Add to favourites
Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆԺԱՄԿԵՏ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
1 - Disagree
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետով և 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տնօրինության Երևան քաղաքի Մանանդյան փողոցի N 41 հասցեում տեղակայված մարզական համալիրում գտնվող 18596610.14 ՀՀ դրամ արժողությամբ գույքը, համաձայն հավելվածի, հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, սեփականության ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
- Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնում-ընդունումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
21.02.2018 - 08.03.2018
-
Type
Decision
-
Area
Sport and youth
Public discussion
21.02.2018 12:10
ՀՀ, Երևան, Աբովյան 9
Views 8321
Print