Add to favourites

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացոումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացոումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ)  ընդունումը պայմանավորված է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասով գործող «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 6-րդ մասում և Նախագծի 12-րդ հոդվածի 4-րդ մասով գործող Օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ մասում կատարված փոփոխությունները, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 123-րդ, 1501, 1504-150․10 հոդվածներով նախատեսված տուգանքների չափի վերանայման անհրաժեշտությամբ, որով առաջարկվում է խստացնել ճանապարհային անվտանգությանը սպառնացող, ինչպես նաև ճանապարհներին հասցված վնասների համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված տուգանքների և պատասխանատվության միջոցները։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

2023 թվականին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի (այսուհետ՝ ԱԺ) 2023 թվականի սեպտեմբերի 11-ին գումարված 2024 թվականի ապրիլի 9-ի հերթական նիստերի ընթացքում առաջին ընթերցմամբ, ինչպես նաև է քննարկվել է սույն թվականի հունիսի 11-ից գումարվող լիագումար նիստում։ Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասով գործող Օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասում և Նախագծի 12-րդ հոդվածի 4-րդ մասով գործող Օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ մասում կատարված փոփոխություններով պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ և լրացումներ կատարել Օրենսդգրքի 150.6-րդ, 150.7-րդ և 150.10-րդ հոդվածներում։

Միաժամանակ, վերջին 10 տարիներին Հայաստանում  ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվն աճել է՝ եթե 2010 թվականին այդ թիվը 294 էր‚ ապա 2023 թվականին այն հասել է 371-ի։ Հայաստանում ճանապարհային անվտանգության ամենաբարձր մակարդակին հասնելու համար անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցներ ՄԱԿ-ի սահմանած «Տեսլական զրո» (Vision Zero), և «Անվտանգ համակարգային մոտեցում» (Safe System Approach) քաղաքականությանը, ինչպես նաև ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության բարելավման մասին փաստաթղթի (UN General Assembly Resolution on Improving Road Safety (A/70/L.44)) պահանջներին հասնելու համար: Նշենք նաև, որ Ճանապարհային անվտանգության բարելավման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպմանը ՀՀ-ն ստանձնել է համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու պարտավորություն՝ մինչև 2050 թվականը ճանապարհներին զրո մահեր և լուրջ վնասվածքներ, և մինչև 2030 թվականը ճանապարհներին մահացությունների թիվը կրկնակի կրճատելու նոր միջանկյալ թիրախներին հասնելու համար։

Օրենսգրքով ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգի խախտման համար կիրառվող տույժերը և տուգանքները սահմանվել են դեռևս 2006 թվականից։ 2006-2024թթ. գնաճի ցուցանիշը կազմում է շուրջ 100%, իսկ օրենսգրքով նախատեսված իրավախախտումները նշված հոդվածները փոփոխության չեն ենթարկվել։ Այսինքն գործող օրենսգրքով օրինազանց իրավաբանական և ֆիզիկական անձնաց համար սահմանված պատասխանատվության միջոցները կորցրել են իրենց արդիականությունը, և հետևաբար՝ վերանայման կարիք ունեն։ Ներկայում ճանապարհներից օգտվողների կողմից (վարորդներ, հետիոտն և այլն) ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հաճախ հասցվում են նյութական վնասներ, այդ թվում՝ արձանագրվել են ճանապարհներից օգտվելու Օրենքով սահմանված կարգը խախտելու, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելու բազմաթիվ դեպքեր։ Կատարվել են վերլուծություններ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ներքին գործերի նախարարության ՀՀ ոստիկանության կողմից արձանագրված իրավախախտումները, որի արդյունքում պարզվել է, որ կազմված արձանագրությունների հիման վրա իրականացվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննություն, նշանակվել համապատասխան տույժեր։ Մասնավորապես, 2020-2023թթ․ ընթացքում Տեսչության կողմից Օրենսգրքի 150․2, 150․3, 150․4, 150․6, 150․8, 150․10 հոդվածներով նախատեսված իրավախախտումներով արձանագրվել են շուրջ  5532, ՀՀ ներքին գործերի նախարարության  ՀՀ ոստիկանության կողմից Օրենսգրքի 140-րդ հոդվածի հատկանիշներով թույլ տրված իրավախախտումների կապակցությամբ շուրջ 82 վարչական իրավախախտում։

Նշված միջոցառումների համատեքստում անհրաժեշտ է խստացնել նաև ճանապարհներից օգտվողների համար ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգի խախտման համար սահմանված պատժամիջոցները։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծերով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Օրենսդգրքի 123, 150.1, 150.2, 150.4, 150.6, 150.7, 150.8, 150.9 և 150.10 հոդվածներում՝ համապատասխանելցնելով Օրենքի նախագծով կատարված փոփոխություններին, ինչպես նաև  խստացնել օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգի խախտման համար սահմանված պատասխանատվության միջոցները։

Մասնավորապես՝ ստորև ներկայացվող աղյուսակով Օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների տուգանքի չաձերը առաջարկվում է սահմանել

