Add to favourites

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳՒԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

<<———>>——— 2024 թվականի N ————-Ն

 

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

     1․ Սահմանել՝  

     1) միջպետական փոխադրումներ կատարող վարորդների մասնագիտական վերապատրաստմանը ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելված N 1-ի․

     2) մասնագիտական որակավորման քննությունների հանձման կարգը` համաձայն հավելված N 2-ի․

     3) մասնագիտական որակավորման վկայականին ներկայացվող պահանջները` համաձայն հավելված N 3-ի։

     2․ Մինչև սույն որոշումը ուժի մեջ մտնելը «C», «D», «CE», «DE» կարգ և «C1E», «D1E» ենթակարգ ունեցող վարորդների մասնագիտական որակավորման վկայականները ուժի մեջ են մինչև դրանց ժամկետների ավարտը։  

     3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

Հավելված 1
ՀՀ կառավարության

<<——>>————2024թ․
N —————-Ն որոշման 

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1․ Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ (այսուհետ՝ միջպետական փոխադրումներ) կատարող «C», «D», «CE», «DE» կարգ և «C1E», «D1E» ենթակարգ ունեցող վարորդները (այսուհետ՝ վարորդներ) պետք է ունենան մասնագիտական որակավորման վկայական (այսուհետ՝ ՄՈՎ)։

2․ Միջպետական փոխադրումներ կատարող վարորդների նախնական որակավորման և պարբերական վերապատրաստման դասընթացները կարող են իրականացնեն «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի պահանջներին համապատասխան մասնագիտական վերապատրաստման գործունեությամբ զբաղվելու իրավունք ստացած իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ ուսումնական կենտրոն)։

3․ Նախնական որակավորման վերապատրաստման դասընթաց անցնելուց հետո տրանսպորտի բնագավառի պետական լիազոր մարմնում (այսուհետ՝ լիազոր մարմին) կամ նրա կողմից վերալիազորված այլ գերատեսչությունում վարորդը պետք է հանձնի տեսական քննություն, որի դրական արդյունքի դեպքում լիազոր մարմնի կողմից նրան կտրվի ՄՈՎ։

4․ Միջպետական փոխադրումներ կատարող վարորդները նախնական որակավորումից և ՄՈՎ-ը ստանալուց հետո յուրաքանչյուր 5 տարին մեկ ուսումնական կենտրոնում պետք է անցնեն պարբերական վերապատրաստման դասընթաց, որի հիման վրա ՄՈՎ-ի մեջ լիազոր մարմնի կողմից կիրականացվի նշում կամ կտրամադրվի նոր ՄՈՎ։

5․ Մինչև 2016 թվականի հունվարի 1-ը «C», «D», «CE», «DE» կարգի և «C1E», «D1E» ենթակարգի որևէ  վարորդական վկայական ստացած վարորդներին ՄՈՎ տրվում է որակավորման քննություն հանձնելու և 35 ժամ տևողությամբ նախնական որակավորման վերապատրաստման դասընթաց անցնելուց հետո։

II ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ

  1. Միջպետական փոխադրումներ իրականացնող վարորդների նախնական որակավորումն իրականացվում է երկու եղանակով՝

1) նախնական որակավորման վերապատրաստման դասընթաց և որակավորման քննություն․

2) միայն որակավորման քննություն։

7․  Նախնական որակավորման վերապատրաստման դասընթացը լինում է

1) ամբողջական, որի տևողությունը 280 ժամ է, որից 20 ժամը գործնական ուսուցումն է․

2) արագացված, որի տևողությունը 140 ժամ է, որից 10 ժամը գործնական ուսուցումն է․

3) կարճաժամկետ, որի տևողությունը 35 ժամ է, որից 3 ժամը գործնական ուսուցումն է։

8․ Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված վերապատրաստման ամբողջական դասընթացն անցնում են 18-ից 21 տարեկան վարորդները, արագացված դասընթացը՝ 21 տարեկանից բարձր տարիք ունեցող վարորդները, իսկ կարճաժամկետը՝ մինչև 2016 թվականի հունվարի 1-ը «C», «D», «CE», «DE» կարգի և «C1E», «D1E» ենթակարգի որևէ վարորդական վկայական ստացած վարորդները։

