«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 765-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
____ _______________ 2018 ԹԻՎ ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման կարգը հաստատելու մասին» N 765-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 1-ին կետից հանել «Ճանապարհային վճարի մասին» բառերը, իսկ կետը «օրենքների» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» բառերով.
2) 4-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը» բառերով.
3) կարգի ձևում «Ծանոթացել եմ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Գովազդի մասին» և «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին:» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ծանոթացել եմ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
20.02.2018 - 26.03.2018
-
Type
Decision
-
Area
Financial, Economical
-
Ministry
Ministry of Finance
Views 7701
Print