ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 1207-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 1207-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Դավիթ Արմանի Մակյանը կարատե մարզաձևի մարզիկ է, Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ, նա տարբեր տարիքային խմբերերում ՀՀ բազմակի չեմպիոն է, այդ թվում՝ նաև մեծահասակների, միջազգային մրցաշարերի բազմաթիվ հաղթող և մեդալակիր, Եվրոպական համալսարանական 5-րդ՝ 2022 թվականի խաղերում զբաղեցրել է 1-ին տեղը, 2022 թվականի «Կոմբատ մարզաձևերի համալսարանական աշխարհի գավաթ» /հավասարազոր է համաշխարհային ունիվերսիադային/՝ զբաղեցրել է 3-րդ տեղը: Նախորդ տարկետումը ստացել է այլ հիմքով՝ մինչև 2024 թվականի ամառային զորակոչը, որի պատճառով էլ նա չի ընդգրկվել ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի N 1207-Ա որոշման լրամշակված նախագծում՝ հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվությունը և համապատասխան գործող կարգում հստակ կարգավորում չլինելը:
Դավիթ Արմանի Մակյանի մարզական վարպետությունը բարձրացնելու և մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել նրա մարզումային գործընթացի անընդհատությունը: Նա նախապատրաստվում է միջազգային մրցումներին, առաջնություններին մասնակցելու համար, այդ թվում՝ 2025 թվականին Հայաստանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը:
Հետևաբար՝ Դավիթ Արմանի Մակյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալով կապահովվի նրա սպորտի բնագավառում ունեցած նվաճումների համար տարկետման ստանալու հնարավորությունը և կնպաստի նրա բարձր մարզական արդյունքների ձեռքբերմանը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի 1207-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը կազմված է՝ ելնելով վերոհիշյալից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 5-րդ և 6-րդ կետերի պահանջները։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի 1207-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Discussed
19.07.2024 - 04.08.2024
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 972
Print