«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 47-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
1 - Disagree
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 47-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 47-Ն որոշմամբ սահմանված կարգավորումները ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխանեցնելն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 47-Ն որոշման 1-ին կետի ա ենթակետով հաստատված թիվ 1 հավելվածի 2-րդ կետի համաձայն` վտանգավոր թափոնների անձնագրավորումը, մասնավորապես, հիմք է հանդիսանում թափոնների տեղադրման համար բնապահպանական վճարի օբյեկտ հանդիսացող ծավալների հաշվառման և (կամ) հաշվարկման համար:
Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով բնապահպանական վճար հարկատեսակը փոխարինվել է բնապահպանական հարկ հարկատեսակով, հետևաբար անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 47-Ն որոշման մեջ:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 47-Ն որոշումը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան թափոնների անձնագրավորման կարգն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 47-Ն որոշումը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին:
-
Discussed
20.02.2018 - 26.03.2018
-
Type
Decision
-
Area
Financial, Economical
-
Ministry
Ministry of Finance
Views 8099
Print