«Կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների (այդ թվում՝ կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների) և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների, կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման, կինոարտադրության մեխանիզմների բարեփոխման և զարգացման, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման, կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի իրավունքների և պարտականությունների հստակեցման հանգամանքներով:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում 2024 թվականի հուլիսի 15-ից գործում է Հայաստանի կինոյի հիմնադրամը, որը համաձայն կանոնադրության աջակցություն է տրամադրում հայկական կինոնախագծերի արտադրությանը և տարածմանը, նպաստում է միջազգային համագործակցությանը, պահպանում, թվայնացնում և վերականգնում է հայկական կինոժառանգությունը, կազմակերպում է տարաբնույթ ոլորտային միջոցառումներ և իրականացնում է մի շարք այլ վարչարարական աշխատանքներ: Միաժամանակ ոլորտի զարգացմանն ուղղված բազմաթիվ գործառույթներ դեռևս նպատակների և նախագծերի փուլում են, և Հայաստանի կինոյի հիմնադրամը հնարավորություն կստեղծի ոլորտի զարգացման համար գեներացնել հավելյալ միջոցներ, ինչպես նաև իրականացնել ոլորտի համակարգմանը ուղղված համակարգումներ: Հիմնադրամի կազմակերպական ձևաչափով պետք է գործի հոգաբարձուների խորհուրդ և սույն կարգով սահմանվում է կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների, կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները հաստատելու գործընթացն առաջին հերթին բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, ինչպես նաև ազգային մարմնի գործառույթների և պարտավորությունների կարգավորման անհրաժեշտությունից:
Սույն կարգի կիրարկման նպատակն է սահմանել կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների, կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները հաստատելու մասին:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների կողմից:
«Կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների, կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
- Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
«Կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների, կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման արդյունքում առաջին հերթին կապահովվի «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթների կիրարկումը, կսահմանվի կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները, որը հնարավորություն կտա բարեփոխել կինեմատոգրաֆիայի ոլորտի կառավարման մեխանիզմները, նախաձեռնել հեռանկարային և կինոոլորտի զարգացմանն ուղված ծրագրեր, ապահովել ավելի թափանցիկ գործելաոճ, ինչպես նաև գեներացնել հավելյալ միջոցներ՝ հայկական կինոարտադրանքի ստեղծման ու տարածման, հայկական կինոժառանգության պահպանման, ոլորտում մրցունակության ընդլայնման համար:
- Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
- Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Չի առաջացնում:
- 2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.
Համապատասխանում է:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների, կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը բխում է ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումների հետևյալ ուղղություններից՝ պետություն-մասնավոր համագործակցության ընդլայնմանն ուղղված փոխշահավետ մեխանիզմների խթանումը, ֆինանսական միջոցների և մասնագիտական ռեսուրսների կենտրոնացումը, մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրի և իրավական ակտերի մշակումը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնումը, տեղեկատվական շտեմարանների և միացյալ ինքնաշխատ համակարգերի շարունակական զարգացումը, իրավական, սոցիալ-տնտեսական կարգավիճակի և հարաբերությունների հստակեցումը:
- Այլ տեղեկություններ.
Չկան:
-
Discussed
30.07.2024 - 14.08.2024
-
Type
Order
-
Area
Cultural
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 967
Print