Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի         -ի               N

   Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

   1. ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը և դրանց ստանդարտացման ուղեցույցները հաստատելու մասին» N 1569-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
         «ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»:
 
  2. Որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
      
       «Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդկետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:
  
   3. Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
  
        «Հայաստանի Հանրապետությունում տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցները՝ համաձայն N 1 հավելվածի.»:
 
   4. Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 
       «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ԲԱԶԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐ»:
 
   5. Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետում «տրանսպորտային» բառը փոխարինել «ճանապարհատրանսպորտային» բառով:
 
   6. Որոշմամբ հաստատված N 2 հավելվածում.
 
      1) 1-3-րդ գլուխները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 1. «ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ» ԲԱԶԱՅԻՆ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

  1. «Վարչական սահմաններ» բազային խմբի տարածական տվյալները հանդիսանում են տարածական հիմք այլ ոլորտներին վերաբերող թեմատիկ տարածական տվյալները կապակցելու կամ ներկայացնելու համար։
  2. «Վարչական սահմաններ» տարածական տվյալների էլեկտրոնային միասնական բազայի կառուցման հիմնական նպատակը միասնական տեղեկատվական հենքի ստեղծումն է` արդյունավետ կառավարում, քարտեզագրում, մոդելավորում իրականացնելու համար:
  3. Վարչական սահմաններին վերաբերող տվյալների հիմնական առանձնահատկություններն են.

1) Պարունակում են հանրային հատվածի համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն:

2) Տեղեկատվությունը կիրառելի է կառավարման բոլոր մակարդակներում:

3) Տեղեկատվությունն իրենից ներկայացնում է կառուցվածք, որը ժամանակի ընթացքում համեմատաբար կայուն է:

4) Հանդիսանալով տարածական տվյալների ենթակառուցվածքի մի մաս՝ տվյալները կարող են կիրառվել այլ տարածական տվյալների հետ։

  1. «Վարչական սահմաններ» բազային խմբի տարածական տվյալների օգտագործողներ են հանդիսանում բոլոր պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք:
  2. Վարչական միավորները, կառավարման նպատակով բաժանված, վարչական սահմաններով առանձնացված տարածքներ են, որտեղ պետությունն ունի և (կամ) իրականացնում է տեղական, մարզային և ազգային մակարդակներում կառավարման լիազորված իրավունքներ: Վարչական սահմանների տարածական տվյալների շերտերը հիմնականում կիրառվում են.

1) որոնման նպատակով-մուտքագրված անվան կամ կոդի հիման վրա այլ տարածական տվյալների որոնում/ֆիլտրում,

2) տեղեկատվության կապակցման նպատակով-թեմատիկ տեղեկատվությունը արագ և համեմատելի կերպով միմյանց հետ կապակցել / հրապարակել,

3) իրավասու մարմիններին գտնելու նպատակով-օրինակ աղետների դեպքում, շրջակա միջավայրի պաշտպանության համար և այլն,

4) հիմք են հանդիսանում սահմանների վրա հիմնված վերլուծությունների և մոդելների համար:

  1. Վարչատարածքային բաժանումն ունի հիերարխիկ կառուցվածք, որտեղ ամենացածր մակարդակի միավորները ձևավորում են ավելի բարձր մակարդակի միավորներ, որոնք կազմում են այլ, ավելի բարձր մակարդակի միավորներ: Յուրաքանչյուր վարչական միավոր ունի եզակի նույնականացուցիչ, նկարագրվում է իր աշխարհագրական անվանումով, գտնվելու վայրով, կադաստրային կոդով և երկրի վարչական կառուցվածքում հիերարխիկ մակարդակով:
  2. «Վարչական սահմաններ» տարածական տվյալների խմբի մեջ ներառված օբյեկտները ներկայացված են պոլիգոնային տեսքով: Այդ տվյալները ներկայացված են հետևյալ տարածական (քարտեզագրական) շերտերով.

1) Մարզի սահման

2) Համայնքի սահման

3) Բնակավայրի սահման

4) Վարչական շրջանի սահման:

  1. Մարզի սահման- Մարզը հանդես է գալիս որպես վարչատարածքային միավոր, որը կազմված է նրա մեջ ընդգրկված համայնքների տարածքներից և պետական սեփականություն հանդիսացող հողային և ջրային այլ տարածքներից: «Մարզի սահման» տարածական շերտը ներկայացված է պոլիգոնային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով (աղ. 1)։

1) Արտաքին նույնականացուցիչ (Id)

2) Մարզի անվանում (Marz_Name) ցույց է տալիս մարզին տրված աշխարհագրական անվանումը, որը սահմանված է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով:

3) Մարզկենտրոն (Marz_Center) ներկայացվում է տվյալ մարզի վարչական կենտրոնի անվանումը:

4) Մարզի ծածկագիր (Marz_Code) նշվում է մարզի կադաստրային ծածկագիրը, որը կազմվում է երկնիշ թվերից և սկսվում է 02-ից։

5) Մակերես (Area)

Աղյուսակ 1. Մարզի սահման շերտի հատկանիշներ

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer(10)

Մարզի անվանում (Marz_Name)

VarChar (15)

Մարզկենտրոն (Marz_Center)

VarChar (10)

Մարզի ծածկագիր (Marz_Code)

VarChar (2)

Մակերես (Area)

Double(6)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date) 

Date

  1. Համայնքի սահման- Համայնքները ինքնակառավարվող վարչատարածքային միավորներ են, որոնց մեջ ներառված են բնակավայրեր` առանձին կամ այլ բնակավայրի (բնակավայրերի) հետ միասին, իսկ Երևան համայնքի դեպքում՝ վարչական միավորներ։ Մեկից ավելի բնակավայրերից բաղկացած համայնքը կոչվում է բազմաբնակավայր համայնք: Համայնքներին վերաբերող տարածական շերտը ներկայացված է պոլիգոնային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով (աղ. 2).

1) Արտաքին նույնականացուցիչ (Id)

2) Համայնքի անվանում (Community_Name) նշվում է համայնքի անվանումը, որը սահմանված է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։

3) Համայնքի ծածկագիր (Community_Code) նշվում է համայնքային կենտրոն հանդիսացող բնակավայրի կադաստրային ծածկագիրը, իսկ Երևան քաղաքային համայնքի դեպքում՝ 01 կադաստրային ծածկագիրը:

4) Մակերես (Area)

5) Բնակավայրի անվանում (Settlement_Name) ներկայացվում են համայնքում ընդգրկված բնակավայրերի անվանումները, իսկ Երևան համայնքի դեպքում՝ վարչական շրջանների անվանումները, որոնք սահմանված են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։

6) Սկզբի ամսաթիվ (Start_Date) ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ համայնքին վերաբերող տվյալի մուտքագրման ամսաթիվը:

7) Վերջին ամսաթիվ (End_Date) ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ համայնքին վերաբերող տվյալի հեռացման կամ փոփոխման ամսաթիվը:

8) Մարզի անվանում (Marz_Name) ցույց է տալիս այն մարզի անվանումը, որտեղ գտնվում է տվյալ համայնքը:

