Add to favourites

ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԲԱՎԻ ԿՈՐՍՏԻՆ ՀԱՆԳԵՑՆՈՂ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գործարար համբավի կորստին հանգեցնող փոխադրումների գործունեությանն առնչվող խախտումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարոթյան որոշման նախագծի ընդունման

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասի» ՀՕ-345-Ն օրենքի և ՀՀ վարչապետի 16․02․2024թ․ N 144-Ա որոշման պահանջների կատարման ապահովմամբ:

2 Առկա իրավիճակը

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում լիարժեք կանոնակարգված չէ Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ քվոտայի համակարգում Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով սահմանված միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելու առանձնահատկությունները, ինչը խնդիրներ է առաջացնում միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների համար: Խնդրի լուծման նպատակով փոփոխություններ և լրացումներ կատարվեցին «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում, որն ընդունվեց 2023 թվականի հոկտեմբերի 25-ին։ Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով պետք է ընդունվեն նաև օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը։ Նախատեսվող օրենսդրական կարգավորումները բխում են Որակի խարտիայով և ՍԵՊԱ ճանապարհային քարտեզի 28-րդ կետով սահմանված ԵՄ 1071/2009 կանոնակարգի պահանջներից, որոնց ներդաշնակեցման պարտավորություն է ստանձնել Հայաստանի Հանրապետությունը։ Գործարար համբավի կորստին հանգեցնող խախտումները սահմանված են Որակի խարտիայում և ԵՄ 1071/2009 կանոնակարգում և նպատակ ունեն բարձրացնելու ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը, ինչպես նաև բացառելու ծանր խախտումներ թույլ տված կազմակերպություններին իրականացնելու միջպետական փոխադրումներ։

  1. Կարգավորման նպատակը.

   Որոշման նախագծով նախատեսվում է ներդաշնակեցնել ՀՀ օրենսդրության պահանջները ԵՄ օրենսդրության պահանջներին և կատարել Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ քվոտայի համակարգում Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով նախատեսված պահանջների տեղայնացումը, որը չիրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող ՏՆԵԿ թուլտվությունները կսառեցվեն և ՏՆԵԿ անդամ պետութթյուններ հայկական բեռնափոխադրող կազմակերպությունները միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելու հնարավորություն չեն ունենա։

    Որոշման նախագծով նախատեսվում է հաստատել Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) անդամ պետություններ միջպետական բեռնափոխադրումներ կատարող Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների գործարար համբավի կորստին հանգեցնող փոխադրումների գործունեությանն առնչվող խախտումների ցանկը։ Որոշման նախագծով սահմանվող ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի վարելու և հանգստի ժամանակահատվածների պահանջների և թվային տախոգրաֆի սարքերի կիրառման օրենսդրության պահանջների խախտումները ներկայացվում են երեք ծանրության աստիճաններով, որոնք ամբողջովին համապատասխանեցվել են ԵՄ օրենսդրության պահանջներին։

4.Կարգավորման առարկան  

Որոշման նախագծով կհստակեցվի միջպետական փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների գործարար համբավի կորստին հանգեցնող փոխադրումների գործունեությանն առնչվող խախտումների ցանկը և դրանց կիրառման պայմանները:

  1. 5. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կիրականացնի իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, կբարձրանան ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ոլորտում երթևեկության անվտանգության մակարդակը, փոխադրումներ իրականացնողների համար կսահմանվեն միջազգային չափանիշներին համապատասխան պահանջներ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք. Որոշման նա­­խագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

7 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

ՀՀ վարչապետի 01.06.2019թ. թիվ 666-Լ որոշմամբ հաստատված ԵՄ և ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի «Տրանսպորտ» բաժին:

9 Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է։

 

  • Discussed

    23.07.2024 - 07.08.2024

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 847

Print