9․ Ուսումնական կենտրոնները նախնական որակավորման դասընթացի ընթացքում պետք է իրականացնեն վարորդների գործնական ուսուցում վարորդական կարգին համապատասխան դասի տրանսպորտային միջոցի կամ սիմուլյատորի միջոցով։

10․ Գործնական ուսուցման ժամանակ վերապատրաստվող վարորդը տրանսպորտային միջոցը կարող է անընդմեջ վարել անհատապես վարելու համար նախատեսված քսան ժամից առավելագույնը ութ ժամ, իսկ արագացված կարգով նախնական որակավորման դեպքում՝ տրանսպորտային միջոցն անհատապես վարելու համար նախատեսված տասը ժամից առավելագույնը չորս ժամ։

11․ Գործնական ուսուցում անցնող վարորդին պետք է ուղեկցի ուսումնական կենտրոնի հրահանգիչը։

12․ Վարորդի գործնական վերապատրաստումը տրանսպորտային միջոցով հատուկ տարածքում կամ համապատասխան սիմուլյատորի միջոցով պետք է իրականացվի ճանապարհային և եղանակային տարբեր պայմաններում, օրվա տարբեր ժամերին։

13․ Նախնական վերապատրաստումն ավարտելու վերաբերյալ ուսումնական կենտրոնը վարորդին տրամադրում է տեղեկանք՝ համաձայն ձև N 1-ի։

 

III ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

14․ ՄՈՎ ստացած «C», «D», «CE», «DE» կարգի և «C1E», «D1E» ենթակարգի վարորդական վկայական ունեցող վարորդները միջպետական փոխադրումներ իրականացնելու համար ուսումնական կենտրոնում պետք է անցնեն պարբերական վերապատրաստման դասընթաց։

15․ Պարբերական վերապատրաստման դասընթացը վարորդները պետք է անցնեն 5 տարվա պարբերականությամբ։

16․ Պարբերական վերապատրաստման դասընթացը ներառում է տեսական և գործնական ուսուցում:

17․ Վարորդների պարբերական վերապատրաստման դասընթացների ընդհանուր տևողությունը պետք է լինի 35 ժամ, օրական ոչ ավել քան յոթ ժամ տևողությամբ։

18․ Պարբերական վերապատրաստումների գործնական ուսուցումը կարող է անցկացվել բարձրակարգ սիմուլյատորների միջոցով։

19․ Ուսումնական կենտրոնը պարբերական վերապատրաստում անցած վարորդներին տալիս է վերապատրաստման դասընթացն անցնելու վերաբերյալ տեղեկանք՝ համաձայն Ձև 1-ի, որի հիման վրա ՄՈՎ-ի մեջ լիազոր մարմնի կողմից կիրականացվի նշում կամ կտրամադրվի նոր ՄՈՎ։

 

IV ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

  1. Վարորդների պարտադիր պարբերական կամ նախնական որակավորման վերապատրաստման դասընթաց կարող են իրականացնել սույն կարգի 2-րդ կետում նշված ուսումնական կենտրոնները։

21․ Ուսումնական կենտրոնները պետք է ունենան՝

1) ուսումնական ծրագիր

2) համապատասխան որակավորում ունեցող դասախոսական կազմ և գործնական վերապատրաստում իրականացնող հրահանգիչներ․

3) վերապատրաստման դասընթացները կազմակերպելու համար  համապատասխան տարածք, ուսումնական նյութեր, գործնական աշխատանքի համար համապատասխան դասի տրանսպորտային միջոցներ կամ սիմուլյատոր։

22․ Գործնական վերապատրաստում իրականացնող հրահանգիչները պետք է ունենան համապատասխան տրանսպորտային միջոց վարելու վարորդական վկայական և ՄՈՎ։

23․ Ուսումնական կենտրոնը վերապատրաստման դասընթացի ուսումնական ծրագիրը կազմում է սույն որոշմամբ հաստատված Հավելված N 2-ում ներկայացված գիտելիքների և կոմպետենցիաների շրջանակներում։

Ձև N 1

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույնով հավաստվում է, որ ----------------------------------------------------------------

                                                                            անուն, հայրանուն, ազգանուն

 

ծնված -----------------------------------------------, «-------»-------------------20 --------թ․

 

--------------------------------------------------------------------------------------------ում անցել է

