ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ օրենքի ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Պաշտպանն իրավունք ունի ներկա լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին և ելույթ ունենալու Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգին համապատասխան, ինչպես նաև ներկա լինելու և ելույթ ունենալու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին՝ այդ մարմիններում նիստերի իրականացման սահմանված կարգերին համապատասխան, եթե քննարկվում են մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող հարցեր:
Ազգային ժողով է ներկայացվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (հարակից օրենքների նախագծերի հետ միասին), որով սահմանվել է այն անձանց շրջանակը, ովքեր իրավունք ունեն ներկա գտնվելու Կառավարության նիստերին: Թեպետ այդ անձանց շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանն ընդգրկված չէ, սակայն նախագծով նախատեսվել է, որ Կառավարության նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն վարչապետի կողմից հրավիրված այլ անձինք:
Վերոնշյալը հիմք է հանդիսացել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի մշակման համար:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարող է մասնակցել Կառավարության նիստերին վարչապետի հրավերի հիման վրա:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ամրագրել Մարդու իրավունքների պաշտպանի՝ Կառավարության նիստերին մասնակցելու դեպքերը: