Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
26 Anna Avagyan 20.08.2024 10:43:51 Հանուն արդարության՝ առաջարկում եմ ՔՕ-ում այս նույն պատասխանատվությունը սահմանել և կիրառել նաև այն հարկային տեսուչի նկատմամբ, ում կողմից կազմված սխալ ակտի պատճառով գործարարը ահռելի ռեսուրս է կորցրել՝ արդարությունը վերականգնելու համար։
27 Սևակ Հակոբյան 20.08.2024 11:24:27 Հեթական անգամ համոզվում ենք, որ ՊԵԿ-ը օրենսդրական փոփոխությունների միակողմանի նախաձեռնություններ է իրականացնում՝ առանց հաշվի առնելու պետությունը պահող, տնտեսությունը զարգացնող գործարարի կարծիքը։
28 Կարեն Ասրյան 20.08.2024 17:31:02 Այնպիսի տպավորություն է, որ ՊԵԿ-ը ամեն ինչ անում է պետությունը կործանելու համար։
29 Rita Sargsyan 21.08.2024 09:53:24 Պետական եկամուտներն ավելացնելու համար ոչ թե պետք է տեռորի ենթարկել բիզնեսին, այլ հակառակը՝ գրավիչ ներդրումային միջավայր ապահովել բիզնեսի համար։
30 Karen Avetyan 21.08.2024 12:49:22 Այս փոփոխությամբ քրեական պատժամիջոցից խուսափելու համար հարկային տեսուչներին կաշառք տալու բարենպաստ պայմաններ կստեղծվեն։
31 Lilit Dallaqyan 21.08.2024 12:59:35 Քրեական պատժամիջոցներով բիզնեսի վրա ճնշում գործադրելը շատ լուրջ հետևանքներ կունենա տնտեսության զարգացման և պետության ամրապնդման վրա։
32 Նելլի Բաղդասարյան 21.08.2024 16:42:03 Հայաստանից ավելի կարգապահ երկրներում, և ոչ միայն ԵՏՄ երկրներում, այլ եվրոպական մի շարք երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, եթե անձը կամավոր կերպով ընդունում և կատարում է պետությանը պատճառած վնասի հատուցում, ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Ռուսաստանի նման ավտորիտար պետությունն անգամ կիրառում է քրեական պատասխանատվությունից ազատումը, բայց մենք, որ մեզ հռչակել ենք դեմոկրատական երկիր, հոգեբանական տեռորի ենք ենթարկում բիզնեսմենին։
33 Hermine Vanyan 21.08.2024 16:47:54 Քաղաքական ազդեցության պայմաններում մշակված նման օրենսդրական նախաձեռնությունները ակնհայտորեն բացասաբար են անդրադառնալու տնտեսական կայունության և իրավական համակարգի նկատմամբ գործարարների վստահության վրա։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: