ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն
Գործող պրակտիկայում առկա են որոշակի խնդիրներ՝ պայմանավորված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու համար լիազորող նորմերի բացակայությամբ: ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.
«Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:»:
Հաշվի առնելով Սահմանադրության վերոհիշյալ դրույթը՝ «Հանրային առողջապահության մասին» օրենքով սահմանվել են լիազորող նորմեր, որոնցով Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությանը իրավունք է վերապահվել ընդունել ենթաօրենսդրական իրավական ակտեր:
Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2024 թվականի հունիսի 17-ի ««Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 574-Ա որոշման հավելվածի 1-ին կետը՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ ՀՀ կառավարության կողմից արդեն իսկ ընդունված առողջապահության ոլորտի մի շարք այն որոշումներում, որոնց նախաբանում բացակայում են լիազորող նորմերը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվում է կատարել փոփոխություններ ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն, ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն, ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1138-Ն, ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 219-Ն, ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 777-Ն և ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 12-ի N 108-Ն որոշումներում՝ դրանց նախաբանում սահմանելով լիազորող նորմեր՝ հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի լիազորող դրույթները:
3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողների կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Հայաստանի Հանրապետության Սահմանդրությամբ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին ներկայացվող պահանջի ապահովումը, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2024 թվականի հունիսի 17-ի ««Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 574-Ա որոշման հավելվածի 1-ին կետով նախատեսված միջոցառման կատարումը:
6. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Սույն նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ կապ չունի:
-
Discussed
26.07.2024 - 10.08.2024
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 2280
Print