Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
4 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 21-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտությունը և նպատակը․
Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է պետական սեփականություն համարվող գույքի անհատույց օգտագործման տրամադրման գործընթացի պարզեցմամբ։
1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները․
Գործող որոշմամբ այլ կազմակերպություններին պետական գույքն անհատույց օգտագործման է տրամադրվում ներդրումների կատարման դեպքում առավելագույնը 10 տարի ժամկետով։ Սակայն առկա են դեպքեր, երբ ներդրողները ներկայացնում են երկարաժամկետ ծրագրեր, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ սպորտի, կրթության կամ մշակույթի զարգացման գործընթացում։
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները․
Իրականացվող գործընթացի, ինչպես նաև պետական գույքի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մշակվել է Նախագիծը։ Նախագծի համաձայն բացառություն է սահմանվել այլ կազմակերպությունների համար, որոնց կողմից ներկայացված ծրագրերը հավանության են արժանացել ՀՀ կառավարության կողմից։ Նախագծի ընդունման դեպքում պետական գույքն անհատույց օգտագործման կտրամադրվի ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած սպորտի, կրթության կամ մշակույթի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար, ծրագրով սահմանված ժամկետներում։
- 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառություններից։
-
Discussed
07.08.2024 - 22.08.2024
-
Type
Decision
-
Area
State property management
-
Ministry
State Property Management Committee
Views 965
Print