                                    ուսումնական կենտրոնի անվանումը

 

միջպետական փոխադրումներ իրականացնող վարորդի -------------------------------

                                                                                        նախնական/պարբերական

մասնագիտական վերապատրաստման դասընթաց ---------- ուսումնական ժամ տևողությամբ։

 

 

Ուսումնական կենտրոնի ղեկավար -------------------------- ---------------------------------

                                                                       ստորագրություն              անուն, ազգանուն       

կ․տ․     

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի

աշխատակազմի ղեկավար                                               Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության

<<——>>————2024թ․
N —————-Ն որոշման 

 

ԿԱՐԳ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ

 

1․ Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող «C», «D», «CE», «DE» կարգի և «C1E», «D1E» ենթակարգի վարորդական վկայական ունեցող վարորդները մասնագիտական որակավորման վկայական (այսուհետ՝ ՄՈՎ) ստանալու համար պետք է հանձնեն որակավորման քննություններ։

  1. Սույն կարգի 1-ին կետում նշված ՄՈՎ ստանալու որակավորման քննությանը մասնակցելու համար անձը լիազոր մարմին պետք է ներկայացնի՝

1)  անձը հաստատող փաստաթղթի` անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը․

2) «C», կամ «D», կամ «CE», կամ «DE» կարգի, կամ «C1E» և կամ «D1E» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու ուժի մեջ գտնվող վարորդական վկայականի պատճենը.

3) վարորդների մասնագիտական որակավորման քննություն հանձնելու և մասնագիտական որակավորման վկայական ստանալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր:

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուսուցում իրականացնող ուսումնական կենտրոնի կողմից տրված մասնագիտական վերապատրաստման դասընթացներին մասնակցելու վերաբերյալ տեղեկանք (սույն որոշմամբ սահմանված պահանջի դեպքում)։

  1. Տեսական քննությունը սկսելուց առաջ քննություն ընդունողը քննություն հանձնողին բացատրում է քննության անցկացման կարգը:

4․ Տեսական թեստը բաղկացած է 25 հարցից, որոնք ներառում են՝

  • բազմակի ընտրության հարցեր, ուղղակի պատասխան պահանջող հարցեր կամ երկուսի համադրությունը․
  • կոնկրետ դեպքի ուսումնասիրություն։

5․ Տեսական թեստի առավելագույն տևողությունը պետք է լինի 90 րոպե։

  1. Թեստերի հարցերն ընտրվում են սույն կարգի Ձև 1-ով սահմանված մասնագիտական որակավորման առարկաներից` համակարգչային ծրագրով պատահական ընտրության միջոցով:

7․ Տեսական քննությունը համարվում է դրական հանձնված, եթե քննություն հանձնողը գիտելիքների ստուգման թեստի հարցերից առնվազն 60 տոկոսին տվել է ճիշտ պատասխան։

8․ Տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում նրան թույլատրվում է մեկ տարվա ընթացքում մասնակցել գործնական քննությանը:

9․ Գործնական քննության տևողությունը 60 րոպե է։ Գործնական քննության ընթացքում գնահատվում է տրանսպորտային միջոցը անվտանգության պահանջներին համապատասխան արդյունավետ վարելու կարողությունը: Քննությունը պետք է անցկացվի ավտոմոբիլային ճանապարհների վրա, բնակավայրերից դուրս, ինչպես նաև խոշոր քաղաքների ավտոճանապարհներին, երթևեկության տարբեր պայմաններում։

10․ Գործնական քննության համար օգտագործվող տրանսպորտային միջոցը առնվազն պետք է բավարարի փորձարկվող տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջներին։

11․ Գործնական քննությունը կարող է անցկացվել հատուկ տարածքում կամ բարձրակարգ սիմուլյատորի միջոցով՝ այնպես, որ գնահատվի տրանսպորտային միջոցն անվտանգության կանոնների հիման վրա արդյունավետ վարելու պատրաստվածությունը, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցը ճանապարհային և մթնոլորտային տարբեր պայմաններում, ինչպես նաև  ցերեկային կամ գիշերային ժամերին  վարելու առումով։