Օրենսգրքի  հոդվածը և մասը

Բովանդակությունը

Գործող օրենսգրքով սահմանված տուգանքի չափը՝ սահմանված նվազագույն աշխատավարձի

Նախագծով առաջարկվող տուգանքի չափը՝ սահմանված նվազագույն աշխատավարձի

123-րդ հոդված,

1-ին պարբերություն

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների կամ պայմանների առկայությամբ տրանսպորտային միջոցները վարելը, այդ թվում` ամառային և ձմեռային ժամանակահատվածներում համապատասխան անվադողերով տրանսպորտային միջոց վարելու դեպքում 

5-ապատիկ

50-100-ապատիկ

150․1-րդ հոդված, 1-ին պարբերություն

Թրթուրավոր կամ այլ մետաղական օղագոտի ունեցող անիվներով մեքենաներով և մեխանիզմներով ՀՀ ընդհանուր օգտագործման պետական կատարելագործված ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու դեպքերում

10-ապատիկ

30-ապատիկ

150․4-րդ հոդված

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, առանց դրանց տնօրինողների թույլտվության և ՀՀ ոստիկանության համաձայնության, մարզական և հրապարակային միջոցառումների անցկացման դեպքերում

5-ապատիկ

 

15-ապատիկ

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, առանց դրանց տնօրինողների թույլտվության և ՀՀ ոստիկանության համաձայնության տրանսպորտային միջոցների մուտքերի ու ելքերի կառուցումը, կանաչապատումն ու լուսավորումը

5-ապատիկ

 

300-ապատիկ

150․6 հոդված

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, առանց դրանց տնօրինողների թույլտվության և ՀՀ ոստիկանության համաձայնության, կրպակների, տաղավարների կամ այլ կառուցվածքների տեղաբաշխումը, տեղադրումը, երթևեկելի մասում, բաժանիչ գոտում և կողնակների վրա ապրանքներ վաճառելու դեպքով

150-ապատիկի չափով՝ միջպետական նշանակության ճանապարհներ

 

 

100-ապատիկի չափով՝

հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներ

300-ապատիկի չափով՝ սահմանափակող իրերի և առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա

 

200-ապատիկի չափով՝

հանրապետական նշանակության ճանապարհներ

 

150-ապատիկի չափով՝

մարզային նշանակության ճանապարհներ

150․7 հոդված

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, առանց դրանց տնօրինողների թույլտվության և ՀՀ ոստիկանության համաձայնության, ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու, ճանապարհների հեռանկարային շինարարության համար պայմաններ ստեղծելու նպատակով նորմաներից պակաս հեռավորության վրա բնակավայրերի, շենքերի և կառուցվածքների նախագծման դեպքերում

20-ապակիկ

500-ապակիկ

150․8 հոդված

1-ին պարբերություն

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում, առանց այդ ճանապարհները տնօրինողների, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասով նաև ՀՀ ոստիկանության և շահագրգիռ այլ մարմինների հետ համաձայնեցնելու, շենքեր և շինություններ, այդ թվում ինժեներական ենթակառուցվածքների հաղորդակցումներ կառուցելը, վերակառուցելը, ինժեներաերկրաբանական, ինժեներագեոդեզիական հետազննություններ,  և արդյունահանման աշխատանքներ, անտառահատում և հողածածկույթը վնասող աշխատանքներ կատարելու դեպքերում (խմբագրված է)

50-ապատիկ

500-ապատիկ

150․8 հոդված

2-րդ պարբերություն

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում, առանց այդ ճանապարհները տնօրինողների, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասով նաև ՀՀ ոստիկանության և շահագրգիռ այլ մարմինների հետ համաձայնեցնելու, այնպիսի աշխատանքների իրականացումը, որոնց հետևանքով պաշտպանական գոտիների հողերում կարող են առաջանալ հիդրոլոգիական ռեժիմի անբարենպաստ փոփոխություններ կամ ռելիեֆի տարրերի կայունության խախտում

50-ապատիկ

500-ապատիկ

150․8 հոդված

3-րդ պարբերություն (նոր)

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում, առանց այդ ճանապարհները տնօրինողների, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասով նաև ՀՀ ոստիկանության և շահագրգիռ այլ մարմինների հետ համաձայնեցնելու, ճանապարհային երթևեկությանը չվերաբերող նշաններ, ցուցանակներ տեղադրելը, ճանապարհային տեսանելիությունը խանգարող ծառատնկումներ և լուսավորություն կատարելու դեպքերում

-

500-ապատիկ

150․9 հոդված

1-ին պարբերություն

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների հողի սեփականատերերի և հողօգտագործողների կողմից իրենց պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերումը`

20-ապատիկ

100-ապատիկ

150․9 հոդված

3-րդ պարբերություն (նոր)

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհի պաշտպանական գոտում, ինչպես նաև բնակավայրի միջով անցնող հատվածներում առանց պետական ճանապարհային մարմնի և երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի օտարման դեպքերում՝

