ Փոխվարչապետի 2019 թվականի մարտի 11-ի թիվ 97-Ն որոշմամբ սահմանված համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձանց անձնական գործերի վարման ընթացակարգային առանձնահատկություններին համապատասխան։
Նույն օրենսդրական փաթեթում ներառված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-296-Ն օրենքը իրավական հիմքեր նախատեսեց պետական մարմիններին հատկացված աշխատավարձի, պարգևատրման ֆոնդերի վերլուծության իրականացման համար։
Վերոնշյալ օրենքներով նախատեսված իրավակարգավորումների իրացման նպատակով համապատասխան ընթացակարգային կառուցակարգեր սահմանելու համար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1676-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 11-ի N 97-Ն որոշման մեջ։
Այսպես՝ «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ 2019 թվականի մարտի 11-ի N 97-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» փոխվարչապետի որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-295-Ն օրենքով սահմանված քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անձնական գործը էլեկտրոնային եղանակով վարելու վերաբերյալ կարգավորումը տեղայնացնելու և ըստ այդմ` լիազորող նորմի բովանդակությանը համապատասխան ընթացակարգային մեխանիզմներ ապահովելու անհրաժեշտությամբ:
Բացի այդ, Փոխվարչապետի 2019 թվականի մարտի 11-ի N 97-Ն որոշմամբ էլեկտրոնային եղանակով վարվող անձնական գործում ներառվող տեղեկատվության ցանկում աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվություն լրացնելու իրավական կարգավորում նախատեսված չէ, մինչդեռ Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1716-Լ որոշմամբ հաստատված «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների» ռազմավարության 10-րդ բաղադրիչով նախատեսված աշխատավարձի ֆոնդի հսկողություններ իրականացնելու նպատակով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 27․1-ին հոդվածով նախատեսված աշխատավարձի և պարգևատրման ֆոնդերի վերլուծություն իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ պետական մարմինների հաստիքացուցակում ընդգրկված պաշտոնների համար սահմանված աշխատավարձի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն։ Վերոնշյալով պայմանավորված՝ Նախագծով առաջարկվում է որպես անձնական գործը ձևավորող տեղեկատվություն սահմանել նաև աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվությունը՝ անհրաժեշտ փոփոխություններ կատարելով Փոխվարչապետի 2019 թվականի մարտի 11-ի թիվ 97-Ն որոշման մեջ։
Միևնույն ժամանակ վերոնշյալ օրենքների կարգավորումների հիմքում դրված նպատակների պատշաճ իրացումն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել նաև Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1676-Ն որոշման մեջ՝ սահմանելով անհրաժեշտ կառուցակարգեր «Հանրային ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով համապատասխան պաշտոնները զբաղեցնող անձանց անձնական գործերի վարումն ապահովող քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի և հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական բազայի պատշաճ փոխգործելիության համար՝ նկատի ունենալով, որ համապատասխան պաշտոնների ստեղծման և դրանց վերաբերյալ տեղեկատվության սկզբնաղբյուր է հանդիսանալու քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակը։
- Կարգավորման նպատակը
Նախագծային կարգավորումներով կապահովվեն 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-295-Ն և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-296-Ն օրենքներով նախատեսված կարգավորումների իրացումը։
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշումների նախագծերը մշակել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը:
4.Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման արդյունքում ընթացակարգային անհրաժեշտ մեխանիզմներ կսահմանվեն «Հանրային ծառայության մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներով սահմանված կարգավորումները իրացնելու համար։
5.Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության և «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 11-ի N 97-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» փոխվարչապետի որոշումների նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության և «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 11-ի N 97-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» փոխվարչապետի որոշումների նախագծերի ընդունումը բխում է Կառավարության 28.11.2019թ․ N 1716-Լ որոշմամբ հաստատված «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների» ռազմավարությունից։
-
Discussed
17.09.2024 - 02.10.2024
-
Type
Decision
-
Area
Civil service
-
Ministry
Civil Service Office of the Office of the Prime Minister
Views 642
Print