Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 797-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ  ՄԱՅԻՍԻ 30-Ի N 797-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 30-ի «Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագրի տրամադրման կարգը սահմանելու մասին» N 797-Ն որոշմամբ սահմանված են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց օրինապահ համարվելու չափանիշները, ինչպես նաև օրինապահության հավաստագրի՝ մաքսային մարմնի կողմից տրամադրման կարգավորումները։

Վերոգրյալ դրույթների գործնական կիրառման արդյունքում առաջացել է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց ներկայացվող առանձին չափանիշների հստակեցման, ինչպես նաև այդպիսի չափանիշների՝ անձանց կողմից բավարարված համարվելու կարգավորումների սահմանման անհրաժեշտություն։ Միաժամանակ, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց օրինապահ համարելու առումով առաջացել է նաև որոշ չափանիշների լրամշակման անհրաժեշտություն (մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև իրականացվող փոխադրումների մասով)։

Նախագծով նախատեսվում են նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձին ներկայացվող պահանջների՝ պահպանված համարվելու առանձին արժեքային և բնաիրային շեմեր՝ հաշվի առնելով որոշ իրավախախտումների՝ անձին օրինապահ համարելու առումով նվազ նշանակությունը։ Մասնավորապես, իրականացված վերլուծության արդյունքներով տարբեր տնտեսվարողներ իրենց կողմից իրականացվող գործունեության ընթացքում տարբեր իրավախախտումների կատարմամբ կարող են չբավարարել ներկայումս գործող՝ օրինապահության հավաստագրի տրամադրման պայմաններին, սակայն առկա գնահատականներով այդպիսի իրավախախտումները կրում են առավել նվազ նշանակություն՝ օրինապահության տեսանկյունից և առաջարկվող շեմերի կիրառմամբ նախատեսվում է այդպիսի իրավախախտումների կատարման հանգամանքը չդիտարկել օրինապահության հավաստագրի տրամադրման վերաբերյալ որոշումներ կայացնելիս։

Նախագծի շրջանակներում կարգավորվում են նաև օրինապահության հավաստագրի՝ անձին տրամադրելու եղանակին առնչվող նորմերը, մասնավորապես նախատեսվում է այդպիսի հավաստագիրը տրամադրել էլեկտրոնային եղանակով։ Նախատեսվում է որոշակիորեն երկարաձգել նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձին օրինապահության հավաստագիր տրամադրելու համար մաքսային մարմնի կողմից իրականացվող ուսումնասիրության ժամանակահատվածը՝ այդպիսի ուսումնասիրության ընթացքում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձին ներկայացվող առանձին չափանիշների պահպանվածության ստուգման և այլ գերատեսչություններին հարցումների իրականացման ժամանակատարությամբ պայմանավորված։

Նախագծով կատարվում են նաև որոշ տեխնիկական շտկումներ։

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

Նախագծով նախատեսվում է կարգավորել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձին օրինապահության հավաստագրի տրամադրման՝ գործնականում ծագած խնդիրները, հստակեցնել օրինապահության համար անձին ներկայացվող առանձին չափանիշների պահպանվածության ստուգման կարգը։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց օրինապահության հավաստագրերի տրամադրման գործընթացի անխափան ընթացքը՝ այդպիսի անձանց առանձին պարզեցումների տրամադրման նպատակով, ինչը կնպաստի ինչպես մաքսային ձևակերպումների ամբողջ ժամանակահատվածի, այնպես էլ՝ վարչարարական ծախսերի կրճատմանը:

 

  • Discussed

    26.08.2024 - 10.09.2024

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1102

Print