Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի

N 430-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության

որոշման նախագծի ընդունման

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքում (այսուհետ նաև` օրենք) 12.07.2024թ. ՀO- 309-Ն oրենքով կատարված փոփոխությունները նպատակային ուսումնառության համար քաղաքացուն տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմաններում իրացնելու և «Պատիվ ունեմ» ծրագրի կազմակերպման հետ կապված մի շարք այլ հարաբերությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի  .08.2024թ. N  -Ա որոշմամբ (նախագիծը ներկայացված է Վարչապետի աշխատակազմ) հաստատված ցանկի 1-ին կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Օրենքում 2024թ. հուլիսի 12-ի ՀO-309-Ն oրենքով կատարված փոփոխությունների համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից սահմանված պայմաններում և վայրում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած քաղաքացիների  համար օրենքով սահմանված իրավական հետևանքը չի կարող ծագել պայմանագրի գործողության ընթացքում ստացած վնասվածքի կամ ձեռք բերած հիվանդության հետևանքով քաղաքացու` առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ ճանաչվելու և (կամ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու հիման վրա պատիժ կրելու պատճառով կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) ընտանիքի համապատասխան անդամ ունենալու հիմքով պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվելու դեպքերում: Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել նպատակային ուսումնառության համար քաղաքացուն տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանող ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 430-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ՝ հղում տալով օրենքի համապատասխան կարգավորմանը:

Բացի այդ, որոշման գործողության ընթացքը ցույց է տվել, որ սահմանված ՄՈԳ-ի չափերը որոշակիորեն խոչընդոտ են ծրագրում քաղաքացիների ներառման համար, ինչը հանգեցնում է արդեն իսկ մի շարք տարիներ համապատասխան ծրագրով տրված տեղերի թերհամալրման: Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել 10 տոկոսով նվազեցնել ՄՈԳ անցողիկ շեմերը, ինչպես նաև ապահովել ՀՀ կառավարության 26.04.2012թ. N 597-Ն որոշմանը տրվող հղումները՝ հաշվի առնելով նշված որոշման մեջ կատարված փոփոխությունները:

Միաժամանակ, «Պատիվ ունեմ» ծրագրով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումների ընթացքում ի հայտ են եկել դեպքեր, երբ, օրինակ՝ Հայ-Ֆրանսիական համալսարանում սովորող և տարկետում ստացած անձինք որևէ պատճառով կրկնել են կուրսը, մի շարք դեպքերում՝ արդեն երկու անգամ, որի արդյունքում փաստացի նրանց ուսումնառության ժամկետը երկարաձգվում է, իսկ զինվորական պատրաստությունն ավարտվում է սահմանված ժամկետում, սակայն նրանց տարկետման ժամկետը երկարաձգելու կամ տարկետումը դադարեցնելու հիմքեր չկան: Հաշվի առնելով կրկնվող միտումները, անհրաժեշտություն է առաջացել սահմանել, որ քաղաքացու կողմից տրված տարկետման ժամկետի ընթացքում անկախ պատճառներից ուսումնառության ժամկետի փոփոխումը ևս կարգի իմաստով հանդիսանում է որպես բարձրագույն ուսումնական հաստատությունից ազատելու (հեռացնելու) պայման և այն դիտարկել ծրագրով կնքված պայմանագրի դադարեցման հիմք:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են «Պատիվ ունեմ» ծրագրով սովորելու համար տարկետում ստացած քաղաքացիների հետ կնքված պայմանագիրը դադարեցնելիս օրենքով սահմանված իրավական հետևանքի չկիրառման դեպքերը, հստակեցվում են ծրագրում ներառման համար ՄՈԳ անցողիկ շեմերը, ծրագրով տրված տարկետման դադարման հիմք է սահմանվում նաև որևէ հիմքով ուսումնառության ժամկետի փոփոխման առաջացումը:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

  Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

 

  • Duration

    29.08.2024 14.09.2024
  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 370

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.