ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՊԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
12 - Agree
-
9 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՊԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ գլխավոր դատախազությանը հասանելի ամպային տիրույթն ավելի արդյունավետ օգտարգործելու, ինչպես նաև դրա մի մասը ՀՀ պետական եկամուտների կոմիտեին տրամադրելու անհրաժեշտությամբ։
2023 թվականի հուլիսին Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության օժանդակությամբ՝ քնչական մարմինների կողմից տեսագրությունները պահպահելու և օգտագործելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական և «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերությունների հետ՝ S3 օբյեկտային պահոցներ՝ 2 ՊԲ իրենց տիրույթում և 280 ՏԲ պահոցներ Ազգային անվտանգության ծառայությունում տեղադրելու նպատակով։ Ձեռք բերված պահոցներն արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև «Ամպայինն առաջինը» քաղաքականության ներդրման նպատակով առաջարկվում է տիրույթի մի մասը տրամադրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին:
- Կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը
ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի ««Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման և ներդրման մասին» թիվ 884-Լ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ պետական կառավարման համակարգի մարմիններն իրենց տնօրինության տակ գտնվող պետական գաղտնիք չհանդիսացող, գաղտնիության, ամբողջականության և հասանելիության չափորոշիչներով որպես «ցածր» ռիսկայնություն ունեցող, դասակարգված հանրային տեղեկությունները տեղադրում են ամպային տիրույթում: Առաջակվող նախագծով կապահովվի նշված քաղաքականության իրականացումը, ինչպես նաև կնվազեցվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի սերվերային ծանրաբեռնվածությունը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամը:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բաժնի՝ «24.6» միջոցառման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի N 884-Լ որոշման 1 կետի կատարմամբ:
-
Discussed
13.09.2024 - 28.09.2024
-
Type
Decision
-
Area
High tech industry
-
Ministry
Ministry of High-Tech Industry
Views 993
Print