Աղյուսակ 2. ՀՀ համայնքներ շերտի հատկանիշներ

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer(10)

Համայնքի անվանում

(Community_Name)

VarChar (50)

Համայնքի ծածկագիր

(Community_Code)

VarChar (6)

Մակերես (Area)

Double(6)

Բնակավայրի անվանում

(Settlement_Name)

VarChar (50)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

Մարզի անվանում (Marz_Name)

VarChar (15)

  1. Բնակավայրի սահման- Բնակավայրը բնակչություն ունեցող, կառուցապատված, տարածքային ամբողջականություն կազմող և այլ բնակավայրերից տարածքային, տնտեսական կամ պատմական առումով տարանջատված տարածքային միավոր է: Առանձնացնում են քաղաքային և գյուղական բնակավայրեր: Բնակավայրերին վերաբերող տարածական շերտը ներկայացված է պոլիգոնային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով (աղ. 4)։

1) Արտաքին նույնականացուցիչ (Id)

2) Բնակավայրի անվանում (Settlement_Name) ցույց է տալիս բնակավայրի ներկայիս անվանումը:

3) Հին անվանում (Old_Name) ցույց է տալիս բնակավայրի նախկին անվանումը:

4) Բնակավայրի ծածկագիր (Settlement_Code) - բնակավայրի ծածկագիրն է, կազմվում է եռանիշ թվերից և սկսվում է 001-ից,

5) Բնակավայրի տեսակ (Settlement_Type) ցույց է տալիս բնակավայրի տեսակը՝ քաղաքային, գյուղական:

6) Մակերես (Area)

7) Սկզբի ամսաթիվ (Start_Date)

8) Վերջի ամսաթիվ (End_Date)

9) Մարզի անվանում (Marz_Name) ցույց է տալիս այն մարզի անվանումը որտեղ գտնվում է տվյալ բնակավայրը:

10) Համայնքի անվանում (Community_Name) ցույց է տալիս այն համայնքի անվանումը, որտեղ գտնվում է տվյալ բնակավայրը:

Աղյուսակ 4. ՀՀ բնակավայրեր շերտի հատկանիշներ

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer(10)

Բնակավայրի անվանում

(Settlement_Name)

VarChar (50)

Հին անվանում (Old_Name)

VarChar (50)

Բնակավայրի ծածկագիր

(Settlement_Code)

VarChar (6)

Բնակավայրի տեսակ

(Settlement_Type)

VarChar (10)

Մակերես (Area)

Double(6)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

Մարզի անվանում (Name of the region)

VarChar (15)

Համայնքի անվանում (Community_Name)

VarChar (50)

  1. Վարչական շրջան- վարչական շրջանը բնակչություն ունեցող, կառուցապատված, տարածքային ամբողջականություն կազմող և այլ վարչական շրջաններից տարանջատված տարածքային միավոր է։ Վարչական շրջանին վերաբերող տարածական շերտը ներկայացված է պոլիգոնային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով (աղ. 3).

1) Արտաքին նույնականացուցիչ (Id)

2) Վարչական շրջանի անվանում (Administrative_region_Name)

3) Վարչական շրջանի ծածկագիր(Administrative_region_Code)

4) Մակերես (Area)

5) Սկզբի ամսաթիվ (Start_Date)

6) Վերջին ամսաթիվ (End_Date)

7) Համայնքի անվանում (Community_Name)

Աղյուսակ 3. ՀՀ վարչական շրջաններ շերտի հատկանիշներ

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ(Id)

Integer(10)

Վարչական շրջանի անվանում

(Administrative_region_Name)

VarChar (50)

Վարչական շրջանի ծածկագիր

(Administrative_region_Code

VarChar (6)

Մակերես (Area)

Double(6)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

Համայնքի անվանում

(Community_Name)

VarChar (50)

8) Տվյալները պետք է համապատասխանեն հետևյալ տոպոլոգիական կանոններին. ա. պետք է բացառվեն կից վարչական միավորների սահմանների վերադրման,

միմյանց հետ հատման դեպքերը.

բ. կից վարչական միավորների միջև չպետք է լինեն բացթողումներ (gaps): Երկրաչափական անհամապատասխանությունների պատճառով վարչական միավորների միջև չնախատեսված բացերն սկզբունքորեն չեն թույլատրվում: Հարևան վարչական ստորաբաժանումների սահմանները պետք է ունենան նույն կոորդինատները.

գ. վարչական միավորների սահմանային գիծը պետք է համապատասխանի այդ վարչական միավորի սահմանները ներկայացնող այլ միավորների սահմաններին:

ԳԼՈՒԽ 2. «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ» ԲԱԶԱՅԻՆ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

  1. «Անշարժ գույք» բազային խմբի տարածական տվյալները համարվում են ռեֆերենց։ Այսինքն՝ դրանք այնպիսի տվյալներ են, որոնք հանդիսանում են տարածական հիմք այլ ոլորտներին վերաբերող թեմատիկ տարածական տվյալներ կապակցելու կամ ներկայացնելու համար: «Անշարժ գույք» բազային խմբի տարածական տվյալները դիտարկվում են քարտեզագրական տեսանկյունից: Հատկանշական է, որ անշարժ գույքին վերաբերող տեղեկատվությունը պետք է ներկայացվի միասնական տվյալների բազա միայն այն դեպքում, երբ դրանք արդեն ներկայացված են կադաստրային ռեգիստրի էլեկտրոնային բազայում (օր. բաժանվող կամ միավորվող գույքի դեպքում փոփոխությունը ներկայացվում է միայն գույքի հաստատումից, վավերացումից ու գրանցումից հետո): Անշարժ գույքը երկրի մակերևույթի (հող և/կամ ջուր) հնարավորինս առանձնացված տարածքներ են, որոնց նկատմամբ առկա են որոշակի իրավունքներ, որոնք սահմանվում են օրենսդրությամբ: Անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության: «Անշարժ գույք» տարածական տվյալների էլեկտրոնային միասնական բազայի ստեղծման հիմնական նպատակը միասնական տեղեկատվական հենքի ստեղծումն է` միասնական պետական ռազմավարություն, արդյունավետ կառավարում, քարտեզագրում և մոդելավորում իրականացնելու համար:
  2. «Անշարժ գույք» տարածական տվյալների հիմնական առանձնահատկություններն են.

1) պարունակում են հանրային հատվածի համար հետաքրքրություն ներկայացնող տարածական տեղեկատվություն.

2) տեղեկատվությունը կիրառելի է կառավարման բոլոր մակարդակներում.