  1. Տեսական քննությունը դրական հանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում գործնական քննությունը դրական չհանձնելու դեպքում տեսական քննության արդյունքը համարվում է ուժը կորցրած, և անձը սույն կարգով սահմանված կարգով կրկին պետք է հանձնի տեսական քննությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև 1

ՑԱՆԿ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ

  1. Տրանսպորտային միջոցն անվտանգության պահանջներին համապատասխան արդունավետ վարելու մասին խորացված դասընթացը ներառում է․

1) տրանսպորտային միջոցի կառուցվածքի իմացություն՝ ներառյալ փոխանցման տուփի․ շարժիչի, արգելակային համակարգի և այլ հանգույցների աշխատանքի, տախոգրաֆի համակարգի կիրառման վերաբերյալ տեղեկատվություն։

2) տրանսպորտային միջոցը անվտանգության պահանջներին համապատասխան կառավարելու հմտություն․

3) վառելիքի օպտիմալ օգտագործման ունակություն․

4) C, C+E, C1 կարգի և C1+E ենթակարգի վարորդական վկայականների դեպքում լրացուցիչ՝ տրանսպորտային միջոցի բեռնման, բեռի առանձնահատկություններից կախված տրանսպորտային միջոցը վարելու, բեռը փոխադրելու պահանջներ, բեռի բաշխման պայմաններ, սռնիների գերբեռնվածության հետևանքներ․

5) D, D+E, D1 կարգի և D1+E ենթակարգի վարորդական վկայականների դեպքում լրացուցիչ՝ ուղևորների որակյալ սպասարկման և երթևեկության անվտանգության  պահանջների ապահովում, ուղևորափոխադրման համար նախատեսված ենթակառուցվածքներից օգտվելու հմտություն։

  1. Մասնագիտական վերապատրաստմանն առնչվող այլ անհրաժեշտ կարգավորումների կիրառումը վարորդական բոլոր վկայականների դեպքում՝

1) ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտի օրենսդրության իմացություն՝ այդ թվում ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի վարելու և հանգստի ժամանակահատվածների և թվային տախոգրաֆի սարքերի կիրառման պահանջների իմացություն, թվային տախոգրաֆի խախտումների դեպքում պատժամիջոցների կիրառման, վարորդների իրավունքների ու պարտականությունների  իմացություն։

2) միայն C, C+E, C1 կարգի և C1+E ենթակարգի վարորդական վկայականների դեպքում՝ բեռների փոխադրման պահանջների իմացություն, բեռների փոխադրման փաստաթղթերի, թույլտվությունների, պայմանագրերի իմացություն, սահմանային անցման առանձանահատկությունների և կանոնակարգերի իմացություն։

3) միայն D, D+E, D1 կարգի և D1+E ենթակարգի վարորդական վկայականների դեպքում՝ ուղևորների փոխադրման պահանջները սահմանող կարգավորումների իմացություն, ուղևորների առանձին խմբերի (հաշմանդամություն ունեցող անձինք, երեխաներ) փոխադրման առանձնահատկություններ։

  1. Առողջապահության, ճանապարհային երթևեկության և շրջակա միջավայրի անվտանգություն ապահովում վարորդական բոլոր վկայականների դեպքում՝

1) ճանապարհային վտանգների և պատահարների վերաբերյալ տեղեկատվություն, ճանապարհային պատահարների վիճակագրություն,  վթարների բացասական հետևանքներ․

2) անօրինական ներգաղթողների քրեական պատասխանատվության և թրաֆիքինգի կանխարգելիչ միջոցառումներ, տրանսպորտի օպերատորի պատասխանատվության մասին օրենսդրական կարգավորումներ։

3) ֆիզիկական վտանգների կանխում, անձնական պաշտպանության պահանջներ։

4) ֆիզիկական և մտավոր ունակություն, վարքագծի վրա ազդող ալկոհոլի, թմրանյութերի և այլ հոգեմետ նյութերի բացասական ազդեցություն,  լարվածության և ստրեսի ազդեցություն․

5) արտակարգ իրավիճակների և տարբեր պատահարների դեպքում վարքագծի կանոններ․

6) կազմակերպության հեղինակության բարձրացմանը նպաստող վարքագծի դրսևորում, վարորդի աշխատանքի պահանջների ապահովում․

