Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Առկա իրավիճակը և կարգավորման ենթակա խնդիրների սահմանումը

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ գլխի 5-րդ պարագրաֆով կարգավորվում են էներգամատակարարմանն առնչվող հարաբերությունները։

Միաժամանակ, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի  համաձայն՝ ի թիվս այլնի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կարգավորման տիրույթում են գտնվում էներգետիկայի բնագավառը (որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերը) և ջրային ոլորտը։

«Էներգետիկայի մասին» օրենքի և ՀՀ ջրային օրենսգրքի համաձայն` նշված բնագավառներում հանձնաժողովը կարգավորումն իրականացնում է ՀՀ ջրային օրենսգրքի, «Էներգետիկայի մասին» օրենքի և դրանց հիման վրա ընդունված իր իրավական ակտերի հիման վրա։ Ընդ որում, հիշյալ ակտերով էլ ներկայումս կարգավորվում են սպառող-մատակարար իրավահարաբերությունները, այդ թվում՝ նաև պայմանագրային։

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն ընդունվել է դեռևս 1998 թվականի մայիսի 5-ին, մինչդեռ դրա՝ էներգամատակարարման հարաբերությունները կարգավորող 31-րդ գլխի 5-րդ պարագրաֆը մինչ օրս գրեթե չի վերանայվել, չնայած տվյալ ոլորտում տեղի ունեցած համակարգային փոփոխություններին (այդ թվում՝ օրինակ, էլեկտրաէներգետիկայի բնագավառում 2004 թվականից անցումը մեկ գնորդ – մեկ վաճառող մոդելին, 2022 թվականի փետրվար ամսից շուկայի ազատականացմանն ուղղված բարեփոխումների արդյունքում ազատական շուկայի մեկնարկը)։ Գործնականում ծագած խնդիրների լուծման, գործող կարգավորումների բարելավման նպատակով երկրում ոլորտի զարգացմանը համահունչ ճյուղային օրենքները և դրանց հիման վրա ընդունված հանձնաժողովի իրավական ակտերը բազմիցս ենթարկվել են փոփոխությունների, այն պարագայում, երբ նշված փոփոխությունները միշտ չէ, որ արտացոլվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթներում, ինչով պայմանավորված էլ վերջինիս նորմերը ներկայումս, ըստ էության, անգամ գործնական կիրառում չունեն։ Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ առկա են համապատասխան իրավահարաբերությունները կարգավորող ոչ միայն կրկնվող, այլև տարաբնույթ մեկնաբանության տեղիք տվող իրավանորմեր։

 

    2 Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Վերոնշյալ խնդրի կարգավորման նպատակով հանձնաժողովի կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ գլխի 5-րդ պարագրաֆը (պարագրաֆի վերնագիրը և օրենսգրքի 550-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ,  իսկ 551-560-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել) և նախատեսել, որ էներգամատակարարման ու խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի ձևի, դրանց կնքման և ժամկետի երկարաձգման, փոփոխման, լուծման, պայմանագրերով նախատեսվող պատասխանատվության, մատակարարվող էներգիայի և մատուցվող ծառայությունների քանակի, որակի և վճարման կարգի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ճյուղային օրենքներով, հանձնաժողովի նորմատիվ իրավական ակտերով, այդ թվում՝ հանձնաժողովի կողմից սահմանված պայմանագրերի օրինակելի ձևերով։

Միաժամանակ, հաշվի առնելով, որ հանձնաժողովը ճյուղային օրենքների համաձայն՝ ոչ թե հրատարակում է, այլ սահմանում է պայմանագրերի օրինակելի ձևերը, «Էներգետիկայի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի, ՀՀ ջրային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 442-րդ հոդվածի 5-րդ մասի խմբագրական համապատասխանությունն ապահովելու նպատակով, առաջարկվում է օրենսգրքի 442-րդ հոդվածի 5-րդ մասում «հրատարակել» բառը փոխարինել «սահմանել» բառով։

 

3․ Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ կապահովվի համապատասխան իրավահարաբերությունները կարգավորող իրավանորմերի իրավական որոշակիությունը, հասցեատերերի համար դրանց կանխատեսելիությունը, հստակեցումն ու միատեսակ կիրառումը, ինչպես նաև ոլորտների զարգացմանը համահունչ ճկուն կարգավորումը։

  • Duration

    23.07.2024 07.08.2024
  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development, Water economy

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 179

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.