Add to favourites
««Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
7 - Agree
-
8 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արտակ Պողոսյան 03.09.2024 19:19:01 | Հարգելի գործընկերներ, ցանկացած իրավակարգավորումով չպետք է հասցնել աբսուրդության գագաթնակետին։ Եթե ցանկանում եք արտոնագրեր օգտագործել արտակարգ իրավիճակներում դա նորմալ է։ Բոլոր այլ; հավասար պայմաններում այն կոչվում է "ինքիրավչություն"։ Ձեր ներկայացված նախագիծը հարիր չէ իրավական պետության համար։ Խնդրում եմ բերեք առնվազն երկու այլ միջազգային իրավակարգավորման փորձ, որից հետո լայն քննարկում կազմակերպեք, որից հետո նոր քննարկման ներկայացրեք նման նախագիծ։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ արտակարգ իրավիճակի հայտարարելու դեպքում միայն այդ ժամանակահատվածում պետությունն իրավասու է Առանց արտոնագրատիրոջ համաձայնության այն օգտագործել։ Ինչ վերաբերվում է ներկայացված նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետին, ապա ՀՀ կառավարության թույլտվությամբ գյուտի օգտագործման, վարձատրության կարգը և վարձատրության չափը չի կարող պակաս լինել գործող չափսերից և/կամ շուկայական արժեքներից։ Կամ պետությունը թող բանակցություններ իրականացնի և ստացված ընդհանուր եկամուտից հարկվող մասով սահմանի արտոնություն և այդ չափով նվազեցնի պետության ծախսերը։ Այս տեսքով նախագիծն առաջարկում եմ հանել շրջանառությունից։ |