Add to favourites

«ԼԵՌՆԵՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ» ՔԱՆԴԱԿԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«_______» ____________ 2024 թվականի N _____-Ն

 

«ԼԵՌՆԵՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ» ՔԱՆԴԱԿԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 21-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Թույլատրել Երևանի քաղաքապետին՝ Երևան քաղաքի Պարոնյան փողոցի հ. 40 հասցեում, «Դվին» հյուրանոցի առջևի հրապարակում տեղադրված «Լեռնեցիների պարը» քանդակը տեղափոխել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության (Մերգելյան ինստիտուտի) հարակից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա հ. 2/3 հասցեում գտնվող Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող այգու տարածք:

2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին»N 1616-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝

1) «1.3. Արաբկիր թաղ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 22-րդ կետով.

«

22.

 

 

 

ՔԱՆԴԱԿ «ԼԵՌՆԵՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ»

1984 թ.

Կոմիտասի պողոտա հ.2/3

Տ

Քանդ.`
Տ. Արզումանյան

Քանդակը Կոմիտասի պողոտա հ.2/3 հասցե՝ Մերգելյան ինստիտուտի հարակից այգու տարածք տեղափոխվել է Պարոնյան հ. 40 հասցեում գտնվող

«Դվին» հյուրանոցի առջևի հրապարակից

». 2) «1.6. Կենտրոն թաղ.» բաժնի 207-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված քանդակի տեղափոխման աշխատանքների իրականացման ծախսերը կատարվում են Երևան համայնքի բյուջեի միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման 1-ին կետում նշված քանդակը Երևանի Կոմիտասի պողոտա հ. 2/3 հասցեում տեղադրվելու պահից:

  • Discussed

    03.09.2024 - 19.09.2024

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 757

Print