Under development
ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Agree
-
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«----» ------------------ 2024 թվականի N –Ն
ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հաստատել ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Ն. Փաշինյան
վարչապետ
Հավելված
ՀՀ կառավարության
2024 թվականի -ի
N -Ն որոշման
ԿԱՐԳ
ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1․ Սույն կարգով սահմանվում են տարբեր պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական, ֆիզիկական անձանց և այլ շահագրգիռ կողմերի միջև ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (այսուհետ՝ ԱՏՏԵ) տարածական տվյալների փոխանակման, հասանելիության, օգտագործման հետ կապված հարաբերությունները։
2․ ԱՏՏԵ-ն ապահովում է տարածական տվյալների և ծառայությունների արդյունավետ փոխանակումը, հասանելիության բարձր որակը և օգտագործման անվտանգությունը:
3․ ԱՏՏԵ-ի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության, օգտագործման արդյունավետությունը, ինչպես նաև տարածական տվյալների ծառայությունների արդիականությունը, հուսալիությունը և ճշգրտությունն ապահովվում է տվյալների որակի վերահսկման միջոցով՝ ներառյալ տվյալների վավերացումը, սխալների ուղղումը և շարունակական մշտադիտարկումը:
4․ ԱՏՏԵ-ն ապահովում է տարածական տվյալների բաց հանրային հասանելիությունը՝ պահպանելով օրենքով և այլ իրավական փաստաթղթերով նախատեսված ցանկացած բացառություն:
5․ Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք հասանելիություն են ստանում ԱՏՏԵ-ի տարածական տվյալներին և/կամ ծառայություններին, պետք է պահպանեն տվյալների ամբողջականությունն ու անվտանգությունը:
2․ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
6․ ԱՏՏԵ-ի տարածական տվյալների և/կամ ծառայությունների փոխանակման, ոչ համընդհանուր հասանելիության և օգտագործման համար, ըստ անհրաժեշտության, շահագրգիռ կողմերի միջև կնքվում է ծառայությունների մատուցման համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր), որը ներառում է տվյալների և ծառայությունների մեկ ամբողջական փաթեթի տրամադրումը կամ ընդգրկում է տվյալների մեկ կամ մի քանի հավաքածու և/կամ ծառայություն՝ պահպանելով տվյալների անվտանգության և հեղինակային իրավունքի պահանջները: Համաձայնագրով սահմանվում են տեղեկատվական համակարգերի միջև փոխգործելիության կազմակերպման ընթացակարգերը, ինչպես նաև փոխանակման և հասանելիության համար ենթակա տարածական տվյալների վերաբերյալ տեղեկատվությունը, տրամադրման ձևերը, մեթոդները, օգտագործման կարգը և ժամկետները:
7․ Համաձայնագրում ներառվում են նաև կողմերի պարտականությունները, իրավունքները, համաձայնագրի խզման համար հիմնավոր պատճառները, մասնավորապես՝ տվյալների բազան այլևս չի ստեղծվում (կամ թարմացվում), ծառայությունները դադարացվել են կամ անհրաժեշտ չեն, առկա է անլուծելի վեճ:
- Համաձայնագրի շրջանակներում տվյալների փոխանակման և հասանելիության ընթացքում տեղեկատվություն տրամադրողի կողմից օգտագործողին ներկայացվող տարածական տվյալների ամբողջականության, արդիականության և հավաստիության ժամանակին ներկայացման պատասխանատվությունը կրում է տեղեկատվություն տրամադրողը:
- Տարածական տվյալների և/կամ ծառայությունների փոխանակման, հասանելիության և օգտագործման համաձայնագիրը կարող է կնքվել մեկ կամ մի քանի շահագրգիռ կողմերի՝ կազմակերպությունների, պետական, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների միջև:
10․ Համաձայնագիրը պետք է գործի հնարավորինս երկար ժամանակահատվածում՝ առնվազն մեկ ամիս, կամ անժամկետ, քանի որ տարածական տվյալներն ու ծառայությունները օգտագործվում են շարունակական հիմունքներով:
11․ Տվյալների փոխանակման, օգտագործման կամ տվյալների որակի հետ կապված խնդիրների դեպքում համաձայնագրում ներառվում է վեճերի լուծման գործընթաց:
- Տարածական տվյալների և/կամ ծառայությունների փոխանակման, հասանելիության և օգտագործման համաձայնագիրը կարող է ներառել նաև տարածական տվյալների սահմանափակումները և բացառությունները տարբեր ֆորս-մաժորային իրավիճակներում:
13․ Համաձայնագրում անհրաժեշտ է ապահովել հեղինակային իրավունքի և մտավոր սեփականության իրավունքի պահպանումը: Եթե ԱՏՏԵ-ի տարածական տվյալները պարունակում են երրորդ անձանց մտավոր սեփականության իրավունքներ, ապա վերջիններս կարող են հրապարակվել միայն երրորդ անձի համաձայնության առկայության պարագայում:
- Համաձայնագրի ձևանմուշը հասանելի կլինի նաև ազգային և ոլորտային գեոպորտալների միջոցով՝ բոլոր շահագրգիռ կողմերի համար:
