Add to favourites

«Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքներ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

  «ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

 Հոդված 1. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի  (այսուհետ՝ Օրենք)  5-րդ հոդվածի 7-րդ մասում «մնացած գույքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև կրթական, գիտական, մշակութային և սպորտային ծրագրեր իրականացնող պետական կազմակերպության կողմից չօգտագործվող գույքի՝ հիմնադրի որոշմամբ հաստատված կարգով» բառերով։

 Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» ենթակետի «։» վերջակետ կետադրական նշանը փոխարինել «,» ստորակետ կետադրական նշանով։

 Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր՝ «թ» ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«թ) կրթական, գիտական, մշակութային և սպորտային ծրագրեր իրականացնող պետական կազմակերպության կողմից չօգտագործվող գույքը հետ վեցնելու և սեփականության իրավունքով այլ պետական կազմակերպությանը տրամադրելու կարգի հաստատումը:»։

 Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» ենթակետի «։» վերջակետ կետադրական նշանը փոխարինել «,»ստորակետ կետադրական նշանով։

 Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր՝ «թ» ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«թ) հիմնադրի կողմից հաստատած կարգով կրթական, գիտական, մշակութային և սպորտային ծրագրեր իրականացնող պետական կազմակերպության կողմից չօգտագործվող և հետ վերցվող գույքի և սեփականության իրավունքով այլ պետական կազմակերպությանը տրամադրվող գույքի ցանկերի հաստատումը:»։

 Հոդված 6. Սոյն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հօ-165-Ն հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել նոր՝ երկրորդ նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում կրթական, գիտական, մշակութային և սպորտային ծրագրեր իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված ոչ առևտրային կազմակերպություններին ակտիվների տրամադրման անհատույց գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան համարվում է 0 դրամ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Discussed

    14.08.2024 - 30.08.2024

  • Type

    Law

  • Area

    State property management

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1086

Print

Suggestions

Սուրեն Մելիքբեկյան

14.08.2024

Առաջարկում եմ նաև սույն մասում ավելացնել Պետության կողմից հիմնադրված առևտրային կազմակերպություններին և Համայնաքի կողմից հիմնադրված ոչ առևտրային կազմակերպություններին՝ ՀՈԱԿ-ներին:

See more