Add to favourites

««ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-195-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «ինչպես նաև կարգավորում է» բառերից հետո լրացնել «ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ վերահսկողությունը և» բառերը: 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ      7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ ենթակետերով՝

7) ուղեգրում՝ անհրաժեշտ կլինիկական տվյալների, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հիման վրա բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման ենթակա լինելու հավաստում, որի արդյուքում տրվում է ուղեգիր․

8) ամփոփագիր՝ ինքնագնահատման հարցաշարի, ներկայացված բժշկական փաստաթղթերի և Կառավարության որոշմամբ սահմանված այլ տեղեկատվության հիման վրա մշակված անձի ֆունկցիոնալության նկարագիր, որը ներառում է անձի ֆունկցիոնալության գնահատման արձանագրության տեսակը, համապատասխան ծածկագրերով՝ առանց որակիչների․

9) դիտարկում՝ տեսչական մարմնի կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումների կանխարգելման և բացահայտման նպատակով իրականացվող գործողությունների ամբողջություն․

10) դիտարկվող սուբյեկտ՝ անձի ֆունկցիոնալության գնահատմանը ներգրավված լիազոր մարմնի, Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցներ, այդ թվում՝ ֆունկցիոնալության գնահատման հանձնաժողով կամ հանձնաժողովի անդամ, բժշկական օգնություն կամ սպասարկում իրականացնող կազմակերպություն.

11) դիտարկվող օբյեկտ՝ կոնկրետ անձի կապակցությամբ իրականացված ֆունկցիոնալության գնահատում։ 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1 կետով.

«6․1․) հաստատում է անձի ֆունկցիոնալություն գնահատող մասնագետի որակավորման կարգը և որակավորման հավաստագիր օրինակելի ձևը.»: 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4) ապահովում է անձի ֆունկցիոնալության գնահատման հանձնաժողովի անդամի որակավորման իրականացումը և հավաստագրի տրամադրումը․» 

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-րդ և 5.2-րդ կետերով.

«5․1․ Անձին ֆունկցիոնալության գնահատման, բացառությամբ մահվան պատճառական կապը որոշելու դեպքի, ուղեգրում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունը Կառավարության սահմանած կարգով։

5․2․ Անձի ֆունկցիոնալության գնահատման դիմումին ներկայացվող պահանջների ստուգումն ու դիմումի մուտքագրումը էլեկտրոնային համակարգ, ինչպես նաև ամփոփագրի մշակումն իրականացնում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինը։»:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում՝

  • վերնագրից հանել «և վերահսկողությունը» բառերը,
  • 2-րդ մասը ուժ կորցրած ճանաչել: 

Հոդված 7. Օրենքի 2-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-րդ հոդվածով.

    «Հոդված 111Անձի ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ վերահսկողության իրականացումը

1․ Անձի ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը դիտարկումների միջոցով։

  1. Դիտարկումն իրականացվում է Կառավարության հաստատած դիտարկման ստուգաթերթով, որը մշակվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ստուգաթերթի մշակման համար սահմանված կարգով:
  2. Դիտարկումները լինում են դիտարկումների տարեկան ծրագրով նախատեսված և ըստ անհրաժեշտության։

4․ Դիտարկումների տարեկան ծրագրով նախատեսված դիտարկումներ իրականացվում են տեսչական մարմնի ղեկավարի հաստատած դիտարկման տարեկան ծրագրին (այսուհետև՝ ծրագիր) համապատասխան, որը կազմվում է Կառավարության որոշմամբ հաստատած մեթոդաբանության հիման վրա։

5․ Ծրագրում նշվում է դիտարկվող սուբյեկտի անվանումը և դիտարկման իրականացման ժամանակահատվածը: Ծրագրով նախատեսված դիտարկումները կարող են իրականացվել տարվա ընթացքում մեկ անգամ։

6․ Ըստ անհրաժեշտության դիտարկումներ իրականացնելու հիմք են՝

1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հաղորդումները.

2) ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումները.

 3) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը:

7․ Դիտարկումն իրականացվում է տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որում նշվում են դիտարկում իրականացնող մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, դիտարկման օբյեկտի վերաբերյալ տեղեկություններ, դիտարկվող սուբյեկտի վերաբերյալ տեղեկություններ (եթե դիտարկման հրամանը կազմելու պահին դիտարկվող սուբյեկտները հայտնի են), դիտարկման նպատակը, ստուգաթերթով նախատեսված այն հարցերի շրջանակը, որոնք անհրաժեշտ է պարզել տվյալ դիտարկման ընթացքում, դիտարկման իրավական հիմքերը, սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում` նաև դիտարկումն անցկացնելու անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները։

8․ Դիտարկումն իրականացնելու մասին հրամանի օրինակը դիտարկումը սկսելուց առնվազն երեք օր առաջ ծանուցվում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմին, ինչպես նաև դիտարկվող սուբյեկտին, եթե դիտարկման հրամանը կազմելու պահին դիտարկվող սուբյեկտները հայտնի են:

9․ Դիտարկման վարույթի տևողությունը երեսուն օր է։

10․ Դիտարկում իրականացնող անձինք իրավունք ունեն դիտարկվող սուբյեկտից պահանջելու փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող դիտարկման նպատակներին, վերցնել փաստաթղթեր, կրկնօրինակներ, լուսապատճեններ, իրեր, փորձանմուշներ և այլ անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են դիտարկման նպատակներին: Փաստաթղթերը վերցնելիս դիտարկում իրականացնող պաշտոնատար անձինք կնիքով կնքում են դրանց կրկնօրինակները և հանձնում դիտարկվող սուբյեկտին (ներկայացուցիչներին)։

11․ Դիտարկումից հետո կազմվում է արձանագրություն, որում նշվում են՝

1) արձանագրությունը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

2) դիտարկում իրականացնող պետական մարմնի անվանումը.