3) «Անշարժ գույք» տարածական տվյալների օգտագործողներ են հանդիսանում բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք:

  1. «Անշարժ գույք» տարածական տվյալների խմբի մեջ մտնում են հետևյալ տարածական (քարտեզագրական) շերտերը․

1) շենք-շինություն,

2) հողամաս,

3) կադաստրային թաղամաս։

  1. Շենք-շինությունշերտը համարվում է առանցքային կարևորություն ունեցող շերտերից մեկը, քանի որ մի կողմից, շենքերը այն վայրերն են, որտեղ մարդիկ ապրում են, աշխատում և ծախսում են իրենց ժամանակի մեծ մասը, որտեղ նրանք պետք է ունենան կենսապահովման լավ պայմաններ, պաշտպանված լինեն ռիսկերից (ջրհեղեղ, հրդեհ, երկրաշարժ և այլն), աղտոտիչներից (աղմուկ, օդի աղտոտում և այլն): Մյուս կողմից էլ, շենքերը և նրանց բնակիչները բնական ռեսուրսներ սպառող են հանդիսանում (ջեռուցում, հող, տրանսպորտ, շինարարական նյութեր և այլն), հետևաբար, անհրաժեշտ է խթանել և վերահսկել քաղաքների տարածումը և նպաստել ավելի կայուն շինարարությանը: Շենք-շինություններն իրենց պատմական կամ ճարտարապետական հետաքրքրության պատճառով կարող են նաև հատուկ պահպանվող օբյեկտներ լինել:

1) Շենք-շինությունները բնական կամ արհեստական նյութերից, երկրի վրա, ստորերկրյա կամ վերերկրյա կառուցված ծավալային, հարթային կամ գծային շինարարական համակարգ են՝ կազմված կրող, պարփակող կամ համակցված (կրող և պարփակող) կոնստրուկցիաներից և նախատեսված բնակվելու կամ ժամանակավոր գտնվելու, տարբեր աշխատանքային ու արտադրական պրոցեսներ կատարելու (կախված ֆունկցիոնալ նշանակությունից), նյութերի, շինվածքների ու սարքավորումների տեղադրման կամ պահեստավորման, մարդկանց ու բեռների տեղափոխման, պաշտպանական և այլ նպատակների համար:

2) Ըստ նպատակային նշանակության՝ շենք-շինությունները դասակարգվում են հետևյալ 3 խմբերի.

ա. Բնակելի

բ. Հասարակական

գ. Արտադրական:

3) Բնակելի նպատակային նշանակության շենք-շինությունները, ըստ գործառնական նշանակության լինում են.

ա. Անհատական բնակելի տուն` առանձնատուն, այգետնակ (ամառանոց),

բ. Օժանդակ և տնտեսական շինություն` անասնաշենք, հացատուն, խորդանոց, մարագ, ցախատուն, անհատական օգտագործման ավտոտնակ, շվաքարան, ջերմոց, մառան, լողավազան, ջրավազան, պարիսպ և այլ բնակելի կառույց,

գ. Բազմաբնակարան բնակելի կամ բազմաֆունկցիոնալ շենք,

դ. Ավտոտնակ՝ ավտոկայանատեղի, ավտոհանգրվան,

ե. Հանրակացարան:

4) Հասարակական նպատակային նշանակության շենք-շինությունները, ըստ գործառնական նշանակության, դասակարգվում են.

ա. Գիտական, կրթական և ուսումնական նշանակության, գիտական, գիտահետազոտական, կրթական, ուսումնական, նախադպրոցական, հանրակրթական, ուսումնարան, միջին մասնագիտական, բարձրագույն, լրացուցիչ կրթության, արտադպրոցական դաստիարակության, ուսանողական հանրակացարան և այլ գիտակրթական շինություն).

բ. Առողջապահության, սոցիալական ապահովության շենք և շինություն՝ հիվանդանոց, պոլիկլինիկա, հոսպիտալ, ամբուլատորիա, շտապ բժշկական օգնության կայան, ծննդատուն, կաթնային խոհանոց, դեղատուն, սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, առողջապահական գործակալություն, վերականգնողական կենտրոն, դիագնոստիկ կենտրոն, առողջարան, առողջարանային դպրոցական ճամբար, մանկատուն, ծերանոց, պրոֆիլակտորիա և այլ առողջապահական ու սոցիալական շինություն։

գ. Սպորտի, հանգստի և ժամանցի շենք և շինություն՝ մարմնակրթական կենտրոն, սպորտային կենտրոն, մարզադաշտ, ձիարշավարան, կենդանաբանական այգի, բուսաբանական այգի, թենիսի կորտ, լողավազան, ավտոդրոմ, հրաձգարան, սպորտային դահլիճ, հանգստյան տուն, հանգստի բազա, երիտասարդական ճամբար, հյուրանոց, զբոսաշրջային բազա, մոթել, քեմփինգների գիշերային ակումբ, ատրակցիոն խաղերի դահլիճ, ավտոմատ խաղերի դահլիճ, խաղատուն և այլ սպորտի, հանգստի ու ժամանցի շինություն.

դ. Մշակույթի, արվեստի շենքեր և շինություններ՝ գրադարան, թանգարան, ցուցասրահ, պատկերասրահ, ակումբ, մշակույթի տուն, թատրոն, հանգստի կենտրոն, կինոթատրոն, համերգային համալիր, մարզահամերգային համալիր, կրկեսների, արվեստանոց և այլ մշակութային շինություն.

ե. Առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքեր և շինություններ՝ խանութ, կրպակ, շուկա, տոնավաճառ, ռեստորան, բար, ճաշարան, սրճարան, ավտոլցավորման կայան, գազալցման կայան, ավտոտեխսպասարկման կայան, հանրային ավտոկայանատեղի, վերանորոգման կետ, լուսանկարչատուն, քիմիական մաքրման կետ, կոշիկի և կարի անհատական պատվերների սրահ, վարսավիրանոց, լվացքատուն, երկրորդական հումքի ընդունման կետ, ներկատուն և այլ առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման.

զ. Կոմունալ տնտեսության շենքեր և շինություններ՝ հարսանյաց տուն, սգո սրահ, գերեզմանատուն, բաղնիք, սաունա, հասարակական զուգարան և այլ կոմունալ տնտեսության:

է. Վարչակառավարչական, ֆինանսական, կապի և տրանսպորտի շենքեր և շինություններ՝ պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, վարչական հիմնարկ, հասարակական կազմակերպություն, դրամատուն, բանկ, տարբեր տեսակի գրասենյակներ, իրավաբանական խորհրդատվության, նոտարական գրասենյակ, տարբեր տեսակի գործակալություններ, կապի բաժանմունք, ավտոկայան, օդանավակայան, երկաթուղային կայարան, ուղևորների սպասարկման գրասենյակ, տրանսպորտային գործակալություն, տոմսերի իրացման կետ, հրշեջ կայան, լրատվական կենտրոն, արխիվ, ապահովագրության հիմնարկ, դեսպանություն, հյուպատոսություն, միջազգային կազմակերպություն, հեռուստաընկերություն, ռադիոընկերություն, ավտոմատ հեռախոսակայան, քրեակատարողական հիմնարկ, զորամաս և այլ վարչակառավարչական, ֆինանսական, կապի և տրանսպորտի.

