«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
3 - Agree
-
4 - Disagree
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 12-րդ կետի համաձայն՝ նույն կարգի իմաստով ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի ներմուծման ժամանակահատվածը չի կարող գերազանցել ծրագրի իրականացման վերջնաժամկետը, իսկ հումքի և (կամ) նյութերի ներմուծման ժամանակահատվածը չի կարող գերազանցել ծրագրի իրականացման վերջնաժամկետը և լինել ավելի, քան երեք տարի, ինչպես նաև ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման սկզբնաժամկետը չի կարող լինել ավելի շուտ, քան սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված հայտի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելու հաջորդ օրը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված հայտը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, իսկ նախատեսված արտոնությունը կիրառում է մաքսային մարմինը, ապա արտոնության ճիշտ կիրարկումն ապահովելու նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից շրջանառության մեջ դրվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագծում նշել հայտը ներկայացնելու օրվա վերաբերյալ տեղեկություն։
-
Discussed
16.07.2024 - 31.07.2024
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 1183
Print