15․ Եթե տարածական տվյալներ տնօրինողները, այդ թվում ԱՏՏԵ-ի և ոլորտային լիազոր մարմինները, տարածական տվյալները և/կամ ծառայությունները բոլոր շահագրգիռ կողմերի համար հասանելի են դարձնում անվճար և առանց սահմանափակումների, ապա տվյալների հրապարակումն իրականացվում է առանց համաձայնագրի՝ միևնույն ժամանակ, հստակ սահմանելով օգտագործման պայմանները համապատասխան մետատվյալներում:
16․ Տարածական տվյալների և/կամ ծառայությունների հասանելիության ապահովումն իրականացվում է հարցումը ստանալուց և համաձայնագիրը կնքելուց հետո՝ լիազոր մարմինների կողմից սահմանված ժամկետներում:
- ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
17․ ԱՏՏԵ-ի տարածական տվյալների և ծառայությունների փոխանակումը, հասանելիությունը և օգտագործումը սահմանափակելու հիմնավորված որոշումները կայացնում են համապատասխան շահագրգիռ, այդ թվում՝ լիազոր մարմինները:
18․ Այն դեպքերում, երբ կիրառվում է հասանելիության սահմանափակում, համապատասխան լիազոր մարմինները պետք է պահպանեն անփոփոխ տվյալները և ըստ անհրաժեշտության հասանելի դարձնեն ամբողջական մետատվյալները, որոնք կարող են ներառել նաև չհրապարակելու պատճառները:
19․ Համապատասխան լիազոր մարմինները կարող են սահմանափակել տարածական տվյալների և ծառայությունների փոխանակումը, հասանելիությունը և օգտագործումը, եթե դա առնչվում է Հայաստանի Հանրապետության անվտանգային հարցերին։
- ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԳԵՈՊՈՐՏԱԼՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
20․ ԱՏՏԵ-ի տարածական տվյալների և ծառայությունների փոխանակումը, հասանելիությունը և օգտագործումն իրականացվելու է ազգային՝ ԱՏՏԵ-ի լիազոր մարմնի կողմից և ոլորտային՝ ոլորտային լիազոր մարմինների կողմից վարվող գեոպորտալների միջոցով:
21․ Ոլորտային գեոպորտալները պետք է փոխգործելի և ինտեգրելի լինեն ԱՏՏԵ-ի ազգային գեոպորտալի հետ։
22․ Ազգային և ոլորտային գեոպորտալների համընդհանուր հասանելիությունը՝ տարածական տվյալների որոնման և դիտման հնարավորությամբ, ապահովվում է անվճար:
23․ ԱՏՏԵ-ի լիազոր մարմինն ԱՏՏԵ-ի բազային տարածական տվյալների հասանելիությունն առցանց քարտեզագրական ծառայության (OGC WFS, WCS, WMS) միջոցով «Տարածական տվյալների մասին» օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված մարմինների համար ապահովում է անվճար:
- Ազգային և ոլորտային գեոպորտալների միջոցով տարածական տվյալների տրամադրումը և փոխանակումն իրականացվում է համակարգին միանալով: Համակարգին միանալն իրենից ենթադրում է գեոպորտալներում գործողություններ կատարելու ժամանակ տվյալներ օգտագործողի և տրամադրողի իրավունքները հաստատելու ընթացակարգ:
25․ Ազգային և ոլորտային գեոպորտալները պետք է ունենան.
- օգտագործողի համար հարմար վեբ ինտերֆեյս՝ առաջադեմ քարտեզագրման գործիքներով, ինտերակտիվ որոնման ու տվյալների արտացոլման հնարավորություններով, տվյալների զտմամբ և օգտատերերի անհատականացման տարբերակներով, ինչպես նաև համատեղելիություն տարբեր վեբ բրաուզերների և սարքերի միջև,
- տվյալների թարմացման ավտոմատացված ընթացակարգեր և ծանուցման մեխանիզմներ՝ օգտատերերին փոփոխությունների կամ նոր տարբերակների մասին տեղեկացնելու համար,
- օգտատերերի և շահագրգիռ կողմերի արձագանքները հավաքագրելու հավելվածներ,
- առցանց քարտեզագրական ծառայության համապարփակ փաթեթ, ներառյալ OGC WFS, WCS, WMS, WMTS, WPS և այլ API-ներ՝ հնարավորություն տալով օգտվողներին ծրագրային եղանակով մուտք գործել գեոպորտալներ,
- օգտագործողների և մուտքի իրավունք ունեցող այլ խմբերի նույնականացման համակարգ, որը վերագրում է դերերի վրա հիմնված թույլտվություններ,
- տարածական տվյալների ներբեռնման և վերբեռնման հնարավորություն՝ առաջարկելով մի քանի տարբերակ (ներառյալ՝ ֆայլի ձևաչափեր, կոորդինատային համակարգեր և այլն)։
26․ Գեոպորտալների արդիականությունը և օգտագործելիությունը ապահովելու նպատակով պետք է մշակել և իրականացնել հանրային իրազեկման միջոցառումներ, կրթական ծրագրեր և իրազեկման նախաձեռնություններ՝ խթանելու գեոպորտալների հնարավորությունները, առավելությունները և հետադարձ կապի մեխանիզմները, ինչպես նաև պարբերաբար վերանայել և վերլուծել օգտատերերի կարծիքը և ակտիվորեն կատարել բարելավումներ:
Հայաստանի Հանրապետության Ա. Հարությունյան
վարչապետի աշխատակազմի
ղեկավար
-
Discussed
11.09.2024 - 01.10.2024
-
Type
Decision
-
Area
Cadastre
-
Ministry
Committee of Cadastre
Public discussion
01.10.2024 11:01
7 Arshakunyats ave., 0023, Yerevan, info@cadastre.am
Views 692
Print