ը. Կրոնական, պաշտամունքային շենքեր և շինություններ՝ եկեղեցի, վանք, տաճար և այլ կրոնական, պաշտամունքային:

թ. Բնակչության պաշտպանության համար նախատեսված քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ՝ ապաստարան, հակաճառագայթային թաքստոց և այլ քաղաքացիական պաշտպանության պաշտպանական:

  1. Արտադրական նշանակության շենքերը և շինությունները, ըստ գործառնական նշանակության, դասակարգվում են՝

1) Արդյունաբերական՝ գործարան, ֆաբրիկա, լվացքատուն, էլեկտրակայան, ենթակայան, թափոնների վերամշակման և վերջնական տեղադրման կառույց, ձկնաբուծարան, ձկնաբուծական լիճ, արհեստանոց, տարբեր տեսակի արտադրամասեր, կոմբինատ, լեռնահանքային արտադրություն, շինարարական կազմակերպություն, մեծածախ բազա, տպարան, պահեստ, գիտաարտադրական կազմակերպություն, հանքարդյունաբերական, պոմպակայան, կարգավորիչ ջրամբար, մաքրման կայան, հիդրոտեխնիկական կառույց, կաթսայատուն, ավտոպարկ, դեպո և այլ արդյունաբերական շինություն.

2) Գյուղատնտեսական՝ անասնաշենք, թռչնանոց, ջերմոց, դեզանոց, չորանոց, սիլոսի հոր, պահեստ, անասնաբուժական կայան, արհեստական սերմնավորման կայան, սառնարանային տնտեսություն, կերախոհանոց, սերմնաբուծական կայան, թռչնաբուծական կայան, անասնաբուծական կայան, տնկարկային տնտեսություն, գյուղատնտեսական մեքենատրակտորային պարկ, գյուղատնտեսական մթերքների մթերման կետ և այլ գյուղատնտեսական շինություն.

  1. Մեկից ավելի տարբեր նպատակային նշանակությամբ օգտագործվող շենքերը, շինություններն ընդգրկվում են այն նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման կազմում, որն ունի ավելի մեծ մակերես։ Շենք-շինություններին վերաբերող տարածական տվյալների բազան ծառայում է մի քանի ընդհանուր նպատակների՝ տեղանքի մասին ընդհանուր պատկերացում կազմելու, տեղանքում կողմնորոշվելու, շենք-շինությունների հետ կապված բազային քարտեզներ, որոշակի մոդելներ ստեղծելու, տարածական պլանավորման և կառավարման, զարգացման ծրագրերի մշակման: Այս թեմային վերաբերող տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով և հետևյալ հատկանիշներով:

1) Արտաքին նույնականացուցիչ (Id)-օբյեկտի արտաքին նույնականացուցիչը պատասխանատուի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով։ Այս նույնականացուցիչի հիմնական նպատակը տարբեր աղբյուրների և շենք-շինությունների միջև կապ ապահովելն է (օր. կադաստրի ռեգիստրի էլեկտրոնային բազայի հետ կապ, որտեղից կարելի է գտնել տեղեկատվություն սեփականատիրոջ, վարձատուի, գնահատման և այլնի մասին):

2) կադաստրային ծածկագիր (Cadastre_Code)- այն թվերի համակցություն է, որը տրվում է անշարժ գույքի միավորին կամ դրա առանձին մասերին և պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ այդ միավորը գոյություն ունի որպես մեկ միասնական տարածական կամ նպատակային նշանակությամբ անբաժանելի ամբողջություն կամ չի փոփոխվել տվյալ միավորի կադաստրային տարածքը կամ ենթատարածքը:

3) մարզի ծածկագիր (Marz_Code)

4) բնակավայրի (վարչական շրջանի) ծածկագիր (Settlement_Code)

5) թաղամասի ծածկագիր (Block_Code) - կադաստրային թաղամասի ծածկագիրն է, կազմվում է քառանիշ թվերից, սկսվում է 0001-ից:

6) հողամասի ծածկագիր (Land_Parcel_Code) - կազմվում է քառանիշ թվերից և սկսվում է 0001-ից:

7) շենք-շինությունների ծածկագիր (Building_Code) - հողամասին ամրակայված շենքերին, շինություններին տրված առանձին կադաստրային ծածկագրերն են, որոնք կազմված են եռանիշ թվերից և սկսվում է 001-ից:

8) Շենք-շինությունների առանձին միավորների ծածկագիր (Separate_Unit_Code) - շենքերի, շինությունների մաս հանդիսացող անշարժ գույքի առանձին միավորներին (բնակելի և ոչ բնակելի տարածքներին) տրվող և եռանիշ թվից բաղկացած ծածկագիրն է, որը սկսվում է 001-ից:

9) Շենք-շինությունների հարկայնությունը (Building_Floor) - ցույց է տալիս տվյալ շենքում առկա վերգետնյա հարկերի քանակը:

10) Շենք-շինությունների ավարտվածության աստիճան (Completion_stage_building) - ցույց է տալիս տվյալ շենք-շինության ավարտվածության աստիճանը: Այս դաշտում լրացվում է հետևյալ տվյալներից որևէ մեկը՝ ավերակ, անավարտ, մինչև 50%, 50-80%, 80% և ավելի:

11) Շենք-շինությունների վնասվածություն (Building_Damage) - ցույց է տալիս տվյալ շենք-շինությունների վնասվածության աստիճանը: Եթե շենքը վնասված չէ, այս դաշտը չի լրացվում և մնում է դատարկ:

12) Տանիք (Roof) - այստեղ ներկայացվում է տանիքի տեսակին վերաբերող տեղեկատվություն, թե ինչ նյութով է պատրաստված՝ կղմինդր, թիթեղ, թերթաքար (շիֆեր), այլ ջրամեկուսիչ նյութ:

13) Միջհարկային ծածկի նյութ (Interfloor_roofing_material) - ցույց է տալիս շենք-շինությունների միջհարկային ծածկի տեսակը՝ երկաթբետոն, փայտ, այլ նյութ։

14) Կառուցման նյութ (Material) - ցույց է տալիս շենք-շինությունների կառուցման շինանյութի տեսակը՝ բազալտ, տուֆ, երկաթբետոն, մետաղ, աղյուս կամ սնամեջ մանր բլոկ, փայտ, խամքար, կոպտատաշ քար, այլ տեսակի քար, հիմնակմախքային, խոշորապանել, խոշորաբլոկ:

15) Երեսպատման նյութ (Material_Facade) - ցույց է տալիս շենք-շինությունների երեսպատման նյութը՝ առանց արտաքին հարդարման, սրբատաշ, ապակեպատ, երեսպատված, սվաղած։

16) Կառուցման տարեթիվ (Date) - ցույց է տալիս շենք-շինությունների կառուցման տարեթիվը:

17) Բնակարանների քանակ (Number_Apartments) - այս դաշտը լրացվում է բազմաբնակարան շենքերի համար և նշվում է շենքում առկա բնակարանների ընդհանուր թիվը:

18) Շենք-շինությունների բարձրություն (Height_Building) - ցույց է տալիս շենք-շինությունների՝ գետնից ունեցած բարձրությունը՝ արտահայտված մ-ով:

