Add to favourites

Under development

ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

   «Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը բխում է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 11-րդ կետով սահմանված պահանջներից:

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

   «Տարածական տվյալների մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ֆինանսավորման կարգը, որով կարգավորվելու են տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի կողմից Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) ազգային և ոլորտային գեոպորտալների, բազային թեմատիկ տարածական տվյալների, մետատվյալների, ստանդարտների մշակման, ստեղծման, ներդրման և փոխգործելիության համար նախատեսվող ֆինասական միջոցների կառավարման հետ կապված հարաբերությունները:

   Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ֆինանսավորման կարգի մշակումը հիմնավորված է նաև վերջին տարիներին Կադաստրի կոմիտեի կողմից ԱՏՏԵ-ի ներդրման, զարգացման և կառավարման գործընթացների կայունության ապահովման անհրաժեշտությամբ, միաժամանակ կարևորելով ինչպես ՀՀ պետական բյուջեից ֆինասական միջոցների, այնպես էլ տեղական և միջազգային դրամաշնորհային ծրագրերի ներգրավումը:  

   Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին զարգացման դրամաշնորհի կարգով տրամադրված միջոցների հաշվին ծրագրերի իրականացման գործընթացը կարգավորելու նպատակով սույն որոշման մեջ առաջարկվել է հստակ սահմանել  լիազոր մարմնի՝Կադաստրի կոմիտեյի կողմից տրմադրվող համաձայնության ընթացակարգը:

  1. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

   Կառավարության որոշմամբ կսահմանվի Հանրապետության ազգային տարածական տվյալների  ենթակառուցվածքի ֆինանսավորման կարգը: Մշակված իրավական ակտի ընդունման արդյունքում հստակեցվելու է ԱՏՏԵ-ի զարգացման, սպասարկման համար նախատեսված ֆինասական միջոցները, որը ապահովվելու է ԱՏՏԵ-ի կայուն և շարունակական զարգացում :

  1. 4. Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
  2. Նախագիծը մշակմանը ներգրավված մարմինները.

   Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

   Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի
«ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 2117-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտեի միջոցառումների ծրագրի 1-ին կետի «1. Ինտեգրված կադաստրի ստեղծում» միջոցառման կատարման, ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 672-Լ որոշման, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 505-Լ որոշմամբ հաստատված ոլորտային ռազմավարական փաստաթղթի պահանջներից:

  • Discussed

    06.09.2024 - 26.09.2024

  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Public discussion

26.09.2024 17:24

7 Arshakunyats ave., 0023, Yerevan, info@cadastre.am

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 523

Print