Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9607 19 000 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԿԱՅԾԱԿ-ՃԱՐՄԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__ __________ 2024 թվականի N -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9607 19 000 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԿԱՅԾԱԿ-ՃԱՐՄԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի ապրիլի 22-ի № 40 որոշման 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել, որ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9607 19 000 0 ծածկագրին դասվող կայծակ-ճարմանդների և դրանց մասերի առանձին տեսակի՝ Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծումը թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` յուրաքանչյուր տարվա համար 6,2 մլն մետրից ոչ ավելի ծավալով:
  2. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին լիազոր մարմին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի ապրիլի 22-ի № 40 որոշման կիրարկման իմաստով:
  3. Հաստատել՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9607 19 000 0 ծածկագրին դասվող կայծակ-ճարմանդների և դրանց մասերի առանձին տեսակի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ընթացակարգը` համաձայն հավելվածի:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

 

Հայաստանի  Հանրապետության                                      

վարչապետ                                                 Ն Փաշինյան

         2024, Երևան                            

  • Discussed

    08.08.2024 - 23.08.2024

  • Type

    Decision

  • Area

    Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 485

Print

Related documents / links