19) Բարձրություն (Elevation) - ցույց է տալիս շենք-շինությունների տեղակայման վայրի (կենտրոնակետի) բարձրությունը ծովի մակարդակից:

20) Ծավալ (Volume) - ցույց է տալիս շենք-շինությունների ծավալը:

21) Մակերես (Area) - ցույց է տալիս շենք-շինությունների մակերեսը՝ արտահայտված մ2- ով:

22) Պարագիծ (Perimeter) - ցույց է տալիս շենք-շինությունների պարագիծը:

23) Նպատակային նշանակություն (Purpose) - ցույց է տալիս շենք-շինությունների նպատակային օգտագործման տեսակը (բնակելի, հասարակական, արտադրական):

24) Գործառնական նշանակություն (Operational_Use) - ցույց է տալիս շենք-շինությունների գործառնական օգտագործման տեսակը:

25) Գործառնական նշանակության մանրամասներ- (Operational_Use_Details) - այստեղ ներկայացվում են շենք-շինությունների գործառնական նշանակության հետ կապված մանրամասներ:

26) Հասցե (Address) - ցույց է տալիս շենք-շինության հասցեն:

27) ստորգետնյա հարկերի քանակ (Number_Floors_Below_Ground) - ներկայացվում է ստորգետնյա հարկերի քանակը:

28) Էլ. Էներգիա (Connection_Electricity) - ցույց է տալիս, թե տվյալ շենք- շինությունները միացված են էլ. էներգիայի սնուցման աղբյուրին, թե ոչ:

29) Գազամատակարարում (Connection_Gas) - ցույց է տալիս, թե տվյալ շենք- շինությունները գազաֆիկացված են, թե ոչ:

30) Կոյուղի (Connection_Sewage) - ցույց է տալիս, թե տվյալ շենք-շինությունները միացված են հանրային կոյուղու ցանցին, թե ոչ:

31) Ջրագիծ (Connection_Water) - ցույց է տալիս, թե տվյալ շենք-շինությունները միացված են ջրամատակարարման ցանցին, թե ոչ:

32) Միավորում/բաժանում (Join_Division) - ներկայացվում է շենք-շինությունների միավորման կամ բաժանման մասին տեղեկատվություն:

  1. Շենքերի, շինությունների ռեեստրի հիմնական աղյուսակի կառուցվածքը ներկայացված է «Շենքեր, շինություններ շերտի հատկանիշներ» աղյուսակում (աղ. 1)։

Աղյուսակ 1. Շենքեր, շինություններ շերտի հատկանիշներ

Դաշտի անվանում (Field name)

 Տվյալի տեսակ (Data type)

 Արտաքին նույնականացուցիչ (Id)

 Integer(10) 

 Կադաստրային ծածկագիր (Cadastre_Code)

 VarChar (24)

 Մարզի ծածկագիր (Marz_Code)

) VarChar (2)

 Բնակավայրի (վարչական շրջանի)

ծածկագիր (Settlement_Code)

VarChar (3)

Թաղամասի ծածկագիր (Block_Code)

VarChar (4)

Հողամասի ծածկագիր (Land_Parcel_Code)

VarChar (4)

Շենք-շինությունների ծածկագիր

(Building_Code)

VarChar (3)

Շենք-շինությունների առանձին միավորների ծածկագիր

(Separate_Unit_Code)

VarChar (3)

Շենք-շինությունների հարկայնությունը

(Building_Floor)

Integer (2)

Շենք-շինությունների ավարտվածության

աստիճան (Completion_stage_building)

VarChar (20)

Շենք-շինությունների վնասվածություն

(Building_Damage)

VarChar (50)

Տանիք (Roof)

VarChar (50)

Միջհարկային ծածկի նյութ

(Interfloor_roofing_material )

VarChar (20)

Կառուցման նյութ (Material)

VarChar (50)

Երեսապատման նյութ (Material_Facade)

VarChar (50)

Կառուցման տարեթիվ (Date)

Date

Բնակարանների քանակ

(Number_Apartments)

Integer(3)

Շենք-շինությունների բարձրություն

(Height_Building)

Double (3)

Բարձրություն (Elevation)

Double (3)

Ծավալ (Volume)

Double (3)

Մակերես (Area)

Double (6)

Պարագիծ (Perimeter)

Double (6)

Նպատակային նշանակություն (Purpose)

VarChar (50)

Գործառնական նշանակություն

(Operational_Use)

VarChar (80)

Գործառնական նշանակության

մանրամասներ (Operational_Use_Details)

VarChar (50)

Հասցե (Address)

VarChar (50)

Ստորգետնյա հարկերի քանակ

(Number_Floors_Below_Ground)

Integer(2)

Էլ. էներգիա (Connection_Electricity)

Boolean

Գազամատակարարում (Connection_Gas)

Boolean

Կոյուղի (Connection_Sewage)

Boolean

Ջրագիծ (Connection_Water)

Boolean

Միավորում/բաժանում (Join_Division)

Boolean

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

  1. Հողամաս-Հողի վերգետնյա և ստորգետնյա տարածքի մաս, որն ունի ամրագրված սահմաններ, տարածք (մակերես, ծածկագիր), գտնվելու վայր, իրավական կարգավիճակ՝ օրենքներով նախատեսված սահմանափակումներով հանդերձ, որոնք գրանցված և արտացոլված են անշարժ գույքի պետական միասնական կադաստրում:Հողամասերը հանդիսանում են «Անշարժ գույք» բազային խմբի տարածական տվյալ և ներկայացվում են որպես պոլիգոնային շերտ՝ հետևյալ հատկանիշներով:

1) Արտաքին նույնականացուցիչ (Id)

2) Կադաստրային ծածկագիր (Cadastre_Code)

3) Մարզի ծածկագիր (Marz_Code)

4) Բնակավայրի ծածկագիր (Community_Code)

5) Թաղամասի ծածկագիր (Block_Code)

6) Հողամասի ծածկագիր (Land_Parcel_Code)

7) Հողամասի սահմանի տեսակ (Land_Border_Type) ցույց է տալիս անշարժ գույքի միավորի՝ հողամասի սահմանների տեսակը, որը կարող է լինել մոտավոր, ճշգրիտ և վիճելի:

  1. Մոտավոր են համարվում անշարժ գույքի սահմանների սխեմատիկ արտապատկերումները կադաստրային քարտեզների (հատակագծերի) վրա` առանց սահմանային ճշգրիտ չափագրումների:
  2. Ճշգրիտ են համարվում անշարժ գույքի սահմանների շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատների արտապատկերումը կադաստրային քարտեզների (հատակագծերի) վրա` իրենց ճշգրիտ սահմաններով և մակերեսով:
  3. Վիճելի են համարվում այն սահմանները, որոնց արտացոլումը առաջացնում է կից սեփականության սուբյեկտների անհամաձայնությունը:

1) Հողամասի չափված (հաշվառված) մակերես (Measured_Land_Area)

2) Հողամասի գրանցված մակերես (Calculated_Land_Area)

