Add to favourites

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՉՈՐ ՊԱՀԵՍՏԱՐԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իրավական ակտի հիմնավորումը

Անհրաժեշտությունը, կարգավորման ենթակա խնդրի սահմանումը և առկա իրավիճակը

      «ՀԱԷԿ» ՓԲԸ-ում գործող աշխատած միջուկային վառելիքի կառավարման սխեմայի համաձայն՝ ռեակտորի ակտիվ գոտում սահմանված ժամանակ աշխատելուց հետո միջուկային վառելիքային կասետները տեղադրվում են ռեակտորի մոտ գտնվող պահպանման ավազանում, մինչև որ նրանց մնացորդային ջերմանջատման և ռադիացիոն ճառագայթման մակարդակը հնարավորություն կտան տեղափոխել դրանք միջնաժամկետ պահպանման համար նախատեսված «Աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարան» (այսուհետ նաև՝ ԱՄՎՉՊ):

     Ներկայումս «ՀԱԷԿ» ՓԲԸ-ում շահագործվող ԱՄՎՉՊ-ն բաղկացած է երեք մասնաշենքից: Պահեստարանների լիցենզավորման գործընթացը իրականացվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 24 մարտի 2005 թվականի №400-Ն որոշման պահանջներին համապատասխան:

     Առաջին մասնաշենքը շահագործման է հանձնվել 2000 թվականին և բաղկացած է 11 հորիզոնական պահպանման մոդուլներից (այսուհետ նաև՝ ՀՊՄ):

 Երկրորդ մասնաշենքը շահագործման է հանձնվել 2008 թվականին և բաղկացած է 12 ՀՊՄ-ից:

    Երրորդ մասնաշենքը շահագործման է հանձնվել 2016 թվականին և նույնպես բաղկացած է 12 ՀՊՄ-ից: ՀՊՄ-ում 2024 թվականին նախատեսված է տեղադրել հերթական խմբաքանակը, որից հետո ԱՄՎՉՊ-ում աշխատած միջուկային վառելիքային կասետների միջնաժամկետ պահպանման համար ազատ ծավալներ այլևս չեն լինի:

     Հետևաբար, ՀԱԷԿ-ի անխափան աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ կլինի 2024-2025 թվականերին կառուցել և շահագործման հանձնել ԱՄՎՉՊ-ի չորրորդ մասնաշենքը` որը նույնպես բաղկացած կլինի 12 ՀՊՄ-ներից:

     Նոր պահեստարանի կառուցման գործընթացը նախատեսված է ՀՀ Կառավարության 2019 թվականի  հունվարի 10 «ՀՀ առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող՝ 2019-2026 թվականների միջոցառումների ծրագիրն ու ծրագրի իրականացման համար մշակված գործողությունների պլան-ժամանակացույցը հաստատելու մասին» N3-Լ որոշմամբ հաստատված Հավելված N 2-ով՝ 

     Վերոհիշյալ որոշման հավելված 1-ով հաստատված Ծրագրի համաձայն՝

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման գործընթացի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շահագործման արդյունքում առաջացած ու հետագայում առաջացող ռադիացիոն թափոնների, ինչպես նաև աշխատած ,իջուկային վառելիքի /ԱՄՎ/ կառավարման համակարգի արդիականացում, որը ներառելու է.

12) ԱՄՎ-ի՝ «չոր» եղանակով պահման համար նախատեսված պահեստարանի երրորդ հերթի (12 մոդուլներով) կառուցում ու շահագործման հանձնում.

13) ԱՄՎ-ի նոր պահեստարանի կառուցում ու շահագործման հանձնում՝ հաշվի առնելով ԱՄՎ-ի պահման ուղղահայաց ու երկակի օգտագործման կոնտեյներների միջազգային փորձը:

Ակնկալվող արդյունքը, կարգավորման նպատակը և բնույթը

     Նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսել աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարանի հերթական մասնաշենքի կառուցումը, որի ընդունման արդյունքում ակնկալվում է 2024-2025թ.թ. ընթացքում կառուցել և շահագործման հանձնել ԱՄՎՉՊ-ի չորրորդ մասնաշենքը` որը նույնպես բաղկացած կլինի 12 ՀՊՄ-ներից:

     «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ժդ» ենթակետի համաձայն՝

անվտանգության տեսակետից կարևոր նշանակություն ունեցող օբյեկտները կառուցվում և շահագործումից հանվում են օրենքով` կառավարության ներկայացմամբ:

     ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՝     

     Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորը, Ազգային ժողովի խմբակցությունը և Կառավարությունը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք  

      ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության,  

    «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերություն:

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

     Նախագծով ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի հնարավոր ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

     Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիր մինչև 2040 թվականը փաստաթղթից:

  • Duration

    18.07.2024 02.08.2024
  • Type

    Law

  • Area

    Energy and natural resources, Nuclear safety

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 214

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.