ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 727-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
8 - Disagree
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 23-ի N 727-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունման
- Անհրաժեշտությունը
Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է արտահանման փորձի ուսումնասիրման միջոցով Կառավարության 2024 թվականի մայիսի 23-ի N 727-Ն որոշման ճկունությունն ապահովելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Կառավարության 23.05.2024թ. N 727-Ն որոշմամբ արգելվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի, ինչպես նաև՝ ԱՏԳ ԱԱ 84-85 ծածկագրերին դասվող մի շարք օգտագործված կամ սպառված կամ թափոն և ջարդոն հանդիսացող ապրանքների արտահանումը։
Սակայն սահմանափակումների կիրառման ընթացքում ի հայտ են գալիս խնդիրներ կապված ԱՏԳ ԱԱ 84 և 85 ծածկագրին դասվող որոշ օգտագործված ապրանքների մասով, ինչն իր հերթին, առաջացնում է որոշակի բարդություններ տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց կողմից արտահանման դեպքում։
Նշված բարդությունները բացառելու նպատակով առաջարկում ենք արտահանման արգելք կիրառված ցանկից հանել ԱՏԳ ԱԱ 8453 ծածկագրերին դասվող (սարքավորումներ՝ մորթի կամ կաշի նախապատրաստելու, դաբաղելու կամ մշակելու համար, կաշվե կոշիկներ կամ մորթուց կամ կաշվից այլ իրեր պատրաստելու կամ նորոգելու համար)։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 23-ի N 727-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 23-ի N 727-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի էական ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հասարակության և պետության կողմից հատկացված մարդկային, նյութական, ֆինանսական և այլ ռեսուրսները պետության ու հասարակության անվտանգությանն առավելագույն արդյունավետությամբ ծառայեցում։
- Կարգավորման նպատակը և բնույթը
- Նախագծով կատարվում է ճշգրտում այն ապրանքների մասով, որպեսզի չխոչընդոտվի տնտեսավարողների արտաքին տնտեսական գործունեությունը՝ չխաթարելով արտահանման սահմանափակումների գաղափարը։
- Արտահանման սահմանափակումների ճկունության ապահովում։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` հաշվի առնելով հանրապետության բիզնես-շրջանակների առաջարկությունները և շահագրգիռ պետական մարմինների դիրքորոշումները:
- Ակնկալվող արդյունքը
Սույն նախագծի ընդունումը կնպաստի արտահանման պրակտիկայի ուսումնասիրման հիման վրա՝ առավել ճկուն դարձնել արտահանումների սահմանափակումների ցանկը, չխոչընդոտել տնտեսավարողների կողմից այն ապրանքների արտահանումը, որոնք սահմանափակումների կիրառման տրամաբանության շրջանակներից դեւրս են։
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
-
- Այլ տեղեկություններ
-
-
Discussed
10.09.2024 - 25.09.2024
-
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 749
Print