3) Պարագիծ (Perimeter):

  1. Հողամասերին վերաբերող հիմնական հատկանիշների աղյուսակի կառուցվածքը ներկայացված է «Հողամասերի շերտի հատկանիշներ» աղյուսակում (աղ. 2)։

Աղյուսակ 2. Հողամասեր շերտի հատկանիշներ

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)_

Integer(10)

Կադաստրային ծածկագիր (Cadastre_Code)

VarChar (16)

Մարզի ծածկագիր (Marz_Code)

VarChar (2)

Բնակավայրի ծածկագիր

(Settlement _Code)

VarChar (6)

Թաղամասի ծածկագիր (Block_Code)

VarChar (4)

Հողամասի ծածկագիր (Land_Parcel_Code)

VarChar (4)

Հողամասի սահմանի տեսակ

(Land_Border_Type)

VarChar (10)

Հողամասի չափված մակերես

(Measured_Land_Area)

Double (6)

Հողամասի հաշվարկված մակերես

(Calculated_Land_Area)

Double (6)

Պարագիծ (Perimeter)

Double (6)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

  1. Կադաստրային թաղամաս- առանձնացված տարածք է, որը բնության մեջ սահմանազատվում է փողոցներով, ճանապարհներով, երկաթգծերով, գետերով, ջրանցքներով, բնական լանդշաֆտի կամ բնության մեջ հստակ առանձնացված (այդ թվում՝ հողամասերի) սահմաններով։ Կադաստրային թաղամասը հանդիսանում է «Անշարժ գույք» բազային խմբի տարածական տվյալ և ներկայացվում է որպես պոլիգոնային շերտ՝ հետևյալ հատկանիշներով (աղ. 3)։

1) Արտաքին նույնականացուցիչ (Id)

2) Կադաստրային ծածկագիր (Cadastre_Code)

3) Մարզի ծածկագիր (Marz_Code)

4) Բնակավայրի ծածկագիր (Settlement_Code)

5) Թաղամասի ծածկագիր (Block_Code)

6) Թաղամասի մակերես (Block_Area)

7) Պարագիծ (Perimeter):

Աղյուսակ 3. Թաղամաս շերտի հատկանիշներ

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)_

Integer(10)

Կադաստրային ծածկագիր (Cadastre_Code)

VarChar (11)

Մարզի ծածկագիր (Marz_Code)

VarChar (2)

Բնակավայրի ծածկագիր

(Settlement_Code)

VarChar (6)

Թաղամասի ծածկագիր (BlockCode)

VarChar (4)

Մակերես (Area)

Double (6)

Պարագիծ (Perimeter)

Double (6)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

ԳԼՈՒԽ 3. «ԳՆԱՀԱՏՈՒՄ» ԲԱԶԱՅԻՆ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

  1. «Գնահատում» տարածական տվյալների խմբի մեջ մտնում են հետևյալ տարածական (քարտեզագրական) շերտերը․

1) տարածագնահատման գոտիականություն,

2) գնահատման շրջան,

3) գնահատման խումբ:

1) Տարածագնահատման գոտիականություն-հողամասերի և շինությունների (գտնվելու վայրի) գոտի։ Տարածագնահատման գոտիականությունը հանդիսանում է «Գնահատում» բազային խմբի տարածական տվյալ և ներկայացվում է որպես պոլիգոնային շերտ՝ հետևյալ հատկանիշներով (աղ. 1)։

ա. Արտաքին նույնականացուցիչ (Id)

բ. Տարածագնահատման գոտու համար (Valuation _Zone_No) ցույց է տալիս տարածագնահատման գոտին: Առանձնացվում են ՀՀ համայնքների վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի հողերի 20 տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիներ։

գ. Մակերես (Area)

դ. Պարագիծ (Perimeter):

Աղյուսակ 1. Տարածագնահատման գոտիականություն շերտի հատկանիշներ

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)_

Integer(10)

Տարածագնահատման գոտու համար

(Valuation _Zone_No)

Integer(10)

Մակերես (Area)

Double (6)

Պարագիծ (Perimeter)

Double (6)

Մարզի ծածկագիր (Region_Code)

VarChar (2)

Բնակավայրի ծածկագիր

(Settlement_Code)

VarChar (6)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

2) Գնահատման շրջան- գյուղատնտեսական նշանակության հողերի գնահատման շրջաններ, որոնք հետևյալն են՝ Մերձարաքսյան, Ուրց Կոտայք-Շամիրամ, Կոտայք-Թալին, Վեդի-Ներքին Արփա, Ուրց-Վայոց ձոր, Ախուրյան-Սպիտակ, Աշոցք, Սևան, Ապարան-Հրազդան, Ներքին Դեբեդ-Աղստև, Վերին Դեբեդ-Աղստև, Փամբակ-Ներքին Ձորագետ, Վերին Ձորագետ, Սյունիք, Որոտան, Ալպյան, Ենթալպյան, Կիսաանապատային, Տափաստանային, Մարգագետնյատափաստանային, Անտառամարգագետնային։

Գնահատման շրջանը հանդիսանում է «Գնահատում» բազային խմբի տարածական տվյալ և ներկայացվում է որպես պոլիգոնային շերտ՝ հետևյալ հատկանիշներով (աղ. 2)։

ա. Արտաքին նույնականացուցիչ (Id)

բ. Գնահատման շրջանի անվանումը (Valuation_Region) ներկայացվում են գնահատման շրջանների անվանումները:

գ. Մակերես (Area)

դ. Պարագիծ (Perimeter):

Աղյուսակ 3. Գնահատման շրջան շերտի հատկանիշներ

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)_

Integer(10)

Գնահատման շրջան (Valuation_Region)

VarChar (35)

Մակերես (Area)

Double (6)

Պարագիծ (Perimeter)

Double (6)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

3) Գնահատման խումբ- գյուղատնտեսական նշանակության հողերի գնահատման խումբն է, և գյուղատնտեսական նշանակության բոլոր հողատեսքերը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի) դասակարգված են գնահատման 1-ից 5 խմբերի։

  1. Գնահատման խումբը հանդիսանում է «Գնահատում» բազային խմբի տարածական տվյալ և ներկայացվում է որպես պոլիգոնային շերտ՝ հետևյալ հատկանիշներով (աղ. 3)։

ա. Արտաքին նույնականացուցիչ (Id)

բ. Գնահատման խմբի համար (Valuation _Group_No)

գ. Մակերես (Area)

դ. Պարագիծ (Perimeter):

Աղյուսակ 3. Գնահատման խումբ շերտի հատկանիշներ

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)_

Integer(10)

Գնահատման խմբի համար (Valuation

_Group_No)

Integer(10)

Մակերես (Area)

Double (6)

Պարագիծ (Perimeter)

Double (6)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 »,

2) 4-րդ գլխում.

ա. Աղյուսակ 1-ի 5-րդ տողում «4» թիվը փոխարինել «6» թվով,

բ. լրացնել նոր տողերով հետևյալ բովանդակությամբ.

