Add to favourites

«ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման»

նախագծի ընդունում բխում է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությունից: 

  • ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումն իրականացման արդյունքում անվջար նախադպրոցական կրթություն են ստանում զինծառայող ծնողի երեխաները: Իրավական ակտի կիրառման ընթացքում ՀՀ մարզպետարաններից և համայնքապետարանից Կրթության, գիտության, մշակույթի և ստորտի նախարարություն են հասցեագրվել տասնյակ գրություններ՝ «զինծառայող» հասկացության շրջանակները հստակեցնելու մասին:
  • ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի N 351-Լ որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրում սահմանված է «Պետական բյուջեից համայնքային մանկապարտեզներում 0-2 տարեկան երեխաների խմբերի ֆինանսավորում` ապահովելով բոլոր խոշորացված համայնքներում մսուրի ծառայությունների հասանելիություն» միջոցառում, որի իրականացման համար առաջացել է նախագծով առաջարկվող լրացման անհրաժեշտությունը:
  • Discussed

    26.07.2024 - 11.08.2024

  • Type

    Order Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1090

Print