Add to favourites

Under development

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

  1. Անհրաժեշտությունը

           Հաշվի առնելով հանրապետությունում մարզակառույցների սղությունը, նշված մարզահամալիրի պայմանները և թողունակությունը՝ անհրաժեշտ է օտարման գործընթացում գտնվող մարզահամալիրը հանձնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ այն հավաքական թիմերի մարզումներին ծառայեցնելու նպատակով: Տարիներ շարունակ նշված մարզահամալիրի մարզադահլիճները և ննջարանային մասնաշենքը տրամադրվել են տարբեր մարզաձևերի ՀՀ հավաքականներին՝  ուսումնամարզական հավաքների անցկացման համար:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս մարզահամալիրը գտնվում է մասնավորեցման գործընթացում:

Մարզահամալիրն ունի վարչական տարածք, ճաշարան, ննջարանային մասնաշենք՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը 1600քմ: Մարզադահլիճներից մեկը չափերով համապատասխանում է գեղարվեստական  մարմնամարզության միջազգային չափորոշիչներին, և այնտեղ տարիներ շարունակ ուսումնամարզական գործընթաց է իրականացրել գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մանկապատանեկան մարզադպրոցը: Մյուս մարզադահլիճը ծառայել է ըմբշամարտի, ձյուդոյի և բռնցքամարտի պարապմունքների համար:

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

- տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը.

- բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը.

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հանձնելուց հետո նախատեսվում է այն հիմնանորոգել և ստեղծել հավաքական թիմերի մարզման կենտրոն: Հաշվի առնելով ննջարանային մասնաշենքի և երկու մարզադահլիճների առկայությունը՝ մարզակառույցը կծառայի ուսումնամարզական հավաքների, ՀՀ առաջնությունների և այլ մրցաշարերի անցկացման համար: Կառույցում կգործի նաև բժշկավերականգնողական կենտրոն:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը

Տարբեր մարզաձևերի լավագույն մարզիկներով համալրված հավաքականների կենտրոնացված հատուկ մարզումներ՝ համակցված բժշկավերականգնողական միջոցառումներով:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը  ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի:

  1. Նախագծիընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի  և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին 

 

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում կառաջանա ծախսերի ավելացում՝ 2,305,717,770.0 դրամ:

Հաշվարկ

Մարզահամալիրի շինարարական աշխատանքների և նախագծանախահաշվային փաստաթղթերի արժեքի խոշորացված

 

         Մարզակառույցի հաշվարկային մակերեսը կազմում է 6630,45 քառ. մ: ՀՀ քաղաքաշինության նախարարի 2009 թվկանի ապրիլի 3-ի N 35-Ն հրամանի հավելվածի (ՇԱԽՑ) 25-րդ կետի 74-րդ ենթակետի համաձայն՝ շինարարական աշխատանքների խոշորացված արժեքը կազմում է 6630,45 X 2741 X 0.8 X 1.3 X 1.2 = 2,268,123,120.0 դրամ, որտեղ 0.8-ը հիմնանորոգման գործակիցն է, 1.2-ը՝ ԱԱՀ-ի գործակիցը, 1.3-ը՝ հաշվարկվող մոտավոր ինդեքսի փոփոխման ցուցանիշը:

         Համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008 թվականի փետրվարի 15-ի N 19-Ն հրամանի 9-րդ գլխի հավելված Ա-ի աղյուսակ Ա1-ի 6-րդ կետի 7.8 ենթակետի՝ օբյեկտը 3-րդ կարգի է, հավելված Բ-ի հիմնական նախագծային աշխատանքների արժեքը կազմում է 6630,45 քառ.մ X 4500 դրամ X 1.2 = 35,804,430.0 դրամ:

         Համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 879-Ն որոշման 30-րդ կետի աղյուսակ 4-ի 8-րդ տողի՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի պարտադիր փորձաքննության համար անհրաժեշտ ծախսերը կազմում են նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների արժեքի 5%-ի չափով:

         35,804,430.0 X 5% = 1,790,220.0 դրամ:

         Նախագծի ընդհանուր արժեքը կկազմի 2,268,123,120.0 + 35,804,430.0 + 1,790,220.0  = 2,305,717,770.0 դրամ:

 

  • Discussed

    18.07.2024 - 02.08.2024

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 769

Print