ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ                                                                     

<<ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառա­վարության 2017 թվա­կանի հուլիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածի 3-րդ մասի 3.6-րդ բաժնի 2-րդ  կետի     3-րդ ենթակետի ա. պարբերություն պահանջից:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

     Նախագծի նպատակն է առաջիկա 5 տարիների համար նախատեսել ճանապարհային անվտանգության գործողությունների ծրագիր:

  1. Կարգավորման առարկան

   Նախագծի կարգավորման առարկան ճանապարհային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների սահմանումն է:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

  Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն հստակ միջոցառումների ծրագիր և դրանց իրականացման համար պատասխանատու մարմինները:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

<<ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ  ԱՅԼ  ԻՐԱՎԱԿԱՆ  ԱԿՏԵՐՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարության <<Երթևեկության անվտանգության հնգամյա ծրագիրը հաստատելու մասին>> որոշման  նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում  փոփոխություններ  կամ  լրացումներ  կատարելու  անհրաժեշտություն  չի  առաջացնում:

 

                                                    

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

<<ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>  ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ  ՊԵՏԱԿԱՆ  ԲՅՈՒՋԵՈՒՄ  ԾԱԽՍԵՐԻ  և  ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ  ԱՎԵԼԱՑՄԱՆ  ԿԱՄ  ՆՎԱԶՄԱՆ  ՄԱՍԻՆ

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարության <<Երթևեկության անվտանգության հնգամյա ծրագիրը հաստատելու մասին>>  որոշման  նախագծի ընդունումը 2018թ Հայաստանի Հանրապետության  պետական  բյուջեի  ծախսերում  և եկամուտներում ավելացում կամ նվազեցում, ինչպես  նաև  լրացուցիչ  ֆինանսական  միջոցների  անհրաժեշտություն  չի  առաջացնում:

 

   

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

<<ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ  ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ  (ՄՇԱԿՈՂՆԵՐԻ)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության <<Երթևեկության անվտանգության հնգամյա ծրագիրը հաստատելու մասին>>  որոշման  նախագիծը  մշակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության  աշխատակազմի  ճանապարհային ոլորտի քաղաքականության  վարչության կողմից:

 

  

ՑԱՆԿ

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ,  ՈՐՈՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱՄ ՈՐՈՆՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՎ

ՄՇԱԿՎԵԼ Է  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

<<ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության <<Երթևեկության անվտանգության հնգամյա ծրագիրը հաստատելու մասին>> որոշման նախագիծը մշակվել  է <<Իրավական  ակտերի  մասին>> ՀՀ   օրենքի հիման   վրա:

  • Discussed

    21.02.2018 - 09.03.2018

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8784

Print

Suggestions

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

09.03.2018

«Անվտանգ տրանսպորտային միջոցներ» բաժնում ավելցնել ևս մեկ գործողություն՝ «ուղևորների անվտանգության բարձրացում»: Գործողության ակնկալվող արդյունքը կլինի՝ 1. կխստացվի չամրակապված ուղևորներով ՏՄ վարելու և գործարանային կահավորված ամագոտները ապամոնտաժելու համար նախատեսված պատիժը: 2. ՃԵԿ կսահմանվի մանկական նստատեղի պարտադիր կիրառումը: Գործողությունը կկատարի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, համակատարող կլինի ՀՀ Ոստիկանությունը: Գործողության ժամկետը՝ 2020 թ.: Գործողությունը լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում: Առաջարկի հիմնավորում. Վթարների արդյունքում մարմնական վնասվածքների և մահացության վիճակագրությունը միանշանակ կնվազի, եթե վարորդներն ու ուղևորները ամրակապվեն: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ խստացվի պատիժը չամրակապված ուղևորներով ՏՄ վարելու համար, ինչպես նաև, որ ՏՄ սեփականատերը չապամոնտաժի գործարանային կահավորված ամրագոտիները: Սակայն ամրագոտիները նախատեսված են որոշակի նվազագույն հասակ ունեցող ուղևորների համար, իսկ ավելի փոքր երեխաները պետք է օգտվեն հատուկ մանկական նստատեղերից, որոնք արդեն պարտադիր կիրառվում են աշխարհի բազմաթիվ երկրներում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

09.03.2018

«Անվտանգ ենթակառուցվածքներ» բաժնում ավելցնել ևս մեկ գործողություն՝ «ավտոմոբիլային ճանապարհների դասակարգման միջզգային չափանիշների կիրառում»: Գործողության ակնկալվող արդյունքը կլինի այն, որ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքով ավտոմոբիլային ճանապարհների դասակարգման մեջ կավելացվի ավտոմայրուղին: Գործողությունը կկատարի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Գործողության ժամկետը՝ 2018 թ.: Գործողությունը լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում: Գործողության իրավական հղումն է «Ճանապարհային երթևեկության մասին» 1968 թվականի կոնվեցիան է և ՀՀ Կառավարության 2007 թվականի թիվ 955 որոշումը: Առաջարկի հիմնավորում. թե կոնվենցիայով և թե կառավարության որոշմամաբ ավտոմայրուղուն սահմանվում են երթևեկության կանոնների առանձնահատկություններ: Հայաստանում կան ճանապարհներ, որոնք կարող են բավարարել ավտոմայրուղու չափանիշների և դրանց վրա համապատասխան կանոնների գործածումը կօգնի ավելացնել այդ ճանապարհաների անվտանգությունը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

09.03.2018

4-րդ գործողությունում («Տվյալների միասնական հավաքագրում և գնահատում» համակատարող գերատեսչությունների ցանկում ավելացնել ՀՀ Քննչական կոմիտեն: Առաջարկի հիմնավորում. ՃՏՊ-ների գործերով նախաքննությունը վարում է ՀՀ քննչական կոմիտեն, որը տնօրինում է վթարների պատճառների մասին փոձաքննությունների արդյունքները և այլ նյութերը: Վթարների պատճառների մասին բազմաթիվ հարցերի կարող է պատասխանել միմիայն քննչական կոմիտեն, քանի որ վթարի մասին ամփոփաթերթ լրացնող ճանապարհային ոստիկանները չեն կարող պարզել տրանսպորտային միջոցների արագությունը, ուղևորների և վարորդների ամրակապված լինել/չլինելը, ՏՄ անսարքությունները, վարորդի հեռախոսից օգտվելը, ինչպես նաև վթարի ու դրա հետևանքների ծանրացման վրա ազդող ՃԵԿ այլ խախտումները:

See more