«

Մարզի ծածկագիր (Marz_Code)

VarChar (2)

Բնակավայրի ծածկագիր (Settlement_Code)

VarChar (6)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

»,

գ. Աղյուսակ 3-ի 5-րդ տողում «4» թիվը փոխարինել «6» թվով,

դ. Աղյուսակ 3-ը լրացնել նոր տողերով հետևյալ բովանդակությամբ.

«

Մարզի ծածկագիր (Marz_Code)

VarChar (2)

Բնակավայրի ծածկագիր (Community_Code)

VarChar (6)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

»,

  1. 5-րդ գլխի Աղյուսակ 1-ում.բ. 3-րդ տողում «VarChar (20)» բառերը և թիվը փոխարինել «VarChar (70)» բառերով և թվով,
  2. գ. լրացնել նոր տողերով հետևյալ բովանդակությամբ.
  3. ա. 2-րդ տողում «VarChar (20)» բառերը և թիվը փոխարինել «VarChar (70)» բառերով և թվով,

«

Մարզի ծածկագիր (Marz_ _Code)

VarChar (2)

Բնակավայրի ծածկագիր (Settlement_Code)

VarChar (6)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

»,

  1. 9-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 9. «ՊԼԱՆԱԲԱՐՁՈՒՆՔԱՅԻՆ ՀԻՄՔ» ԲԱԶԱՅԻՆ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

  1. «Պլանաբարձունքային հիմք» տարածական տվյալների էլեկտրոնային միասնական բազայի ստեղծման հիմնական նպատակը միասնական տեղեկատվական հենքի ստեղծումն է` միասնական պետական ռազմավարություն և արդյունավետ կառավարում, քարտեզագրում, մեծ ճշգրտությամբ տվյալների ստացում ապահովելու, ինչպես նաև իրական ժամանակում ավտոմատացված, բազմաչափ, բազմաշերտ տեղեկատվական համակարգ ունենալու համար:
  2. Պլանաբարձունքային հիմքին վերաբերող տվյալների հիմնական առանձնահատկություններն են.

1) հիմք են հանդիսանում թե տեղագրական հանույթների և թե ռազմական պաշտպանողական խնդիրներ լուծելու համար,

2) ապահովում են արբանյակային տեխնոլոգիաների, նավիգացիոն միջոցների և թվային կապի միջոցների կիրառումով ստացվող տվյալների մեծ ճշգրտություն,

3) թույլ են տալիս իրականացնել տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների աշխատանքի օպտիմալացում և դրանով իսկ լուծել տնտեսության տարբեր բնագավառներում մի շարք կառավարչական խնդիրներ:

  1. Այս տվյալների օգտագործողներն են հանդիսանում բոլոր նախարարությունները, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք:
  2. Պլանաբարձունքային հիմք տարածական տվյալների խմբի մեջ մտնում են հետևյալ տարածական շերտերը՝ պետական(ազգային) պլանային հիմք, բարձունքային հիմք, պիկետներ։
  3. Պետական (ազգային) պլանային հիմք-ներկայացվում է որպես կետային շերտ, որտեղ ներկայացվում են գեոդեզիական ցանցի կետերը: Պլանային ցանցերի հիմնակետերը, համաձայն ընդունված ռեֆերենց էլիպսոիդի, որոշված են գեոդեզիական կամ հարթ-ուղղանկյուն կոորդինատներով: Պետական պլանային գեոդեզիական ցանցերը կառուցվում են եռանկյունավորմամբ, պոլիգոնոմետրիայով և տրիլատերացիայով: Գեոդեզիական կետերի կատալոգները կազմվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի N 85-Ն 23 ապրիլի 2007 «Գեոդեզիական կետերի կատալոգների կազմման և հրատարակման հրահանգը հաստատելու մասին» հրամանի:
  4. ՀՀ տարածքում GNSS արբանյակային դիրքորոշման ընդունիչներով դիտարկված WGS-84 (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված Ազգային գեոդեզիական ցանցի /0-ական դասի-5, 1-ին դասի-40, 2-րդ դասի-1069/ կետերը հավասարակշռվել, և կոորդինատները հաշվարկվել են (ITRF2008/IGS08) ստանդարտ միջազգային ռեֆերենց շրջանակներում:
  5. Պետական (ազգային) պլանային գեոդեզիական ցանցի հիմնակետերի վերաբերող հատկանիշներն են (աղ. 1)։

1) Արտաքին նույնականացուցիչ (Id) օբյեկտի արտաքին իդենտիֆիկատորը պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով (փաստացի այն ցույց է տալիս պլանային ցանցի ընդհանուր տեսակը)։

2)        Հիմնակետի համարը (NN_Catalog) - ըստ 1: 200 000 մասշտաբի տեղագրական քարտեզի անվանակարգի:

3)        Արտաքին նշանի բարձրությունը (Exterior_Sign_Height), նշվում է գետնի մակերևույթից մինչև արտաքին նշանի վերին մասի բարձրությունը (օրինակ՝ 1.25 մ, կամ 6.0 մ բուրգ ):

4)        Արտաքին նշանի տեսակը (Type) - այստեղ նշվում է թե տվյալ կետն ինչ տեսակի է՝ Գլանաձև խողովակ, բուրգ, հենանիշ, մշտական գործող ռեֆերենց կայան և այլն:

5) Կենտրոնի տեսակը (կողմնորոշիչ) (Center_Type) նշվում է կենտրոնի համարը թվանշանով արտահայտված և տեսակը:

6) Գեոդեզիական ցանցի դաս (Geodetic_Class) ցույց է տալիս՝ գեոդեզիական ցանցի 0-ական, 1-ին թե 2-րդ դասի է:

8)      Հիմնակետի երկրակենտրոն կոորդինատները ( X, Y, Z):

9)      Հիմնակետի գեոդեզիական կոորդինատները ( Lat, Long):

11)      Հիմնակետի հարթ-ուղղանկյուն կոորդինատները ( X ARMREF 02, Y ARMREF 02):

12) Հիմնակետի նորմալ բարձրությունը (Elevation) ցույց է տալիս կետի բացարձակ բարձրությունը՝ արտահայտված մ-ով:

13) Անվանում (Name) ցույց է տալիս գեոդեզիական ցանցի տվյալ հիմնակետի անվանումը։

14)     Ցանցի հավասարակշռման ամսաթիվը (Balance_Date)։

15) Սկզբի ամսաթիվ (Start_Date) այստեղ նշվում է տվյալ գեոդեզիական կետի կամ ռեֆերենց կայանի ստեղծման ամսաթիվը:

16) Վերջի ամսաթիվ (End_Date) այստեղ նշվում է տվյալ գեոդեզիական կետի կամ ռեֆերենց կայանի՝ շահագործումից դուրս գալու ամսաթիվը:

Աղյուսակ 1. Պետական (ազգային) պլանային գեոդեզիական ցանցի հիմնակետեր

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer(l0)

Հիմնակետի համար (NN_Catalog)

Integer (4)

Անվանում (Name)

VarChar (20)

