ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2024-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2024-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հանրային առողջապահության անվտանգության ազգային գործողությունների ծրագիրը և 2024-2029 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշման (այսուհետ` որոշում) N 1 Հավելվածի «Առողջապահության նախարարություն» բաժնի 19.2 կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 174-Լ որոշմամբ հաստատված N 2 Հավելվածի 2.4-րդ գլխի 6-րդ կետով և բխում է 2005 թվականի Միջազգային առողջապահական կանոններից (այսուհետ՝ ՄԱԿ) պահանջների կատարումից: 2009 թվականից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են ՄԱԿ պահանջները, որի ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվել Առողջապահության նախարարության և մյուս համագործակցող պետական կառավարման համակարգի մարմինների կողից: 2016թ. ՀՀ-ում իրականացվել է առաջին համատեղ արտաքին գնահատում, որի արդյունքները հաշվի են առնվել ՄԱԿ-ի հետագա ներդրման ու ամրապնդման աշախատանքներն իրականացնելիս: 2020 թվականի կորոնավիրուսային համավարակն ի հայտ բերեց ամբողջ աշխարհում առողջապահական համակարգի մի շարք բացեր ու թերություններ: Համավարակից քաղած դասերի հիման վրա Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետև ԱՀԿ) կողմից վերանայվեցին ՄԱԿ-ի բազմաթիվ հիմնարար սկզբունքներ: Վերջին հաստատված սկզբունքների հիման վրա 2023 թվականի դեկտեմբերի 4-8-ը ՀՀ-ում ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի հետ համատեղ իրականացվել է երկրորդ արտաքին համատեղ գնահատում: Գնահատման արդյունքները հիմք են հանդիսացել մշակելու սույն Նախագիծը, որի նպատակն է խորացնել ՄԱԿ-ի ներդնումը ՀՀ-ում, ստեղծելու ավելի անվտանգ հանրային առողջապահության համակարգ ու միջավայր:
2. Առաջարկվող կարգավորումների նպատակը և բնույթը
Ներկայացվող Նախագծով առաջարկվում է սահմանել հանրային առողջապահության բնագավառում նախատեսվող հիմնական միջոցառումները, այդ միջոցառումների իրականացման ժամկետները, պատասխանատու կատարող և համակատարող պետական կառավարման համակարգի մարմինները: Հանրային առողջապահության անվտանգության ապահովումը դա բազմոլորտ գործողությունների համակարգ է, որում ընդգրկված են պետական կառավարման համակարգի բոլոր մարմիններն ու կազմակերպությունները: Հանրային առողջապահության բնագավառի որոշ միջոցառումներ արդեն ներառված են ՀՀ կառավարության մի շարք որոշումներում, այդ միջացառումները չեն ներառվել սույն Նախագծում:
Նախագծով նախատեսված միաջոցառումների իրականացման արդյունքում զգալիորեն կբարձրանա հանրային առողջապահության անվտանգության մակարդակը, պետական կառավարման համակարգի մարմինների արտակարգ իրավիճակներին նախապատրաստության ու արձագանքման հնարավորությունները՝ հատկապես կենսաբանական գործոնով պայմանավորված դեպքերում: Նախագծի ներդրման արդյունքում լայնորեն կկիրառվի «Մեկ առողջություն» սկզբունքը, որն իր մեջ ներառում է մարդկանց, կենդանիների և բույսերի համար վտանգավոր վարակների նկատմամբ հսկողությունը, կանխարգելումը և տարբեր բռնկումների ժամանակ պատշաճ արձագանքումը: Զգալի միջոցառումներ են նախատեսված հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության իջեցման ուղղությամբ: Ամբողջ աշխարհում մտահոգիչ խնդիր է հանդիսանում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության առաջացումը, որը հղի է լուրջ հետևանքներով ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների ու բույսերի համար:
Նախագծով միջոցառումներ են նախատեսվում բարելավելու մասնագիտական մարդկային ներուժի առկայությունը, պատրաստումն ու պատշաճ բաշխումը արտակարգ իրավիճակների ժամանակ, կատարելագործելու տեղեկատվության ստացման ու փոխանցման մեխանիզմները, այդ գործընթացում համայնքների ու բնակչության ակտիվ ներգրավումը, սահմանային անցման կետերում հանրային առողջապահական գործառույթների համակարգումը, քիմիական և միջուկային բնույթի միջադեպերի ժամանակ արձագանքման կատարելագործումը:
3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատողների կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի հանրային առողջապահության կայուն մակարդակ, ՄԱԿ-ի լիարժեք իրագործում Հայաստանի Հանրապետության տարածքում, ավելի աղետակայուն ու պատրաստված համայնքներ ու երկիր։
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշման N 1 Հավելվածի «Առողջապահության նախարարություն» բաժնի 19.2 կետից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 174-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 2.4-րդ գլխի 6-րդ կետից:
-
Discussed
24.07.2024 - 08.08.2024
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 2323
Print