Add to favourites

««ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Նախագիծը՝ կից էլեկտրոնային ֆայլում: 

  • Discussed

    31.07.2024 - 15.08.2024

  • Type

    Law

  • Area

    Justice, Civil procedure, Mediation

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1279

Print

Related documents / links

Suggestions

Կարեն Մարգարյան

08.08.2024

Ամեն դեպքում առաջարկում եմ լրամշակել ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ գլուխը և ավելացնել դռնփակության ռեժիմը, քանի որ datalex-ում հաշտության համաձայնության տեքստը չհրապարակելը (ինչպես առաջարկվում է փոփոխություններով) առնվազն չի բացառում հետագայում այդ տեքստին երրորդ անձի կողմից ծանոթանալու հնարավորությունը (ՀՀ Դատական օրենսգիրք ՀՀ Սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մաս), այսինքն ստացվում է, որ հաշտարարության սկզբունքներից մեկը՝ գաղտնիությունն ապահովելը ամբողջովին չի պահպանվում։ Շնորհակալություն

Վանիկ Մարգարյան

05.08.2024

Նախատեսել արդեն իսկ ընթացքող տարբեր դատական գործերով արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ արտադատական հաշտության համաձայնության հաստատման ուղղակի հնարավորություն, որը հատուկ վարույթով հաստատվելու դեպքում այդ մնացած գործերը կկարճվեն, ինչը շատ կարևոր ու բացառիկ լուծում կլինի մի քանի փոխկապակցված գործերով մեկ հաշտություն կնքելու համար։

Վանիկ Մարգարյան

05.08.2024

Սահմանել արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ արտադատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատելու հատուկ վարույթի քննությունը՝ անկախ վեճի համար հատուկ հայցային վարույթ սահմանված լինելու հանգամանքից, քանի որ առկա են դեպքեր, երբ դատարանը կարճում է հաշտություն հաստատելու դիմումով գործի վարույթը հատուկ հայցային վարույթով քննության ենթակա լինելու հիմքով (օրինակ՝ կորպորատիվ, աշխատանքային և այլն, չնայած որ դրանք հայցային վարույթներ են, իսկ հաշտության հաստատումը հատուկ վարույթ):

See more