Add to favourites

«Վարժական հավաքներ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարժական հավաքներ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

  Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ներկայացումը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության 2023 թվականի համապա­տասխան որոշման համաձայն 2024 թվականին նախատեսված վարժական հավաքների անցկացման պլանի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

  Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքների անցկացումը պլանավորված է ՀՀ կառավարության 2023 թվականի համապա­տասխան որոշմամբ, դրանց նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում նաև՝ մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը: Վարժական հավաքների անցկացման գործընթացն իրականացվելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և 18.10.2018թ. N 1174-Ն որոշման համաձայն:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

  Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2024թ. հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 20-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, մասնագիտությունները, քանակները, ներգրավման ժամկետները:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

  Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն առաջանում: Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմա­վարություններ

  Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 5-րդ կետի հետ, ի դեմս` Կառավարությունը շարունակելու է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործումը, ինչպես ներգրավված ուժերի, այնպես էլ տեխնիկական նոր լուծումների միջոցով, կատարելագործվելու է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության համակարգը:

  • Discussed

    06.08.2024 - 22.08.2024

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1365

Print

Suggestions

Կարեն Մարգարյան

06.08.2024

Խնդրում եմ հաշվի առեք ընտանեկան կարգավիճակը՝ օրինակ 2 եւ ավել մինչեւ 7 տարեկան երեխա, սոցիալական կարգավիճակը ընտանիքի

See more