ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» 2.1.2.001-24 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 857 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 50-Ն և 2023 թվականի հոկտեմբերի 3-ի «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.1.1-002-23 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու մասին» N 46-Ն հրամանների ընդունմամբ՝ նախադպրոցական կրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջների նկատմամբ սահմանած նոր պահանջների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությամբ:
Հիմք ընդունելով նախադպրոցական կրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային ներկայացվող սահմանած նոր պահանջները, անհրաժեշտություն է առաջացել վերախմբագրել նախադպրոցական կրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերաբերյալ համապատասխան ստուգաթերթը, ինչպես նաև լրացնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջների վերաբերյալ նոր ստուգաթերթը:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում ստուգումների ընթացքն առավել արդյունավետ դարձնել՝ համապատասխան ստուգաթերթում ներառելով նախադպրոցական կրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում սահմանված նոր պահանջների վերաբերյալ հարցերը, ինչպես նաև լրացնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջների վերաբերյալ նոր ստուգաթերթով:
- Ակնկալվող արդյունք
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:
- Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.
Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։
-
Discussed
01.08.2024 - 16.08.2024
-
Type
Decision
-
Area
Inspection system
-
Ministry
Office of the Prime Minister
Views 1036
Print