Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԹԻՎ 23-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԹԻՎ 23-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ-ը (այսուհետ՝ Կազմակերպություն) ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից 2003 թվականի մայիսի 8-ի  «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» թիվ 534-Ն որոշման համաձայն։ Կազմակերպության կանոնադրության 4-րդ կետի համաձայն՝ Կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության։  Կազմակերպությունը, սակայն գրանցված չի եղել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, այլ գրանցված է եղել Լեռնային Ղարաբաղի պետական ռեգիստրում։ 2023 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի  հետևանքով անհրաժեշտություն է առաջացել լուծարել Կազմակերպությունը։  Ներկայումս Կազմակերպության լուծարման աշխատանքները իրականացնելու նպատակով անհրաժեշտ է նախ այն գրանցել ՀՀ պետական ռեգիստրում։ Մինչ այժմ լուծարման աշխատանքները հնարավոր չի եղել իրականացնել, քանի որ  2023 թվականի նոյեմբերի 22-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-374-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ իրավաբանական անձի պետական գրանցումը ճանաչելու վերաբերյալ դիմումները կարող են ներկայացվել պետական գրանցում և պետական հաշվառում իրականացնող մարմին և դրա կողմից ընդունվում են 2024 թվականի հունվարի 31-ը ներառյալ։ Գրանցման գործընթացի կապակցությամբ ծագած ընթացիկ խնդիրների պատճառով օրենքով նախատեսված ժամկետը բաց է թողնվել։ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»  ՀՕ-258-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ իրավաբանական անձի պետական գրանցումը ճանաչելու վերաբերյալ դիմումները կարող են ներկայացվել պետական գրանցում և պետական հաշվառում իրականացնող մարմին։ Նշված օրենքով սահմանվում է նաև, որ իրավաբանական անձի պետական գրանցումը ճանաչելու վերաբերյալ դիմումները կարող են ներկայացվել միայն այն դեպքում, երբ տվյալ իրավաբանական անձի հիմնադիրները կամ մասնակիցները ֆիզիկական անձինք են կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք։

Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ կառավարության 18.01.2024թ. թիվ 89-Ա որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով ստեղծվել է լուծարման հանձնաժողով՝ Կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու համար։  

      2 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը ռազմավարական փաստաթղթերից չի բխում։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Կազմակերպության լուծարման աշխատանքները կազմակերպելու նպատակով նախատեսվում է սույն հրամանի նախագծով ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2011 թվականի փետրվարի 23-ի «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 23-Ն հրամանը և ՀՀ ներքին գործերի նախարարի ներքին (լոկալ) հրամանով հաստատել Կազմակերպության նոր կանոնադրությանը և այն գրանցել ՀՀ պետական ռեգիստրում։

  1.  Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Հրամանի նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Հրամանի նախագծի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվի Կազմակերպության կանոնադրությունը, կհաստատվի Կազմակերպության նոր կանոնադրությունը, ինչը հնարավորության կտա Կազմակերպությունը գրանցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում՝ լուծարման աշխատանքներն իրականացնելու համար։

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ-ը (այսուհետ՝ Կազմակերպություն) ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից 2003 թվականի մայիսի 8-ի  «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» թիվ 534-Ն որոշման համաձայն։ Կազմակերպության կանոնադրության 4-րդ կետի համաձայն՝ Կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության։  Կազմակերպությունը, սակայն գրանցված չի եղել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, այլ գրանցված է եղել Լեռնային Ղարաբաղի պետական ռեգիստրում։ 2023 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի  հետևանքով անհրաժեշտություն է առաջացել լուծարել Կազմակերպությունը։  Ներկայումս Կազմակերպության լուծարման աշխատանքները իրականացնելու նպատակով անհրաժեշտ է նախ այն գրանցել ՀՀ պետական ռեգիստրում։ Մինչ այժմ լուծարման աշխատանքները հնարավոր չի եղել իրականացնել, քանի որ  2023 թվականի նոյեմբերի 22-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-374-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ իրավաբանական անձի պետական գրանցումը ճանաչելու վերաբերյալ դիմումները կարող են ներկայացվել պետական գրանցում և պետական հաշվառում իրականացնող մարմին և դրա կողմից ընդունվում են 2024 թվականի հունվարի 31-ը ներառյալ։ Գրանցման գործընթացի կապակցությամբ ծագած ընթացիկ խնդիրների պատճառով օրենքով նախատեսված ժամկետը բաց է թողնվել։ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»  ՀՕ-258-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ իրավաբանական անձի պետական գրանցումը ճանաչելու վերաբերյալ դիմումները կարող են ներկայացվել պետական գրանցում և պետական հաշվառում իրականացնող մարմին։ Նշված օրենքով սահմանվում է նաև, որ իրավաբանական անձի պետական գրանցումը ճանաչելու վերաբերյալ դիմումները կարող են ներկայացվել միայն այն դեպքում, երբ տվյալ իրավաբանական անձի հիմնադիրները կամ մասնակիցները ֆիզիկական անձինք են կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք։

Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ կառավարության 18.01.2024թ. թիվ 89-Ա որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով ստեղծվել է լուծարման հանձնաժողով՝ Կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու համար։  

      2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը ռազմավարական փաստաթղթերից չի բխում։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Կազմակերպության լուծարման աշխատանքները իրականացնելու նպատակով նախատեսվում է ՀՀ ներքին գործերի նախարարի ներքին (լոկալ) հրամանով հաստատել Կազմակերպության նոր կանոնադրությանը՝ այն ՀՀ պետական ռեգիստրում գրանցելու նպատակով։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Հրամանի նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Հրամանի նախագծի ընդունմամբ կհաստատվի Կազմակերպության նոր կանոնադրությունը, ինչը հնարավորության կտա Կազմակերպությունը գրանցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում՝ լուծարման աշխատանքներն իրականացնելու համար։

 

 ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Discussed

    03.09.2024 - 18.09.2024

  • Type

    Order

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 682

Print