ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
3 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Անհատական լիցենզիայի և անցումային անհատական լիցենզիա ստանալու հայտերի ձևերը, անհատական լիցենզիայի և անցումային անհատական լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, անհատական լիցենզիայի և անցումային անհատական լիցենզիայի ձևերը, դրանց տրամադրումը մերժելու հիմքերը և կարգը, տրամադրման և գործողության ժամկետի երկարաձգման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի (Նախագիծ) ընդունումը պայմանավորված է 2024 թվականի ապրիլի 4-ի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-164-Ն օրենքի ընդունումով։
Օրենքի համաձայն, ՀՀ-ում ներդրվելու է բուժաշխատողների անհատական լիցենզավորման ինստիտուտ, որի շրջանակներում անհրաժեշտ է մշակել և ընդունել մի շարք ենթաօրենսդրական ակտեր։
Ներկայացված նախագիծը հանդիսանում է այդ գործընթացի մասը հանդիսացող իրավական ակտ և վերջինիս մշակումը բխում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 35․1-ին հոդվածի 13-րդ մասից։
2․ Առաջարկվող կագավորումների բնույթը
Նախագծով սահմանվել են անհատական լիցենզիա և անցումային անհատական լիցենզիա ստանալու համար պահանջվող փաստաթղթերի, դրանց տրամադրելու, տրամադրումը մերժելու և վերջիններիս գործողության ժամկետի երկարաձգման հետ կապված կարգավորումներ։
Մասնավորապես, սահմանվել է, որ ավագ բուժաշխատողները և կլինիկական օրդինատորներին (կլինիկական ռեզիդենտներին), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձինք անհատական լիցենզիա/անցումային անհատական լիցենզա ստանալու համար հայտը ներկայացնում են բուժաշխատողների ռեգիստրի միջոցով, հետևաբար, մինչև լիցենզավորման գործընթացի սկսելը, վերջիններս պետք է գրանցվեն բուժաշխատողների ռեգիստրում։ Լիցենզավորման նպատակով հայտը ավտոմատ ռեգիստրում կձևավորվի, եթե ռեգիստրում առկա են նախագծով պահանջվող տվյալները (անձը հաստատող փաստաթուղթ, ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության փաստը հավաստող պետական նմուշի ավարտական դիպլոմ(ներ), ՇՄԶ հավաստագիր կամ առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր (առկայության դեպքում), անհատական լիցենզիա կամ անցումային անհատական լիցենզիա ստանալու նպատակով կազմակերպված կենտրոնացված քննական հանձնաժողովի որոշումը, պետական տուրքի վճարման փաստը հաստատող փաստաթուղթ, ՀՀ կառավարության ցանկով սահմանված հիվանդություններ չունենալու վերաբերյալ բժշկական զննություն անցնելու մասին տեղեկատվություն)։
Պահանջվող փաստաթղթերի առկայության դեպքում հայտը ձևավորվում է և հասանելի դառնում ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» Փակ բաժնետիրական ընկերության Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի (այսուհետ` Կենտրոն) աշխատակցին, որը բուժաշխատողների ռեգիստրի մուտքի թույլտվություն ունի։
Հայտի ստացումից հետո Կենտրոնի աշխատակիցը այն հաստատում է, իսկ եթե առկա է որոշակի անհամապատասխանություն (օրինակ՝ փաստաթղթերը սխալ են կցված, կամ կցված ֆայլերը վնասված են և այլն) հայտը վերադարձվում է՝ ուղղումների նպատակով։ Իսկ համապատասխանող հայտի դեպքում՝ այն ներկայացվում է լիցենզավորող հանձնաժողովին՝ եզրակացություն տալու նպատակով։ Լիցենզավորող հանձնաժողովը հայտի ուսումնասիրության հիման վրա տալիս է հայտը բավարարելու կամ այն մերժելու վերաբերյալ եզրակացություն, որը ներկայացվում է Առողջապահության նախարարին։
Առողջապահության նախարարի կողմից ընդունվող հրամանները ևս մուտքագրվում են բուժաշխատողների ռեգիստր և հասանելի են դառնում հայտատուի անձնական հաշվին։ Հայտը բավարարող հրամանը բուժաշխատողների ռեգիստր մուտք անելուց հետո համակարգում ինքնաշխատ եղանակով ձևավորվում է անհատական լիցենզիա կամ անցումային անհատական լիցենզիա, որը հասանելի է դառնում բուժաշխատողների ռեգիստրում հայտատուի անձնական հաշվին։
Նախագծով սահմանվել են անհատական լիցենզիա և անցումային անհատական լիցենզիա տրամադրելու մերժման հիմքերը, ինչպիսիք են՝ օրինակ, կենտրոնացված քննության բացասական արդյունքը, պետական տուրքը չվճարելը, անձի դատվածություն ունենալը, որը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ և այլն։
Բացի այդ, նախագծով կարգավորումներ են նախատեսվել նաև անհատական լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման համար, որոնց համաձայն, անհատական լիցենզիայի գործողության ժամկետը ավտոմատ երկարաձգվում է ևս հինգ տարով, եթե վերջին հինգ տարվա ընթացքում ավագ բուժաշխատողը ձեռք է բերել ՇՄԶ հավաստագիր և առկա չեն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 35․2-րդ և 35․3-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը։ Անցումային անհատական լիցենզիայի գործողությունը ավտոմատ դադարեցվում է ուսման ավարտին, որից հետո անձը կենտրոնացված քննության հանձնման արդյունքում ստանում է անհատական լիցենզիա։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ կառավարության որոշման մակարդակով կկարգավորվի անհատական լիցենզիա և անցումային անհատական լիցենզիա տրամադրելու/մերժելու ողջ գործընթացը, որը հնարավորինս թվայնացված կլինի և կիրականացվի օրենքից բխող պահանջը՝ ենթաօրենսդրական ակտի ընդունման տեսանկյունից։
Բացի այդ, կհաստատվեն ավագ բուժաշխատողներին տրամադրվող անհատական լիցենզիաների և կլինիկական օրդինատորներին (կլինիկական ռեզիդենտներին), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձանց տրվող անցումային անհատական լիցենզիաների ձևերը։ Ընդ որում, ավագ բուժաշխատողները անհատական լիցենզիա պետք է ստանան մինչև 2027 թվականի հունվարի 1-ը, իսկ կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտները), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձինք՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։
5. Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծն անմիջականորեն կապված է ՀՀ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածի 23․2-րդ կետի կատարման հետ։
-
Discussed
11.09.2024 - 26.09.2024
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 1164
Print