3) դիտարկում նշանակելու մասին հրամանի ամսաթիվն ու համարը.

4) դիտարկում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը.

5) դիտարկվող օբյեկտի վերաբերյալ տեղեկություններ․

6) դիտարկվող սուբյեկտի անունը, ազգանունը.

7) դիտարկում անցկացնելու ամսաթիվը և վայրը.

8) դիտարկման ստուգաթերթի անվանումը, ընդունման ամսաթիվը, հերթական համարը, որում ընդգրկված հարցերի շրջանակներում իրականացվել է դիտարկումը, ինչպես նաև ստուգաթերթի այն հարցերը, որոնց պատասխանները հիմք են հանդիսացել խախտումն արձանագրելու համար.

9) դիտարկմամբ բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, և այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել կա, պահպանվել.

10) պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը.

11) դիտարկվող սուբյեկտի ներկայացրած առարկությունների վերաբերյալ նշումները:

12․ Դիտարկման ընթացքում անձի ֆունկցիոնալության գնահատման օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ՝ դիտարկում իրականացնող պաշտոնատար անձը՝ ելնելով խախտման բնույթից.

1) միջնորդագիր է ներկայացնում լիազոր մարմին և անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմին անձի ֆունկցիոնալության գնահատման վերաբերյալ վարչական ակտը վերանայելու վերաբերյալ.

2) որոշում է ընդունում անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետին հավաստագրից զրկելու մասին.

3) միջնորդագիր է ներկայացնում առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին՝ անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրում իրականացրած բուժաշխատողին անհատական լիցենզիայից զրկելու վերաբերյալ:

 13․ Սույն հոդվածի 13-րդ մասի 1-ին կետով սահմանված միջնորդագիրը հիմք է ֆունկցիոնալության գնահատման վերաբերյալ որոշման իրավաչափությունը գնահատելու և վարչական վարութ հարուցելու համար, որ արդյունքով անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու մարմինը կարող է ընդունել վարչական ակտն անփոփոխ թողնելու, փոփոխելու կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշում։

  1. Սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված վարույթի նկատմամբ կիրառվում են վարչական վարույթի վերաբերյալ «Վարչարարության հիմունքներիևվարչական վարույթի մասին» օրենքով սահմանված դրույթները՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:

15․ Անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետին հավաստագրից զրկելու որոշումը ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, տեսչական մարմինը պատշաճ ձևով ծանուցում է լիազոր մարմնին։

16․ Անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետին հավաստագրից զրկելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, անձին անձի ֆունկցիոնալություն գնահատող մասնագետի որակավորման հավաստագիր չի կարող տրամադրվել։

  1. Լիազոր մարմինը, անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինը և առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը սույն հոդվածի 13-րդ մասով նշված միջնորդագրի քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները պատշաճ ձևով ծանուցում է տեսչական մարմնին՝ համապատասխան վարչական վարույթի ավարտից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

18․ Դիտարկման ընթացքում անձի ֆունկցիոնալության գնահատման օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է օրենքով սահմանված կարգով։»։

 

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով.

«13․ Տեսչական մարմնին տրվում է հասանելիություն տեղեկատվական շտեմարանին սույն օրենքով սահմանված վերահսկողությունն իրականացնելու համար։»: 

 Հոդված 9. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույնօրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում։

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 47.28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հոդված 47․28. Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը խախտելը

«1. Անձի ֆունկցիոնալության գնահատումը իրականացնող հանձնաժողովի անդամի (մասնագետի) կողմից անձի կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման օրենսդրությամբ սահմանված կարգը, այդ թվում՝ չափորոշիչները, խախտելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով՝ անձի ֆունկցիոնալության գնահատման յուրաքանչյուր դեպքի համար:

  1. Անձի ֆունկցիոնալության գնահատման ամփոփագիր մշակողի կողմից ամփոփոգիր կազմելու կամ գնահատող հանձնաժողովի անդամների թիվը որոշելու օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով՝ անձի ֆունկցիոնալության գնահատման յուրաքանչյուր դեպքի համար:

  1. Բուժաշխատողի կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման համար ուղեգրման օրենսդրությամբ սահմանված ներկայացնելու կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից հարյուրապատիկի չափով՝ ուղեգրման յուրաքանչյուր դեպքի համար:

  1. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ նախատեսված արարքներից որևէ մեկը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    10.09.2024 - 26.09.2024

  • Type

    Law

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 320

Print

Related documents / links