Add to favourites

«Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ տարածք ռազմական նշանակության ապրանքների ներմուծումը, ինչպես նաև ՀՀ տարածքից երկակի նշանակության ապրանքների արտահանումն ու տարանցիկ փոխադրումը ենթադրում են համապատասխանաբար լիցենզիայի և թույլտվության ստացում։ Պարզելու համար, թե արդյոք ապրանքները պատկանում են նշված խմբերին, տնտեսվարողները պատվիրում են դրանց փորձաքննություն՝ նման գործունեության իրականացման համար հավատարմագրված կազմակերպություններում: Փորձաքննության միջոցով պարզվում է, թե արդյոք կոնկրետ ապրանքը ՀՀ կառավարության 2009թ․ N 1308-Ն և/կամ 2011թ․ N 1785-Ն որոշումներով սահմանված ցանկերում ընդգրկված ապրանք է թե ոչ։ Ընդ որում, փորձաքննության ենթարկվող ապրանքների զգալի մասի դեպքում պարզվում է, որ դրանք ռազմական կամ երկակի նշանակության չեն, սակայն գործընթացը պետք է իրականացվի՝ մաքսային հայտարարագրումն իրականացնելու նպատակով։ Դա ենթադրում է ֆինանսական և վարչարարական ծախսեր։ 1 օրվա ընթացքում փորձաքննության իրականացման վճարը հավատարմագրված 2 ընկերությունները սահմանել են համապատասխանաբար 48000 և 60000 դրամ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաճախ ներմուծվում և արտահանվում են նույն տեսակի ապրանքներ՝ ՀՀ ՊԵԿ-ը արդեն իսկ հրապարակում է երկակի կամ ռազմական նշանակության չհամարվող ապրանքների ցանկը[1], որոնք չեն հանդիսանում ռազմական կամ երկակի նշանակության ապրանքներ։ Նշված ցանկի հրապարակումը էականորեն նպաստում է խնդրո առարկա ապրանքների վերաբերյալ մաքսային ձևակերպումների հետ կապված վարչական և ֆինանսական բեռի կրճատմանը, սակայն օրենսդրորեն ամրագրված չէ, թե ինչ սկզբունքով են ընտրվում և ստացվում ցանկում ներառվող ապրանքները, ինչ պարբերականությամբ է ՊԵԿ-ը թարմեցնում ցանկը և ինչ իրավական հետևանք է ունենում ցանկում ապրանքի ներառումը։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծի նպատակն արդեն իսկ փորձաքննության ենթարկված և փորձաքննության արդյունքում երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ չճանաչված ապրանքների ցանկի հրապարակման և դրա հիման վրա մաքսային ձևակերպումների դյուրացման համար իրավական հիմքերի ստեղծումն է։ Նպատակը լրացուցիչ վարչարարության և ֆինանսական ծախսերի կրճատումն է, գործարար միջավայրի բարելավումը՝ հատկապես տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների համար։

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կրճատել արտաքին տնտեսական գործունեության հետ կապված այն ֆինանսական և վարչարարական ծախսերը, որոնք առաջանում են արդեն իսկ փորձաքննություն անցած և երկակի կամ ռազմական նշանակություն չունեցող ապրանքների կրկնակի փորձաքննության անհրաժեշտության հետևանքով։

4   Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից` Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Հայաստանի Ներդրումային Խորհրդի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ:

5  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 27-ի N 1443-Լ որոշմամբ հաստատված «ՓՄՁ զարգացման 2020-2024 թվականների ռազմավարության գործողությունների պլանի» 4.6 կետից («Հարկային/մաքսային/այլ վարչարարական բեռի գնահատում և պարզեցում ՓՄՁ-ների համար»)։  

 

[1] https://www.petekamutner.am/Content.aspx?itn=csCILegislativeBans

  • Discussed

    08.08.2024 - 23.08.2024

  • Type

    Law

  • Area

    High tech industry

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1023

Print