Add to favourites

«ՏԱՓԻ ԲԵՐԴ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՏԱՓԻ ԲԵՐԴ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 «ՏԱՓԻ ԲԵՐԴ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ,  « ՏԱՓԻ ԲԵՐԴ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Ներկայում «ՏԱՓԻ ԲԵՐԴ»   պատմամշակութային արգելոցի ստեղծումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան և ընդգրկված է պետական ցուցակում: Այն բխում է նաև ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված ծրագրից, ինչպես նաև   ՀՀ կառավարության կողմից 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1951-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության պահանջով, բացի այդ առկա է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ՝ ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2024 թվականի օգոստոսի 21-ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N Վ/94-2024 3․4 կետի պահանջով։

  Միաժամանակ, արգելոցների ստեղծումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին: Արգելոցների ստեղծումը ամբողջությամբ համապատասխանում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի պահանջներին, քանի որ նրանք ստեղծվում են պատմական միջավայրի և հուշարձանների շուրջը:                                       Հիշյալ հուշարձանները հանդիսանում են պետական սեփականություն և պատկանում են ՀՀ-ը ու պահպանվում են կառավարության՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության,  մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Առկա են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը։

Պատմամշակութային արգելոցները հուշարձանների այն համակառույցները, համալիրներն ու հուշարձանախմբերն են` իրենց շրջակա բնապատմական միջավայրով, որոնք պատմական, գիտական, գեղարվեստական, ազգագրական հատուկ արժեք են ներկայացնում: Ներկայումս հիշյալ հուշարձանի տարածքներում բացակայում են անհրաժեշտ ենթակառուցվածքները և շատերը չեն այցելում այդ վայրեր։ Արգելոցների ստեղծմամբ հնարավորություն կստեղծվի իրականացնել կրթական, գիտատեղեկատվական, մշակութային գործունեություն, բացի այդ  արգելոցի ստեղծման արդյունքում ստեղծվելու են  ենթակառուցվածքներ, բարեկարգվելու է տարածքը, տեղադրվելու է տոմսային տնտեսություն (որը լրացուցիչ հարկային եկամուտներ է պետական բյուջե), աշխատելու է մշտական պահակ (հիմնականում տվյալ համայնքից), անցկացվելու է լուսավորություն։ Արգելոցի ստեղծման արդյունքում համայնքի ազգաբնակչությունը կարողանալու է իրացնել իրենց իսկ կողմից պատրաստված հուշանվերային արտադրանքը և ստանալ լրացուցիչ եկամուտ (ինչպես մյուս արգելոցների տարածքների համայնքների ազգաբնակչությունը)։ Բացի այդ հուշարձանների մեծ մասը ընդգրկված չեն զբոսաշրջային երթուղիներում, ուստի արգելոցների ստեղծման պարագայում իրականացվում է հանրահռչակման աշխատանքներ և դրանք ընդգրկվելու են զբոսաշրջային երթուղիներում։ Մշակութային զբոսաշրջության կայուն զարգացման և զբոսաշրջային արդյունքի որակի շարունակական ապահովման համար անհրաժեշտ է ստեղծել և զարգացնել ոլորտը սպասարկող ենթակառուցվածքներ, որոնք կդառնան նոր ուղղություններ։

   Արգելոցի ստեղծումը չի հանգեցնում լրացուցիչ ֆինանսական պարտավորություն: Դրա հետագա պահպանությունն ու շահագործումն իրականացվելու է «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արտաբյուջետային միջոցների հաշվին՝ մասնավորապես արգելոցների ստեղծումից և տոմսային տնտեսության գործարկումից հետո ու զբոսաշրջիկներից ստացված միջոցներով է իրականացվելու հետագա պահպանությունը:  Արգելոցի ստեղծման համար նաև հաշվի է առնվել Համաշխարհային բանկի Հարավային միջանցքի երկայնքով առկա մշակութային և բնության զբոսաշրջության վայրերի զարգացման ռազմավարությունը։

      Զբոսաշրջության ժամանակակից արդյունաբերությունը հանդիսանում է համաշխարհային տնտեսության ամենախոշոր, արդյունավետ և առավել դինամիկ զարգացող ճյուղերից մեկը: Շահութաբեր այս ոլորտի զարգացման աննախադեպ տեմպերն իրենց ուղղակի ազդեցությունն են թողնում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի համամասնական զարգացման վրա: Հայաստանը հանդիսանում է հարուստ զբոսաշրջային ներուժ ունեցող, սակայն միջազգային տուրիզմի շուկայում չափազանց համեստ տեղ գրավող պետություն:    

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության,  մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում արգելոցները կապահովվեն հուշարձանների ամբողջ տա­րած­քի պատշաճ մշտական պահպանությունը, մասնագիտական ամբողջական ուսումնասիր­ման ու հանրահռչակման հնարավորությունը, զբոսաշրջային երթուղիներում արգելոցների տարածքի ներգրավումը։ Արգելոցների ստեղծումը միտված է պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, հուշարձանների համալիրների, հուշարձանախմբերի, պատմական և բնապատմական միջավայրի, մշակութային այլ արժեքների ուսումնասիրման և հանրահռչակման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Արգելոցների ստեղծման արդյունքում նաև կաշխուժանան հիշյալ համայնքները և կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Արգելոցների ստեղծման արդյունքում ստեղծվելու են նոր ենթակառուցվածքներ, բարեկարգվելու է տարածքը, տեղադրվելու է տոմսային տնտեսություն և անցկացվելու է լուսավորություն, ինչը իր հերթին աշխուժացնելու է զբոսաշրջային հոսքերը հիշյալ համայնքներ։ Արգելոցների ստեղծմամբ ստեղծվում է մարդկանց համար կենսագործունեության բարենպաստ և բավարարող հանգստի ու ժամանցի անցկացման մշակութային միջավայր։

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության կողմից 2009 թվականի հունիսի 26-ի N 853-Ն և 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1426-Ն,  2017 թվականի մայիսի 18-ի N 541-Ն,  08.06.2018 թ. N 642 – Ն,  26 մայիսի 2022 թվականի N 731-Ն, իսկ 2023 թվականի ապրիլի N 418-Ն  որոշումներով ստեղծվել են «Զորաց քարեր բնակատեղի», «Լոռի բերդ քաղաքատեղի», «Ամբերդ ամրոց» և «Բերդ», «Բջնի-ամրոց», «Սմբատաբերդ»  Դաշտադեմ ամրոց», «Մայրաքաղաք Դվին» և «Արտաշատ Մայրաքաղաք»պատմամշակութային արգելոցները, որոնք դարձել են «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղեր նպատակ ունենալով բարձրացնել կառավարման արդյունա­վետությունը և ապահովել լրացուցիչ  ֆինանսական միջոցներ:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

         Նախագծի ընդունումը բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածով 4․9 կետի մշակութային զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը և միջազգային զբոսաշրջային շուկայի համար Հայաստանի հասանելիության բարձրացումը պարբերությունից։

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    30.08.2024 - 19.09.2024

  • Type

    Decision

  • Area

    Cultural

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 659

Print