Արտաքին նշանի բարձրությունը ( Exterior_Sign_Height )

Double (4)

Արտաքին նշանի տեսակը (Type)

VarChar (15)

Կենտրոնի տեսակը (կողմնորոշիչ) ( Center_Type )

VarChar (15)

Գեոդեզիական ցանցի դաս (Geodetic_Class)

VarChar (20)

Հիմնակետի երկրակենտրոն կոորդինատները ( X, Y, Z)

Double (10)

Հիմնակետի գեոդեզիական կոորդինատները ( Lat, Long)

Double (10)

Հիմնակետի հարթ-ուղղանկյուն կոորդինատները

( X ARMREF 02, Y ARMREF 02)

Double (10)

Հիմնակետի նորմալ բարձրությունը (Elevation)

Double (3)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջի ամսաթիվ (End_Date)

Date

Ցանցի հավասարակշռման ամսաթիվը (Balance_Date)

Date

  1. Բարձունքային հիմք- ներկայացնում է բարձունքային ցանցերը, որոնք կազմված են այն հենանիշերից, դրոշմանիշերից, հիմնակետերից, եռանկյունավորման և պոլիգոնոմետրական գեոդեզիական կետերից, որոնց համար որոշված են բարձրությունները՝ սկզբնական մակերևույթի նկատմամբ: Պետական (ազգային) բարձունքային գեոդեզիական ցանցերը կառուցվում են երկրաչափական, եռանկյունաչափական և բարոմետրական նիվելիրացմամբ:
  2. ՀՀ տարածքում գիտական և գործնական աշխատանքների իրականացման համար գլխավոր բարձունքային հիմք են հանդիսանում I և II դասի նիվելիրային ընթացքներում տեղադրված կետերը: Պետական նիվելիրային ցանցերն անհրաժեշտ են կատարվող բոլոր մասշտաբի տեղագրական հանույթների և գեոդեզիական չափումների համար, որոնք բավարարում են տնտեսության, աստղագեոդեզիական, աերոտիեզերահանույթային աշխատանքների և պաշտպանության պահանջները:
  3. Այստեղ բարձունքային հիմքին վերաբերող շերտը ներկայացվում է գծային և կետային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով (աղ. 2)։

1) Արտաքին նույնականացուցիչ (Id)

2) Հիմնակետի համար (NN_Catalog)) ։

3) Բարձունքային կետի անվանում (Name) ցույց է տալիս գեոդեզիական ցանցի տվալ կետի անվանումը:

4) Դաս (Type) այստեղ նշվում է նիվելիրային ցանցերի դասը՝ I և II դասի:

5) Բարձունքային կետի տեսակը (Point_Type) ցույց է տալիս գեոդեզիական ցանցի տվալ կետի տեսակը, հիմնակետ, հենանիշ, դրոշմանիշ, բուրգ և այլն

6) Բարձունքային կետի կենտրոնի տեսակը (Point_Center_Type), նշվում է կենտրոնի համարը թվանշանով արտահայտված և տեսակը՝ օրինակ գլանաձև խողովակ:

7) Բարձունքային կետի գտնվելու հարթ-ուղղանկյուն կոորդինատները (X ARMREF 02, Y ARMREF 02) ։

8) Հավասարակշռման ամսաթիվ (Balance_Date) ներկայացվում է հավասարակշռման տարեթիվը:

9) Գեոդեզիական կետի նորմալ բարձրությունը (Elevation) ցույց է տալիս կետի բացարձակ բարձրությունը՝ արտահայտված մ-ով:

10) Սկզբի ամսաթիվ (Start_Date) այստեղ նշվում է տվյալ բարձունքային կետի ստեղծման տարեթիվը։

11) Վերջի ամսաթիվ (End_Date) այստեղ նշվում է տվյալ բարձունքային կետի ՝ շահագործումից դուրս գալու ամսաթիվը:

Աղյուսակ 2. Պետական (ազգային) բարձունքային գեոդեզիական ցանցի հիմնակետեր

Դաշտի անվանում ( Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer(lO)

Կետի համարը ըստ կատալոգի (NN_ Catalog)

Integer (4)

Բարձունքային կետի անվանում (Name)

VarChar (20)

Դաս (Type)

VarChar (20)

Բարձունքային կետի տեսակը (Point_Type)

VarChar (15)

Բարձունքային կետի կենտրոնի տեսակը (Point_Center_Type)

VarChar (15)

Բարձունքային կետի գտնվելու հարթ-ուղղանկյուն կոորդինատները ( X ARMREF 02, Y ARMREF 02)

Double (10)

Գեոդեզիական կետի նորմալ բարձրությունը (Elevation)

Double (4)

Հավասարակշռման ամսաթիվ (Balance_Date)

Date

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջի ամսաթիվ (End_Date)

Date

  1. Պիկետներ-տեղանքի բնորոշիչ կետեր են: Բարձունքային կետերը (պիկետները), որոնք անհրաժեշտ են ռելիեֆի պատկերման համար, որոշվում են հիմնական և հանույթային ընթացքների, ինչպես նաև գեոդեզիական հիմքի կետերից: Կախված հանութագրվող տարածքի մասշտաբից և ռելիեֆի անկումից՝ սահմանված են պիկետների միջև եղած առավելագույն հեռավորության թույլատրելի չափեր՝ արտահայտված մ-ով: Պիկետներին վերաբերող շերտը կետային տեսակի է՝ հետևյալ հատկանիշներով (աղ. 3) ։

1) Արտաքին նույնականացուցիչ (Id)

2) Պիկետի նորմալ բարձրությունը (Elevation) ցույց է տալիս կետի բացարձակ բարձրությունը՝ արտահայտված մ-ով:

3) Անվանում (Name) ցույց է տալիս պիկետի անվանումը։

Աղյուսակ 3. Պիկետներ

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer(10)

Պիկետի նորմալ բարձրությունը (Elevation)

Double (4)

Անվանում (Name)

VarChar (20)

»,

5) 11-րդ գլխի վերնագրում, 80-րդ և 81-րդ կետերում «տրանսպորտային» բառը փոխարինել «ճանապարհատրանսպորտային» բառով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության                                                                        Ն. Փաշինյան

Վարչապետ

   Երևան

   2024 թ.

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի         -ի               N

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը և դրանց ստանդարտացման ուղեցույցները հաստատելու մասին» N 1569-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
  2.    «ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»:
  3. Որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
  4.    «Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդկետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:
  5. Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
  6.    «Հայաստանի Հանրապետությունում տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցները՝ համաձայն N 1 հավելվածի.»:
  7. Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
  8.    «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ԲԱԶԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐ»:
  9. Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետում «տրանսպորտային» բառը փոխարինել «ճանապարհատրանսպորտային» բառով:
  10. Որոշմամբ հաստատված N 2 հավելվածում.
  1. 1-3-րդ գլուխները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

  • Discussed

    01.08.2024 - 17.08.2024

  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Public discussion

17.08.2024 12:45

7 Arshakunyats ave., 0023, Yerevan, info@cadastre.am

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1192

Print