Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 25-ի N 589-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 25-ի N 589-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հայտարարված 2024 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և  զորացրում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 25-ի N 589-Ն որոշմամբ սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը հայտարարված է 2024 թվականի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ և զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացվելու է  2024 թվականի հունիսի 24-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։

2024 թվականի ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծության արդյունքում պարզվել է, որ հուլիսի 15-ի դրությամբ զորակոչի ենթակա մեծ թվով քաղաքացիներ դեռևս գտնվում են առողջական վիճակի հետազտությունների մեջ և ամառային զորակոչն անցկացնելու համար կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում հնարավոր չի լինի ավարտել նշված բոլոր քաղաքացիների հետազոտությունները և բժշկական փորձաքննությունը՝ դրանց արդյունքներով որոշելով նաև զորակոչի ենթակա կամ ոչ ենթակա լինելու հանգամանքը: Ուստի, առողջական վիճակի անհրաժեշտ հետազոտություններն ավարտած չլինելու պատճառով 2024 թվականի ամառային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը ձմեռային զորակոչ տեղափոխելու դեպքերը բացառելու նպատակով, անհրաժետություն է առաջացել  զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելով 10 օրով՝ մինչև 2024 թվականի օգոստոսի 10-ը ներառյալ։

  1. 3. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծով նախատեսվում է 2024 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 10-ը ներառյալ։

  1. 4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փափոխությունները

Որոշման նախագծի ընդունումը 2024 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում։

  1. 5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական կամ ոլորտային այլ փաստաթղթերի հետ։

  • Duration

    19.07.2024 04.08.2024
  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 394

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.