-

1000-ապատիկ

150․10 հոդված

1-ին պարբերություն

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները առանց պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցնելու ոռոգման առուներով, էլեկտրոնային հաղորդակցուղիներով, էլեկտրականության գծերով, խողովակաշարերով և այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով և երկաթուղային գծերով հատելը, օտարման շերտում կամ պաշտպանական գոտում դրանց տեղադրելու կամ վերատեղադրելու դեպքերում

150-ապատիկի չափով՝ միջպետական նշանակության ճանապարհներ

 

 

100-ապատիկի չափով՝

հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներ

400-ապատիկի չափով՝ սահմանափակող իրերի և առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա

 

200-ապատիկի չափով՝

հանրապետական նշանակության ճանապարհներ

 

150-ապատիկի չափով՝

մարզային նշանակության ճանապարհներ

150․10 հոդված

2-րդ պարբերություն

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, էլեկտրոնային հաղորդակցուղիներով, էլեկտրականության գծերով, խողովակաշարերով կամ այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով կամ երկաթուղային գծերով հատման, օտարման շերտում դրանց տեղադրման կամ վերատեղադրման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը կամ տեխնիկական պայմանները խախտելու դեպքերում, բացառությամբ սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերի

100-ապատիկի չափով՝ միջպետական նշանակության ճանապարհներ

 

 

50-ապատիկի չափով՝

հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներ

300-ապատիկի չափով՝ սահմանափակող իրերի և առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա

 

200-ապատիկի չափով՝

հանրապետական նշանակության ճանապարհներ

 

150-ապատիկի չափով՝

մարզային նշանակության ճանապարհներ

150․10 հոդված

3-րդ պարբերություն

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհի հողային պաստառի վրայով, կամ ճանապարհի օդային տարածքով բացի ճանապարհային տեխնոլոգիական կապից և լուսավորումից, որևէ հաղորդակցուղի տեղադրելու դեպքերում (բացառությամբ ՀՀ կառավարության կողմից սահմանված բացառիկ դեպքերի)

150-ապատիկի չափով՝ միջպետական նշանակության ճանապարհներ

 

 

100-ապատիկի չափով՝

հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներ

300-ապատիկի չափով՝ սահմանափակող իրերի և առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա

 

300-ապատիկի չափով՝

հանրապետական նշանակության ճանապարհներ

 

200-ապատիկի չափով՝

մարզային նշանակության ճանապարհներ

150․10 հոդված

4-րդ պարբերություն

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի սահմաններում հողային (շինարարական) աշխատանքների կատարման հետևանքով վնասված հողապաստառի, ճանապարհային կահավորանքի, տեխնոլոգիական կապի, նախկին տեսքը չվերականգնելը, կանաչ տնկիները չվերականգնելը, ավելորդ հողը, աղբը, չօգտագործված նյութերն ու կառուցվածքները չհավաքելու և չհեռացնելու դեպքերում

200- ապատիկի չափով՝ միջպետական նշանակության ճանապարհներ

 

100- ապատիկի չափով՝ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով

400-ապատիկի չափով՝ միջպետական նշանակության ճանապարհներ

 

300-ապատիկի չափով՝

հանրապետական նշանակության ճանապարհներ

 

200-ապատիկի չափով՝

մարզային նշանակության ճանապարհներ

150․10 հոդված

5-րդ պարբերություն

150.10 հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքերում

կրկնապատիկ

հնգապատիկ

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

 

  1. 5. Ակնկալվող արդյունքները

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել ճանապարհներին և ճանապարհային ենթակառուցվածքներին վնասման հետևանքով պետությանը  հասցված վնասի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված տուգանքների չափերը և խստացնել պատասխանատվության միջոցները, ինչը նպատակ ունի վարչական կամ քրեական իրավախախտում կատարած անձին դաստիարակել օրենքները պահպանելու համար։ Նախագծերով սահմանված պատասխանատվության միջոցների սահմանման առաջնահերթ նպատակ է կանխել նոր իրավախախտումներ կատարելը, ճանապարհներից օգտվողների մոտ ձևավորել իրավախախտում թույլ տալուց զերծ մնալու համոզմունքը, այդ թվում՝ իրավախախտման համար պատասխանատվության ենթարկվելու անխուսափելիությունը գիտակցելու միջոցով։ Միաժամանակ Նախագծով առաջարկվող մի շարք փոփոխությունները պայմանավորված են ԱԺ-ի կողմից 2024թ․ հունիսի 12-ին ընդունված «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։

 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի առաջանում:

Սակայն, պետք է նշել, որ Նախագծի ընդունման արդյունքում իրավափախտում կատարած իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից վճարումների արդյունքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կավելանան։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

          Օրենքների նախագծերը բխում են ՀՀ կառավարության Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 փաստաթղթի «2.4 Բնածին, տեխնածին և մարդածին աղետներին դիմակայելու բարձր պատրաստվածություն» թիրախային արդյունքների, «2.4.3 Համայնքների, ենթակառուցվածքների և շենք-շինությունների անվտանգության և բնակչության դիմակայունության մակարդակ (ըստ մասնագիտական գնահատականի)» ցուցանիշներից։

 

  • Duration

    24.07.2024 09.08.2024
  • Type

    Law

  • Area

    Transport, Road traffic safety

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 331

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.