7) միայն C, C+E, C1 կարգի և C1+E ենթակարգի վարորդական վկայականների դեպքում՝ ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների տնտեսական միջավայրի և շուկայի իմացություն, բեռնափոխադրումների ոլորտում տարբեր մասնագիտացումներ և տրամադրվող ծառայություններ․

8) միայն D, D+E, D1 կարգի և D1+E ենթակարգի կարգի վարորդական վկայականների դեպքում՝ ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների տնտեսական միջավայրի և շուկայի իմացություն, միջպետական և ներպետական ուղևորափոխադրումների ոլորտում  տրամադրվող ծառայություններ։

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի

աշխատակազմի ղեկավար                                               Ա. Հարությունյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 3
ՀՀ կառավարության

<<——>>————2024թ․
N —————-Ն որոշման 

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

  1. ՔԱՐՏԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ

 

  1. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

 

1․ Մասնագիտական որակավորման վկայականը (այսուհետ՝ ՄՈՎ) պետք է համապատասխանի ISO 7810 և 7816-1 ստանդարտներին։ ՄՈՎ-ի ֆիզիկական բնութագրերն ստուգելու մեթոդները, որոնք նպատակ ունեն ապահովելու դրանց համապատասխանությունը միջազգային չափանիշներին, պետք է համապատասխանեն ISO 10373 ստանդարտին։

  1. ՄՈՎ-ը պատրաստվում է 54 x 85.7 մմ չափերի պոլիկարբոնատից և ունի երկու կողմ՝ դիմերես և դարձերես։

3․ ՄՈՎ-ի դիմերես ունի կապույտ հիմնագույն և պարունակում է հետևյալ տեղեկությունները․

1)         վերևի հորիզոնական շերտագծի վրա` շերտագծի ձախ եզրից 21.3 մմ հեռավորության վրա, սպիտակ գույնով, 7.2 կետաչափ տպատառով տպագրված են «ՎԱՐՈՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ» հայերեն և անգլերեն լեզուներով.

2)     Հայաստանի Հանրապետության տարբերանշանը՝ տպագրված նեգատիվով՝ կապույտ ուղղանկյան մեջ.

3)     վարորդին վերաբերող տեղեկությունները հետևյալ հերթականությամբ՝

ա.    ազգանունը․

բ.     անունը.

գ.     ծննդյան ամսաթիվը և վայրը.

դ․    լուսանկարը․

ե․ ստորագրությունը․

զ․ հիմնական բնակության վայրը կամ փոստային հասցեն (պարտադիր չէ).

4)   ՄՈՎ-ի

ա․տրման ամսաթիվը․

բ․     ժամկետը լրանալու ամսաթիվը․

գ․   տրամադրող մարմնի անվանումը (կարող է տպվել 2-րդ կողմի վրա)․

դ․   վարորդական վկայականի համարից տարբերվող այլ համար (պարտադիր չէ).

        ե․ վարորդական վկայականի համարը․

զ․ սերիական համարը.

4․ ՄՈՎ-ի դարձերեսը պարունակում է հետևյալ տեղեկությունները․

      1)         տրանսպորտային միջոցների (ենթա) դասերը, որոնց դեպքում վարորդը բավարարում է նախնական որակավորման և պարբերական վերապատրաստման պահանջները.

      2)        վարչական բնույթի տեղեկությունների կամ ճանապարհային անվտանգության հետ կապված տեղեկությունների հնարավոր մուտքագրման համար հատկացված մաս (պարտադիր չէ)։

3)     ՄՈՎ-ի դիմերեսի և դարձերեսի վրա զետեղված համարակալված կետերի բացատրությունը (առնվազն 1, 2, 3, 4 ա), 4 բ), 4 գ), 5ա) և 5բ) կետերի անվանումները)։

  1. ՄՈՎ-ը պետք է ունենա անվտանգության՝ ներառյալ տվյալների պաշտպանության այնպիսի մակարդակ, որը կբացառի քարտի կեղծման կամ բաղկացուցիչ մասերին միջամտության ցանկացած փորձ։

6․ Քարտի անվտանգության մակարդակը պետք է համապատասխանի վարորդական վկայականի անվտանգության մակարդակի հետ։

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի

աշխատակազմի ղեկավար                                               Ա. Հարությունյան

 

  • Duration

    23.07.2024 07.08.2024
  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 243

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.